Լրահոս
Օրվա լրահոսը

Սինոփսիս ընկերության աշխատակիցներն արժանացել են Հայաստանի Հանրապետության 2013թ. Պետական մրցանակին

Մարտ 24,2014 15:14

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակին են արժանացել Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ, Սինոփսիսի առաջատար հետազոտող դր. Երվանդ Զօրեանը և ՀԳԱԱ անդամ, Սինոփսիս Արմենիա ընկերության ավագ կառավարիչ դր. Սամվել Շուքուրյանը՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։

5790_b

«Յուրաքանչյուր մարդու համար մեծագույն երջանկություն է հնարավորություն ունենալ զբաղվելու իր սիրած գործով եւ իր տաղանդները ի սպաս դնել մնայուն արժեքներ ստեղծելու համար: Միեւնույն ժամանակ գերագույն հաճույք է ճանաչման եւ գնահատանքի արժանանալը, այն էլ՝ քո հայրենիքում: Այս մրցանակը շատ ոգեւորիչ է եւ մղում է նորանոր ստեղծագործական բարձունքների եւ նվաճումների», – ասում է դր. Երվանդ Զօրեանը:

«Ես խորապես զգացված եմ, որ նման մրցանակ եմ ստանում հայրենի պետության կողմից: Գիտությունն ու նրա կիրառությամբ ստեղծվող արտադրանքը համամարդկային են, վեր որեւէ երկրի սահմաններից կամ ազգային պատկանելիությունից: Արդյունքի արժեքը որոշվում է մասնագիտական հանրության կողմից: Առավել հուզիչ է, երբ կատարված ներդրումը գնահատվում է նաեւ հայրենիքում», – ասում է դր. Սամվել Շուքուրյանը:

Դր. Զօրեանը ունի 32 ԱՄՆ արտոնագիր, հեղինակել է չորս գիրք և գրախոսել է ավելի քան 300 հոդվածներ: 2003թ.-ին EE Times կողմից նա ընտրվել է որպես կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ամենաազդեցիկ 13 մարդկանցից մեկը: 2005թ.-ին դր. Զօրեանը արժանացել է IEEE Industrial Pioneer հեղինակավոր մրցանակի, իսկ 2006թ.-ին՝ IEEE Hans Karlsson մրցանակին: 1999թ.-ից նա IEEE առաջատար հետազոտող է, իսկ վերջերս ընտրվել է որպես Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Դր. Սամվել Շուքուրյանն ունի ավելի քան 80 գիտական աշխատություն և արտոնագրեր՝ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Նրա հետազոտությունների բնագավառը ընդգրկում է
հաշվողական համակարգերի ճարտարապետություն, էլեկտրոնային սարքերի և համակարգերի տեստավորում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, բաշխված հաշվողական համակարգերի և ծրագրերի ֆորմալ մոդելներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31