Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը տագնապահարույց է, քեսաբցիները հայտնվել են չափազանց ծանր իրավիճակում»

Մարտ 24,2014 14:01

 

Այսօր Aravot.am-ը սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ քեսաբահայերին օգնելու համար:

Հիշեցնենք, որ Սիրիայի հայաբնակ այդ համայնքը  մարտի 21-ի առավոտյան զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել: 

Սփյուռքի նախարարության հաարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ նախարարությունն ուշադիր հետեւում է Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին եւ պարբերաբար կապի մեջ է համայնքի հետ. «Քեսաբի հայ բնակչությանն օգնելու նպատակով որոշակի քայլեր ձեռնարկվել են: Այժմ տեղի հայ համայնքի հետ ճշգրտվում են որոշ մանրամասներ: Թեեւ իրավիճակը տագնապահարույց է եւ քեսաբցիները հայտնվել են չափազանց ծանր իրավիճակում, բայց հույսը չեն կորցնում, որ  կվերադառնան իրենց օջախները»:

Նախարարությունից նաեւ ասացին, որ զանգվածային ներգաղթի մասին դեռ վաղ է խոսել, ձեռնարկվող միջոցառումներն ուղղված են այն նպատակին, որ քեսաբահայերը վերադառնան իրենց բնակավայրը. «Իրավիճակի ցանկացած պարագայում մեր երկիրը միանշանակ զորավիգ է կանգնելու աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին: Տեղում իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջիկայում կտեղեկացնենք»,- փոխանցեցին նախարարությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31