Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան Վանկուվերում

Ապրիլ 29,2014 13:44

Ապրիլի 27-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Հանդիսավոր բացմանը մասնակցեցին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի դաշնային, Բրիտանական Կոլումբիայի նահանգային և Վանկուվերի մունիցիպալ մարմինների ներկայացուցիչներ, Կանադայի հայ համայնքի հոգևոր, համայնքային առաջնորդներ:
Իր ելույթում դեսպան Եգանյանը կարևորեց Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը Վանկուվերում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Հայոց ցեղասպանության զոհի արխիվացված մատնահետքը պատկերող հուշարձանի հեղինակն է Մաթիլտա Ասլիզադեն: Մունիցիպալ այգու տարածքում տեղակայված հուշարձանը, նախատեսված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագրով, եկավ լրացնելու Կանադայի Մոնրեալ, Լավալ, Տորոնտո և այլ քաղաքներում գտնվող Մեծ Եղեռնը ոգեկոչող հուշարձանների շարքը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930