Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Հովիկ Աբրահամյանի քայլն անիմաստ էր. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 29,2014 12:54

Հատված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցազրույցից:
-Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ վարչապետը անակնկալ մատուցեց քառյակին՝ ներկայանալով ձեր վերջին աշխատանքային նիստին։

-Ես դա համարում եմ անիմաստ քայլ։ Եթե խոսելու բան ուներ, պետք էր նախապես պայմանավորվել, որ քառյակը որոշեր՝ նպատակահարմա՞ր է մասնակցել այդ հանդիպմանը, թե՞ ոչ։ Այդ քայլի իմաստն իսկապես չեմ հասկանում. եկավ, մենք ստիպված ընդհատեցինք նիստը, զրուցեցինք կուտակայինի մասին, հետո, երբ գնաց, նիստը վերսկսվեց։

-Զրույցը չօգնե՞ց՝ համաձայնության եզրեր գտնելու հանրությանը հուզող սույն խնդրի շուրջ։

-Բացարձակ։ Ես շատ հստակ կոնգրեսի անունից ասացի՝ մենք կառավարության, իշխանության հետ չենք պատրաստվում «կիսել» որեւէ որոշման քաղաքական պատասխանատվությունը կամ մասնակցել որեւէ որոշման նախապատրաստմանը։ Դրա համար ի սկզբանե փաստեցի՝ խոսելու բան չունենք, եւ զրույցը, որի մեջ ներքաշվեցինք քաղաքավարությունից դրդված, ապացուցեց այդ մոտեցման ճշմարտացիությունը։ Թո՛ղ չկարծեն, թե կարող են ստանալ մեր աջակցությունը որեւէ հարցում՝ նման բան չի լինելու։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930