Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևանի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում

Մարտ 24,2014 14:53

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում:
1. Տիգրան Մեծ պողոտայում նախկին հետիոտնային անցման մոտից (հետիոտնային անցումը փոխարինվել է վերգետնյա անցումով) երթևեկության մասնակիցների համար նախատեսված լուսացույցերը մոտեցվելու են Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկին՝ թույլ տալով տրանսպորտային միջոցներին երթևեկել ուղիղ՝ դեպի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հրապարակ և աջ՝ դեպի Ե. Քոչարի փողոց:

2. Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում, Տիգրան Մեծ պողոտայով դեպի երկաթգծի կայարան տանող ճանապարհահատվածի երեք երթևեկելի գոտիների փոխարեն գործելու է չորս երթևեկելի գոտի:

3. Տիգրան Մեծ պողոտայով դեպի երկաթգծի կայարան տանող ճանապարհահատվածի լուսացույցերը մնալու են նույն տեղում հետիոտնի համար: Նույն ուղղությամբ նոր ձևավորվող խաչմերուկում ավելացվելու է ևս մեկ լուսացույց:

4. Նոր ձևավորվող խաչմերուկում երթևեկությունը կազմակերպվելու է հետևյալ ձևով.
ա) երթևեկությունը թույլատրող լուսացույցի կանաչ լույսի առկայության դեպքում 3-րդ և 4րդ շարքերից երթևեկությունը թույլատրվելու է ձախ՝ դեպի Երվանդ Քոչար և Մովսես Խորենացի փողոցներ, իսկ 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ ընդ որում լուսացույցն 1-ին երթևեկելի գոտու համար միշտ բաց է,
բ) Ագանթագեղոս փողոցի կողմից Մ. Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներն երթևեկելու են միայն աջ՝ դեպի երկաթգծի կայարան, իսկ Նար Դոս փողոցի կողմից Մ. Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկից երթևեկելու են միայն աջ:
ՀՀ Ճանապարհային ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31