Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերոնք դրսում»-6. Հենրիխ Մխիթարյանը՝ ժամկետից շուտ Գերմանիայի փոխչեմպիոն. ՀՖՖ

Ապրիլ 29,2014 13:37

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկի չհաջողվեց աչքի ընկնել խփած գոլով: Այդուհանդերձ, տեղի ունեցավ մեկ նշանակալի իրադարձություն: Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» հետ: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ժամկետից շուտ դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Դինամո»` 1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Շյաուլյայ»-«Ժալգիրիս»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Զնոյմո»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Իրտիշ»՝2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ռոստով»-«Անժի»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Դինամո» Կիև՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բայեր» – «Բորուսիա» Դորտմունդ` 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 75-րդ րոպեին:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կուբան»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 61-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 46-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կուբան»՝ 0:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Վոլգա»՝2:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

ՀՖՖ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930