Օրվա լրահոսը
Ստյոպա Սաֆարյան. «Ինձ համար բոյկոտը, անկեղծ ասած, ամենեւին լավագույն տարբերակը չէ» (Տեսանյութ)
ես մի բանից եմ ուղղակի զարմանում. նախորդ գումարման խորհրդարանում մենք ունեինք ընդամենը վեց ընդդիմադիր պատգամավոր, որն ավելի մեծ դիմադրություն էր ցուցաբերում նման իրավիճակներում, քան այսօր չորս խմբակցությունները՝ դրան հավելենք կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիրը»:
Հովիկ Աբրահամյանի գործելաոճը տարբեր է, բայց դեռ հուսադրող չէ
ՕԵԿ-ի՝ ընդդիմություն հայտարարվելը ԲՀԿ-ին անհարմարություն չի պատճառում ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեռ որոշում չունի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու մասին: Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այսօր խմբակցության նիստի ժամանակ քննարկվեցին շատ կարեւոր հարցեր, տնտեսական ոլորտի նախագծեր: Դուք գիտեք, որ մենք միշտ շեշտադրում ենք անում երկրում աշխատանքի բացակայության, սովի, արտագաղթի,
Վարդան Պետրոսյանին տեղափոխեցին «Նուբարաշեն»
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին: Գոռ Ղլեչյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանն իր ստացիոնար բուժումը կշարունակի «Նուբարաշենի» բուժմասում, ուր կգտնվի բժիշկների հսկողության տակ: Ըստ բժիշկների եզրակացության, Վարդան Պետրոսյանը ենթակա է ստացիոնար բուժման:
Մեդալներ՝ պարարվեստի գործիչներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է Հայաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած պարարվեստի գործիչների։ Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա առթիվ և մաղթել ստեղծագործական հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։ Պարարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ վաստակավոր
Հերբերտ Գևորգյանին բռնի ուժո՞վ են բերման ենթարկել
ՀՀ Վարչական դատարանում ընթանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հայցի՝ակտիվիստ, «Հակահարված» խմբի անդամ Հերբերտ Գևորգյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը (դատավոր Ա. Հարությունյան): Նշենք, որ հակընդդեմ հայցով հանդես է եկել պատասխանող կողմը ՝ ճանաչել Հ. Գևորգյանի ազատ արտահայտման, ազատ կարծիքի արտահայտման, խաղաղ հավաքների կազմակերպման և այլ իրավունքների խախտումը, ճանաչել ոչ իրավաչափ ոստիկանության
Գալուստ Սահակյանը ընտրվեց ԱԺ նախագահ՝ 101 պատգամավորի շնորհիվ
ԱԺ նիստի ժամանակ, առաջին ընդմիջումից անմիջապես հետո ամբիոնի մոտ եկավ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որն ասաց, թե Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել է 101 հոգի, դեմ՝ 3 հոգի: Հրանտ Բագրատյանի «կողմ»-երը, հետեւաբար, 3-ն էին, «դեմ»-երը՝ 101: Երկու անվավեր թերթիկ է եղել, որոնցից մեկի վրա Գալուստ Սահակյանի անվան կողքը «պտիչկա» է եղել, մյուսում ջնջված են
«Այս իշխանությունները կուտակայինից հրաժարվելու մտադրություն չունեն». Գեղամ Նազարյան
Aravot.am-ի հարցին, թե նոր կառավարության պայմաններում ի՞նչ է սպասվում պարտադիր կուտակային կենսաթոշակին, քաղաքագետ Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է ժողովրդի դիմադրողականությունից. «Հիմա իշխանությունները դադար են վերցրել՝ փորձելով տեսնել ժողովրդի դիմադրության աստիճանը, այսինքն՝ ինչքա՞ն դեռ կարող է դիմադրել այս ժողովուրդը, եթե տեսնեն, որ ժողովուրդը հոգնեց կամ ինչ-ինչ պատճառներով բթացավ, մի այլ տարբերակով այդ փողը
Օլիգարխներն այլեւս խնդիր չունեն, նրանք էլ ավելի ամրապնդվեցին
ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի համոզմամբ՝ կոնֆլիկտ կար, առնվազն ներկա պահին այն գոնե մասնակի լուծում է ստացել – Ինչպե՞ս եք վերաբերվում նոր կառավարություն կազմելու ոճին` Սերժ Սարգսյանի հրամանագրերով իրենց պաշտոններում հիմնականում նույն դեմքերն են վերանշանակվում: Իշխանական վերնախավում կադրերի պակա՞ս կա, թե՞ սա մարտավարություն է, ինչի՞ մասին է վկայում այս գործելաոճը: – Այս նշանակումները բխում են Հայաստանում
ԵՄ կենտրոնը մեկնարկում է մեծ մրցանակներով երկրորդ առցանց վիկտորինան
29 ապրիլի, 2014, Երևան – ԵՄ կենտրոնը մեկնարկում է Եվրոպական միության թեմայով երկրորդ առցանց վիկտորինան: Առաջին մրցանակը նոութբուք է, երկրորդը` նեթբուք, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրք: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, երկրորդ վիկտորինան հետևում է առաջինի օրինակին: «Կարծում ենք, որ ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ինտերակտիվ տարբերակով վստահելի գիտելիքի տարածումը առաջ շարժվելու ճիշտ ուղին է», նշեց
Արագացուցիչը
Գնացի ուրիշի մոտ: Որովհետեւ ծանոթ վարսավիրս չկար: Գիտեք իհարկե՝ բանակ զորակոչվելու նման մի բան է նոր վարսավիրի մոտ գնալը: Կարծես քաղաքացիական կյանքից ընկնես մի նոր ու օտար միջավայր: Բայց անկախ ամեն ինչից սկսում ես համակերպվել, անհասկանալի հարցերին պատասխանել, հնազանդվել, գլուխդ լուռումունջ տրամադրում ես տագնապալի անորոշությանը: Եվ այդ ամենն ավարտվում է հայելու մեջ անսովոր որոշակիությամբ, որի
«Եթե շատ եք ուզում պատվիրատուի եւ հովանավորի Ձեր համբավին չվնասել»
Դոկտորը՝ ՀՀ Սփյուռքի նախարարին Հարգելի տիկին Հակոբյան, Ձեր ղեկավարած նախարարության հետ նախորդ տարիների առնչություններն ապացուցեցին՝ Ձեր ու Ձեր օգնականների խոսքի ու գործի աղաղակող հակասություններից խուսափելու համար պարզապես պետք է հեռու մնալ։ Այդպես էլ վարվել ենք ու կշարունակեինք, եթե «Տիգրան Մեծ» հրատարակչությունում չտեսնեինք «ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության 5 տարիները. Հայաստան-Սփյուռք գործակցություն» (Երեւան, 2013) գիրքը, որի «ՀՀ
Նիկոլ Փաշինյանը քվեարկեց Հրանտ Բագրատյանի օգտին
Այսօր ԱԺ նախագահի ընտրություններին մասնակցում էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը որոշում ուներ ընտրություններին չմասնակցելու մասին: Սակայն, առաջադրված թեկնածուներից մեկն էլ ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր: Մյուս թեկնածուն`ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններին մասնակցելը Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկելն է: «Ես հարգում եմ ՀԱԿ-ի դիրքորոշումը,
Աչքերը չռելը դեռ դերասանություն չէ
«Ռիչարդ III»-ը՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Թատրոնի հանդիսատեսը վերջին տարիներին էապես նվազել է: Թատերական գործիչները դժգոհում են, սակայն թատրոնի որեւէ դերասան կամ բեմադրիչ չի ուզում տեսնել մեղքի իր բաժինը: Իսկ ինչպե՞ս կարող է մարդ ձգտել դեպի մի վայր, որտեղ նրա լսողությունը սղոցելու են սարսափելի առոգանությամբ, ուր վիրավորելու են իր մայրենի լեզուն: Պարոնա՛յք, ինչո՞ւ եք
Նաիրա Զոհրաբյան. «Որեւէ ցուցում չի եղել» (Տեսանյութ)
«Ես ձեզ հավատացնում եմ, որեւէ ցուցում չի եղել: Ասվել է`դուք ազատ եք, կարող եք մասնակցել, կարող եք`չմասնակցել, ում ուզում եք`կարող եք քվեարկել»,-ԱԺ նախագահի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը: Հարցին`ձեւական չէ՞ այս ընտրությունը եւ դրան մասնակցությունն, ընդհանրապես, Տիկին Զոհրաբյանն ասաց. «Եթե այդպես մտածենք, ուրեմն պիտի խորհրդարանն էլ,
«Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը» շարունակում է «ճամփորդությունը»
«Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը» համերգ- ներկայացման ստեղծագործական խումբը վերջերս վերադարձավ ԱՄԷ-ից, որտեղ հրավիրվել էր Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների Ազգային վարչության գեղարվեստական հանձնախմբի կողմից: Խմբի կազմում են նախագծի համահեղինակներ, դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, երգչուհիներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Գայանե Գրիգորյանն ու Աննա Մայիլյանը: «Առավոտի» հետ զրույցում Համասփյուռ Մանուկյանը
OdaTV. Էրդողանը չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ է. «Փաստինֆո»
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթություն ունենալ-չունենալու հարցը վերջերս դարձել է տարատեսակ քննարկումների նյութ: Բանն այն է, որ, ըստ սահմանադրության, հանրապետության նախագահի թեկնածու կարող է առաջադրվել այն քաղաքացին, որն ունի նվազագույնը քառամյա բուհական կրթություն: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել էր, որ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Էրդողանն ունի ընդամենը
Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան Վանկուվերում
Ապրիլի 27-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Հանդիսավոր բացմանը մասնակցեցին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի դաշնային, Բրիտանական Կոլումբիայի նահանգային և Վանկուվերի մունիցիպալ մարմինների ներկայացուցիչներ, Կանադայի հայ համայնքի հոգևոր, համայնքային առաջնորդներ: Իր ելույթում դեսպան Եգանյանը կարևորեց Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը
«Քանի ապրում է հայերենագիտությունը, կապրի Աճառյանը»
Գիտաժողով՝ նվիրված բարբառներին Օրերս ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական նստաշրջան, որը նվիրված էր հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին: Զեկուցումներով հանդես եկան համապատասխան ոլորտների ավագ եւ կրտսեր ներկայացուցիչները` Վիկտոր Կատվալյանը, Ջեմմա Բառնասյանը, Հասմիկ Խաչատրյանը, Նարինե Դիլբարյանը, Արմեն Սարգսյանը, Էսթեր Խեմչյանը եւ այլք: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը կարեւորեց այսօրինակ գիտաժողովի անցկացումը Իջեւան քաղաքում` ընդգծելով,
«Մերոնք դրսում»-6. Հենրիխ Մխիթարյանը՝ ժամկետից շուտ Գերմանիայի փոխչեմպիոն. ՀՖՖ
Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկի չհաջողվեց աչքի ընկնել խփած գոլով: Այդուհանդերձ, տեղի ունեցավ մեկ նշանակալի իրադարձություն: Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» հետ: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ժամկետից շուտ դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն: Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Դինամո»` 1:0, չի մասնակցել հանդիպմանը: Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2,
Կարինա Համբարձումովան արագ շախմատում 15-րդն է աշխարհում
Խանտի-Մանսիյսկում անցկացված արագ շախմատի աշխարհի կանանց առաջնությունում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 15,5 միավորով 34 մասնակիցների մեջ զբաղեցրել է 15-րդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fanoinforma.it-ի
Վլադիմիր Գասպարյան. «Այո, ազատում եմ համակարգը զբոսաշրջիկներից» (Ֆոտոշարք)
ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի 7-րդ համաժողովն այսօր անցկացվեց տեղի մշակույթի վերանորոգված դահլիճում: Ոստիկանության օրվա կապակցությամբ անցկացված միջոցառումից հետո բարձրախոսը խափանվել էր, ու համաժողովն անցավ առանց բարձրախոսի: Ինչպես տեղեկացրեց իր տարեկան հաշվետվության մեջ խորհրդի նախագահ, պաշտոնաթող գնդապետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգորի Աբովյանը, համաժողովին մասնակցում էին 300 վետերաններ, հաշվառված է 8213 կենսաթոշակառու: Նրանցից 6969-ը զինծառայողներ էին, ոստիկանության
ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մասնակցեցին ԱԺ նախագահի ընտրություններին (Տեսանյութ, ֆոտոշարք)
ՀՀ ԱԺ-ում այսօր ժամը 12.30-ից մեկնարկել են խորհրդարանի նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը, որը կտեւի մինչեւ 13:30-ը: Թեկնածուներն են ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանն ու ՀԱԿ-ից ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նախքան քվեարկությունը ներկայացրել է ընտրության կարգը, ըստ որի՝ քվեաթերթիկում երկու անուն է, ու պատգամավորները պետք է գիծ քաշեն այն թեկնածուի անվան վրա,
Նախարարի աթո՞ռ են պատրաստում. «Ա1+»
Վաղը Կառավարությունը աշխատանքից կազատի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին։ Նիստի օրակարգում նշվում է, որ կառավարությունը կազատի Արամայիս Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Համ նիստ են անում, համ ԱԺ նախագահ են ընտրում
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում հանդես եկավ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը եւ տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը տեղի է ունենալու 12.30-13.30: Նա զգուշացրեց, որ երկու անուն է գրված լինելու թերթիկի վրա՝ Գալուստ Սահակյան եւ Հրանտ Բագրատյան: «Ումը որ կողմ եք, մյուսի անունը ուղղակի ջնջում եք»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը՝ պատգամավորներին
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում
Շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Հունաստանում: Ապրիլի 27-ին Աթենքում, Սալոնիկում և Ալեքսանդրուպոլիսում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի hիշատակի և ոգեկոչման հիմնական միջոցառումները: Աթենք Աթենքյան միջոցառումը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հայ դատի հանձնախմբի և Ռամկավար ազատական կուսակցության Իրավանց խորհրդի համատեղ ջանքերով: Ռազմական թանգարանի հանդիսասրահում անցկացված բազմամարդ հանդիսությանը ներկա գտնվեցին Հունաստանի
Լեւոն Զուրաբյան. Հովիկ Աբրահամյանի քայլն անիմաստ էր. «Հայոց աշխարհ»
Ես շատ հստակ կոնգրեսի անունից ասացի՝ մենք կառավարության, իշխանության հետ չենք պատրաստվում «կիսել» որեւէ որոշման քաղաքական պատասխանատվությունը կամ մասնակցել որեւէ որոշման նախապատրաստմանը։
Մինսկի խումբը որոշել է լսել հայ և ադրբեջանցի սփյուռքի տեսակետը. «Ազատություն» ռադիոկայան
Լոս Անջելեսում և Հյուսթոնում մայիսին տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:
Կասկածում եմ, որ «Երեւան» հեռուստաընկերությունը գնվել է օրենքի խախտմամբ. media.am
media.am. « Ե՛ւ մանրամասնել արժե, ե՛ւ հարկ է, որ տեղեկություններ ունենանք, թե որքան է Արթուր Բաղդասարյանի բաժնեմասը: Եվ քանի դեռ չեն մանրամասնում, ապա կարող են օրենքի խախտմամբ հեռուստաընկերությունը ձեռք բերելու կասկածներ առաջանալ » Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ «Երեւան» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս տեղեկությունները, ըստ aravot.am կայքի, հաստատել
Ե՞րբ է «լավ լինելու»
«Հը, հմի լա՞վ ա լինելու», – թեթեւ հույսով, բայց մեծ թերահավատությամբ հարցնում էին ինձ մարդիկ փողոցում` վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Այնքան ժամանակ, որքան մարդիկ կարծում են, որ որեւէ վարչապետի, որեւէ նախագահի կամ այլ պաշտոնյայի փոփոխությամբ «լավ է լինելու», այդքան ժամանակ նրանք շարունակելու են ապրել պատրանքների աշխարհում: «Լավի» մասին նրանց պատկերացումները խիստ յուրահատուկ են. օրինակ՝
«Բագրատյանի ինքնաառաջադրման արձագանքից երեւում է, որ ընդդիմադիր դաշտը բաժանված է»
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի գնահատմամբ, վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառը ներքին քաղաքական իրավիճակով է պայմանավորում ու դրա համար մի քանի օբյեկտիվ պատճառներ կային: Նա այսօր «Հենարան» ակումբում առաջ քաշեց մի քանի հավանական սցենար, որոնցով ՀՀ նախագահը առաջնորդվել է նոր կառավարության կազմավորման հարցում. «Հիմնական դերակատարողի շրջանակներում ձեւավորել կառավարություն, որոնել տարբերակներ կոալիցիայի ստեղծման կամ պահպանման համար կամ եղել է


















































