Լրահոս
Օրվա լրահոսը

Համ նիստ են անում, համ ԱԺ նախագահ են ընտրում

Ապրիլ 29,2014 13:01

Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում հանդես եկավ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը եւ տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը տեղի է ունենալու 12.30-13.30: Նա զգուշացրեց, որ երկու անուն է գրված լինելու թերթիկի վրա՝ Գալուստ Սահակյան եւ Հրանտ Բագրատյան: «Ումը որ կողմ եք, մյուսի անունը ուղղակի ջնջում եք»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը՝ պատգամավորներին բացատրելով, որ «կողմ», «դեմ» չի լինելու, ընդամենը երկու անուն է գրված լինելու, ում որ չեն ուզում ընտրեն, անունի վրա գիծ են քաշում:

Հիշեցնենք, որ եղել են դեպքեր, երբ փակ գաղտնի քվեարկություն է եղել, պատգամավորները դժգոհել են, թե ճիշտ չեն հասկացել ինչպես էր պետք քվեարկել:
Պատգամավորների հարցին՝ ինչպե՞ս է կազմակերպվում քվեարկությունը, երբ այդ ժամին նիստն է ընթանում, նիստը վարող Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստին զուգահեռ լինելու է քվեարկությունը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930