Լրահոս
Օրվա լրահոսը

OdaTV. Էրդողանը չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ է. «Փաստինֆո»

Ապրիլ 29,2014 13:48

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթություն ունենալ-չունենալու հարցը վերջերս դարձել է տարատեսակ քննարկումների նյութ: Բանն այն է, որ, ըստ սահմանադրության, հանրապետության նախագահի թեկնածու կարող է առաջադրվել այն քաղաքացին, որն ունի նվազագույնը քառամյա բուհական կրթություն: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել էր, որ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Էրդողանն ունի ընդամենը եռամյա բարձրագույն կրթություն:

Այս խնդրի հետքերով է գնացել թուրքական «Օդա TV» լրատվականից Սոներ Յալչընը: Հետազոտող լրագրողը փորձել է պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալների, տեղեկագրերի հիման վրա պարզել` Թուրքիայի վերջին 11 տարվա գործող վարչապետը, ի վերջո, ինչպիսի բարձրագույն կրթություն ունի:

Եվ այսպես` իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական կայքում նշված է, որ կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել է Մարմարայի համալսարանի առևտրի և տնտեսագիտության ֆակուլտետը: Նույն տեղեկությունն է հաղորդվում նաև Էրդողանի անձնական կայքում:

«Շատ բարի,- գրում է Յալչընը,- միայն թե ոչ նախկինում, ոչ այսօր Մարմարայի համալսարանում նման ֆակուլտետ չի եղել ու չկա»:

Այնուհետև լրագրողը փորձել է պարզել, թե խորհրդարանում Էրդողանի համալսարանական կյանքի վերաբերյալ ինչ տեղեկություններ կան: Այնտեղ էլ նշված է եղել, որ նա ավարտել է Մարմարայի համալսարանի կառավարման (մենեջմենթ) և տնտեսագիտության ֆակուլտետը: Փաստորեն այստեղ էլ այլ ֆակուլտետ է նշված, առևտուրը փոխարինվել է մենեջմենթով:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930