Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Հարսնաքարի գործով մեղադրանքն ու վճիռը չեն համապատասխանում հանցագործության բուն էությանը»

«Հարսնաքարի գործով մեղադրանքն ու վճիռը չեն համապատասխանում հանցագործության բուն էությանը»,-Aravot.am-ի հարցին` «Հարսնաքարի գործով» վճիռը համարժե՞ք էր տեղի ունեցածին, այսպես պատասխանեց իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է «Հարսնաքարի» գործով  դատավճիռը,  համաձայն որի` Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը դատապարտվել են 12 տարվա ազատազրկման, 100

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին: Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ

Կանանց առողջության պահպանման միամսյակ. դիմելիությունը եռապատկվել է

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի երկրորդ շաբաթում Երևանի պոլիկլինիկաներում կազմակերպված «բաց դռների օրերի» ընթացքում դիմել է 10 975 կին (առաջին շաբաթվա ընթացքում` 3786)։ Նրանցից 4222-ին տրվել է մասնագիտական խորհրդատվություն, 3944-ը ենթարկվել է առաջնակի զննման, 3873 կին հետազոտվել է, 3365-ին նշանակվել է բուժում, 1156-ն ուղեգրվել

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 10-43 շենքերի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի, Կարապետյան,

«Հայ ուսանողները հետաքրքրված են արտերկրում կրթական ծրագրերով, բայց չգիտեն՝ ում դիմել». Գայանե Եղիազարյան

«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնը, որը հիմնադրվել է 2011 թ. Երևանում, հրավիրում է մասնակցելու «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» խորագրով միջոցառմանը, որը տեղի կունենա վաղը՝ Անի Պլազա հյուրանոցում: «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով առաջին անգամ Հայաստան են ժամանել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ու ուսումնական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները: «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի գործադիր

Интерфакс. Կիևը հետ է կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինան հետ է կանչել Բելառուսում իր դեսպան Միխայիլ Եժելյային խորհրդակցության համար՝ Ղրիմի հարցով Մինսկի դիրքորոշման կապակցությամբ: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Կանչի պատճառը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն էր, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը՝ հայտնելով նաև, որ իրենք համապատասխան նոտա են ուղարկել բելառուսական կողմին, «որտեղ ասված է, որ Բելառուսի նախագահի նման

413.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.3 դրամ:

Նախախորհրդարանի հայտարարությունը Քեսապի հայության տեղահանման իրադարձության կապակցությամբ

Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել և հարձակվել են Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Թուրքիան, խախտելով Սիրիայի հետ կնքած պայմանագիրը, ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլև ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին`հրթիռակոծելով սիրիական տարածքը։ Բարեբախտաբար տեղի բնակչությունը նախապես լրիվ տեղափոխվել էր Լաթաքիա և մարդկային զոհեր չկան։ Սա Սիրիայում սանձազերծված

Նաիրա Զոհրաբյանը դեմ է, որ «հայտնի մասնավոր անձը» օրական ութ միլիոն շահույթ ստանա

«Տիկին Զոհրաբյան, նենց բարձր եք խոսում, չենք էլ կարողանում լսել»,- այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին դիտողություն արեց նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ն. Զոհրաբյանը այդ դիտողությանն արժանացավ, երբ տեսակետ էր ներկայացնում «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձնանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր

Ձմռան ցրտերը չեն վնասել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները

Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվեց ջերմաստիճանի կտրուկ անկում և արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին գրանցվեցին մինչև -20 -220 C, իսկ բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը սովորաբար վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար: Հնարավոր հետևանքները պարզելու նպատակով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում

Ապօրինի թմրամիջոցներ «արտադրողները» իրավապահ մարմիններից մեկ քայլ առաջ են (Տեսանյութ)

Հայաստան թմրամիջոցներ հնարավոր է ներմուծել նաեւ փոստային առաքման միջոցով. այդ տեսակի թմրամիջոցներից է «Սպայսը»: «Այն համարվում է դիզայներական թմրամիջոց եւ անընդհատ կազմը փոփոխվում է ու նորերն են ստեղծվում»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի նման թմրամիջոցների ներմուծումը, ասաց Դեղերի փորձագիտական կենտրոնի թմրամիջոցների հսկման բաժնի վարիչ Հասմիկ Մարտիրոսյանը`ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված «Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կարող է արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ»

«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը կարծում է, որ այսօրվա երիտասարդները պատրաստ չեն նոր բեռ վերցնել իրենց ուսերին: «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում կարող է դառնալ արտագաղթի նոր ալիքի պատճառ»: Այս մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը: Նրա կարծիքով չնայած համակարգի ներդրումը

Տուբերկուլյոզով հիվանդները, եթե բուժումն ընդհատում են, դառնում են դեղակայուն (Տեսանյութ)

Երկարատեւ հազը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը, երկարատեւ ջերմությունը, խորխի առկայությունը տուբերկուլյոզի նախանշաններ են: Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում այս մասին ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը` խորհուրդ տալով դիմել բժշկի եւ հետազոտվել: Նրա խոսքերով, եղունգներից եւ մազերից բացի, բոլոր օրգանները կարող են հիվանդանալ տուբերկուլյոզով: Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով պարոն Հայրապետյանը ասուլիս էր հրավիրել: Ըստ

Դավիթ Նալբանդյանի առաջին մրցամարտը ATP-ում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ATP-ի մրցաշարերում իր առաջին մրցամարտն անցկացրել է ուղիղ 14 տարի առաջ` 2000 թվականի մարտի 24-ին: Այդ օրը 18-ամյա Նալբանդյանը Կի-Բիսքեյնում ընթացող «Ericsson Open»-ի մեկնարկային տուրում 3:6, 6:3, 5:7 հաշվով պարտվել է աշխարհի նախկին N1 ռակետ Ջիմ Կուրյեին, որի համար էլ այդ մրցաշարը վերջինն էր մարզական կարիերայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` thesun-ի

Դրսի հայ շախմատիստները հաջող են խաղում

Սանկտ-Պետերբուրգի կանանց շախմատի առաջնությունում, որին մասնակցում է 12 հոգի, կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը (նկարում) երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս օրերին ընթանում է նաեւ Մոսկվայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 32 շախմատիստ: Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը խաղացված երկու տուրերում հաղթել է մրցակիցներին ու եւս հինգ շախմատիստների

«Լավ է սպառնան, քան արհամարհեն լրագրողին»

Գյումրիում վաղն արդեն 7-րդ անգամ կնշվի խոսքի ազատության տոնը, որը խորհրդանշում է ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղթանակն՝ ընդդեմ հարկային մարմնի նկարած տուգանքների: Հիշեցնենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները սկսել էին հալածել Գյումրու անկախ լրատվական ալիքին, որը «համարձակվել էր» ցուցադրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Բանը հասավ նրան, որ հեռուստաընկերությանը փրկելու համար գյումրեցիները հանգանակություն կատարեցին

Ուսանողները՝ հանուն Կարեն Մկրտչյանի բուժման

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում մարտի 24-27-ը կգործի բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսին ներկայացված են բուհի ուսանողների և դասախոսների աշխատանքները։ Բարեգործական այս միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ցուցահանդեսի բացմանը հույս հայտնեց, որ

Նախարարը ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանին` հույս հայտնելով, որ նոր ղեկավարի օրոք ևս բուհը կշարունակի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնցով բուհն աչքի է ընկել վերջին տարիներին: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ

Սինոփսիս ընկերության աշխատակիցներն արժանացել են Հայաստանի Հանրապետության 2013թ. Պետական մրցանակին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակին են արժանացել Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ, Սինոփսիսի առաջատար հետազոտող դր. Երվանդ Զօրեանը և ՀԳԱԱ անդամ, Սինոփսիս Արմենիա ընկերության ավագ կառավարիչ դր. Սամվել Շուքուրյանը՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։ «Յուրաքանչյուր մարդու համար

Ռուսաստանի՝ «մեծ եղբոր սինդրոմն» ու Հայաստանին ինտեգրացիայի համար վճարելու հարցը

«Եթե մենք ուզում ենք Ռուսաստանի շուրջ կոնսոլիդացնել հետխորհրդային տարածքը, ապա իր գործընկերների նկատմամբ Ռուսաստանը պետք է առատաձեռն լինի»,- ի պատասխան քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին՝ արդյոք ինտեգրացիան չի՞ ենթադրում նաև ինչ-որ առումով վճար և արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է դրան, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ

«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակումը ուղեկցվեց միջադեպերով, հայհոյանքներով, սպառնալիքներով (Տեսանյութ)

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով  դատավճռի հրապարակման ընթացքում ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի  եւ մյուսների հարազատները, երբ սկսեցին անեծքներ ուղղել դատավորին, այդ ժամանակ ամբաստանյալների շարքերում էլ նույնպես խժդժության եղավ, փորձ արվեց նրանց պահպանող ոստիկանների շարքը ճեղքելով դուրս գալ դահլիճ: Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամկետում

Փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևանի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում: 1. Տիգրան Մեծ պողոտայում նախկին հետիոտնային անցման մոտից (հետիոտնային անցումը փոխարինվել է վերգետնյա անցումով) երթևեկության մասնակիցների համար նախատեսված լուսացույցերը մոտեցվելու են Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների և Տիգրան

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին

Մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և

Հովիկ Աբրահամյանը դրական է վերաբերվում «հրաշալի քառյակի» նախաձեռնություններին

«Որևէ նախաձեռնություն չեմ կարող ստվերել, եթե դրանում կա մտահոգություն, մենք պարտավոր ենք լսել, քննարկել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «հրաշալի քառյակի» նախաձեռնություններին, այս մասին ասաց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչ վերաբերում է հերթական հանձնաժողովը ստեղծելու վերաբերյալ այսօր ներկայացված նախաձեռնությանը, ապա ԱԺ նախագահն ասաց, որ քննարկումը նոր է սկսվել, սակայն ինքն արդեն ունի մոտեցում, առաջարկ, որը

БЕЛАПЛАН. Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մասն է. Լուկաշենկո

Ուկրաինան պետք է մնա միասնական, անբաժանելի և ամբողջական, սակայն Ղրիմն արդեն դե ֆակտո Ռուսաստանի մասն է, լրագրողների հետ զրույցում մարտի 23-ին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխանցում է «ԲԵԼԱՊԼԱՆ» լրատվականը: «Ղրիմը անկախ պետություն չէ, ինչպես Օսեթիան, Աբխազիան և այդպես շարունակ: Ղրիմն այսօր Ռուսաստանի Դաշնության տարածքի մի մասն է: Կարող եք ընդունել այդ կամ չընդունել,

Լույս է տեսել «Քարոզներ և ելույթներ» ժողովածուն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի (1945-1954 թթ.) «Քարոզներ և ելույթներ» ժողովածուն: Այն ընդգրկում է երջանկահիշատակ Գևորգ Զ Հայրապետի անտիպ քարոզները, հրապարակային ելույթներն ու 1917 թվականին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրատարակված «Քարոզգիրքը»: Լուսավոր քարոզների ու

Լեւոն Արոնյանը սայթաքելու իրավունք այլեւս չունի

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում այսօր հերթական հանգստի օրն է: Երեկ կայացած իններորդ տուրում Լեւոն Արոնյանը ցանկացավ սկզբնախաղում անակնկալ մատուցել Շախրիյար Մամեդյարովին՝ երկու զինվոր զոհաբերելով, սակայն մրցակիցը կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ հետագայում կշեռքի նժարն իր կողմը թեքելով պարտիան ավարտել իր օգտին: Ցավալի այս պարտությունից հետո Արոնյանը, թեեւ դիրքը պահպանեց երկրորդ հորիզոնականում,

Ռուբեն Հակոբյան. «Ինչո՞ւ են ոմանք Երևանը տնամերձ տարածք դիտում»

Այսօր խորհրդարանն արտահերթ կարգով սկսեց քննարկել խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների նախագիծը` «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումանսիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստղծելու» վերաբերյալ: Սույն նախաձեռնության մասին դեռ հինգշաբթի օրը լրագրողներին տեղեկացրել էր ՀԱԿ

«Իրավիճակը տագնապահարույց է, քեսաբցիները հայտնվել են չափազանց ծանր իրավիճակում»

  Այսօր Aravot.am-ը սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ քեսաբահայերին օգնելու համար: Հիշեցնենք, որ Սիրիայի հայաբնակ այդ համայնքը  մարտի 21-ի առավոտյան զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել:  Սփյուռքի նախարարության հաարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ նախարարությունն ուշադիր հետեւում է Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին եւ պարբերաբար կապի մեջ է համայնքի հետ. «Քեսաբի հայ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031