Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալներ՝ պարարվեստի գործիչներին

Ապրիլ 29,2014 14:51

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է Հայաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած պարարվեստի գործիչների։

Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա առթիվ և մաղթել ստեղծագործական հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։
Պարարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանին։

«Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով են պարգևատրվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնի դասատու, պարուսույց Սրբուհի Բաբայանը, «Բարեկամություն» պարային համույթի մենակատար, պարուսույց Հրաչ Բադալյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Զավեն Հարությունյանը։

Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին բարձր գնահատանքի, ինչպես նաև իրենց ոլորտին ուղղված ուշադրության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930