Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակը չի խանգարում քառյակի հրապարակին

Ապրիլ 01,2014 14:46

«Միայն կուտակայինը չէ այն խնդիրը, որի համար պատրաստվում ենք կառավարությանն անվստահություն հայտնել: Այնպես որ, Սահմանադրական դատարանի մեզ համար  դրական որոշումը միայն կամրապնդի այդ գործընթացում»,- այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցն այսպիսին էր`եթե ՍԴ-ն որոշում կայացնի, որը կբավարարի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ պատգամավորների դիմումը, քառյակը կպնդի՞ կառավարությանն անվստահություն հայտնելու իր որոշումը:

Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը քիչ առաջ ավարտեցին հերթական հանդիպումը, որը կայացավ ՀՅԴ խմբակցությունում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կհանդիպեն չորս ուժերի առաջնորդները, պատգամավորը նշեց, որ այդ քննարկումները պարբերաբար ընթանում են, բայց հստակ որոշում կայացված չէ. «Ըստ էության գաղափարի դեմ որևէ  խնդիր չկա: Քննարկվում է»:

Արմեն Ռուստամյանը անդրադարձավ նաև նրան, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը առանձին հանրահավաքներ է անում Ազատության հրապարակում: Հարցին`արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակը չի խանգարում քառյակի հրապարակին, պատգամավորը պատասխանեց. «Որևէ մեկի հրապարակը որևէ մեկին չի խանգարի: Քառյակից դուրս ամենքը կարող է գործել ըստ իր ծրագրերի»:

Դաշնակցական պատգամավորն ասաց նաև, որ ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ Սահմանադրության շրջանցելը բերում է նման գործողությունների.

«Սահմանադրությունը շրջանցելը բերում է նման իրավիճակի`իշխանությունն ապրում է մեկուսացված-օտարված, մնացածն էլ բախտի քմահաճույքին: Եթե իշխանությունն ինքն իր մեջ չունի այդքան ողջամտություն, որ հասկանա, որ  այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, պետք է իշխանափոխություն լինի»:

Վերադառնալով շուրջօրյա հանրահավաքներին, որոնք չորս ուժերը նախատեսել են անցկացնել ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ հույս ունի, որ դա կարող է բերել իրենց գործունեության հաջողությանը և որ հասարակությունն էլ դա կտեսնի ու կլծվի հույսով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930