Օրվա լրահոսը

«ՀՀ վարչապետի գավաթ 2013»

Սպասվում է անզիջում եզրափակիչ Այսօր ԱԳՆ-Դատական դեպարտամենտ եւ սփյուռքի նախարարություն-տրանսպորտի եւ կապի նախարարություն հանդիպումներով ավարտվում է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2013» հոբելյանական` 5-րդ խաղարկության խմբային մրցաշարը: Սակայն անկախ դրանցում գրանցվելիք արդյունքներից, արդեն հայտնի են երկու երթախմբերի երկուական լավագույն թիմերը, որոնք պայքարը շարունակելու են կիսաեզրափակիչ փուլում: «A» խմբից հաջորդ փուլի ուղեգիր նվաճել են ՀՀ ոստիկանության եւ

Տնօրենը հեռացվել է, պաշտոնակատարը խուսափում է մեկնաբանություններից

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով նոյեմբերի 11-ին  Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն  Արմեն Գրիգորյանին (լուսանկարում) աշխատանքից հեռացնելու լուրը իսկապես անակնկալի բերեց շատերին, այդ թվում՝  բալետային արվեստի գործիչներին: Նույն օրը երեկոյան մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ հայտնեց. «Արմեն Գրիգորյանն ազատվել է աշխատանքից՝ վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով»: Փոխնախարարը հաստատեց

Որտե՞ղ է վիշապը

Ընդդիմադիրները սիրում են, մեղմ ասած, «հայհոյանք դնել». ով այսպես է մտածում կամ գործում, նա, դարձյալ մեղմ ասած, այսինչն է եւ այնինչը: Ով դեմ է Սերժ Սարգսյանի հրաժարականին, նա… շարունակությունը թողնում եմ ընթերցողի երեւակայությանը: Թող այդպես լինի, բայց ինձ թվում է, որ ցանկացած անձի հետ կապված հարց երրորդական, եթե ոչ՝ չորրորդական նշանակություն ունի:  Իհարկե, ինձ հետ

Վաղը Գագիկ Բեգլարյանը 15.00-ից սպասելու է տաքսու վարորդներին (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ի տարբերություն նիստերի նախորդ օրերի, մեծ պատրաստակամությամբ մոտեցավ լրագրողներին: Բանն այն է, որ նախարարը հայտարարություն ուներ անելու երեկ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն մեղադրանքին, թե նախարարը տաքսու ոլորտը, որտեղ բավականին փոփոխություններ տեղի ունեցան, ուզում է մենաշնորհել եւ պատրաստվում է նոր մեքենաներ ներկրել: Պարոն

Արծրուն Հովհաննիսյան. «Սահմանագոտու ճանապարհին լայնամասշտաբ աշխատանքներ են կատարվում»

Ներկայումս երթեւեկության համար շարունակում են փակ մնալ Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը եւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին հարցրեցինք, թե մինչեւ ե՞րբ են դրանք փակ մնալու: Նա ասաց, որ ճանապարհները փակվել են անվտանգության նկատառումներով եւ փակ կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի: ՊՆ մամլո քարտուղարն ասաց, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում,

Ստեփանակերտ: Համաժողով նվիրված զբոսաշրջության ոլորտին

2013թ. նոյեմբերի 12-13ը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն հոթելի» խորհրդակցությունների սրահում անցկացվեց «Տուրիզմը Ղարաբաղում» խորագրով համաժողով: Համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի մոտ 50 առաջատար զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ, Ստեփանակերտում գործող երեք զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներ, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետը, ԼՂՀ մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ, կազմակերպվել էր «Վալլեքս» խմբի հյուրանոցային-զբոսաշրջային գործունեություն իրականացնող միավորների տնօրինության

Պարզաբանում քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից բարձրաձայնված խնդիրներին: Գնահատելով, որ քաղաքապետարանը կարևորելով հարցը տվել է մեկնաբանություն՝ չենք կարող չնկատել, որ պատասխանում տրված չեն Կազմակերպության կողմից բարձրացված 3 հիմնական հարցերի պատասխանները: Քաղաքապետարանն իր պատասխանում անդրադարձել է Կազմակերպության կողմից ժամանակին բարձրացված մի շարք խնդիրներին, հետևյալ

Ավարտվել է ոստիկանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին տեսուչ Վահե Խաչատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրյալ Վահե Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը

Արմեն Մարտիրոսյանը` Շանթ Հարությունյանի մասին. «Մարգանցովկայով նախագահականը չէր պայթեցնի»

Ներքաղաքական դաշտում արմատական իրավիճակ է ստեղծվել: Եվ պատահական չէ, որ, ով խոսում է, խոսում է հեղափոխություն անելու մասին: Նույնիսկ ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ լսեցինք, որ նրանք այդ կարծիքի են»,- այսօր «Peoplemeter» ակումբում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Անդրադառնալով Շանթ Հարությունյանին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խորին հարգանքով է վերաբերվում նրան, բացի այդ անձնապես

Էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում տուժած բաժանորդների փոխհատուցման կարգը

«ՉԻ»–ն պարզեց էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում շարքից դուրս եկած էլեկտրակենցաղային, համակարգչային եւ այլ տեխնիկայի վնասվածքների եւ դրանց վերանորոգման համար տուժած բաժանորդներին, ՀԷՑ-ի կողմից նյութական վնասի դիմաց փոխհատուցման գումարն ստանալու կարգը։ Մեր ընթերցողին՝ իբրեւ էլեկտրական հոսանք սպառող բաժանորդի, հնարավորինս մատչելիորեն կներկայացնենք իր հետագա բոլոր քայլերը՝ վնասը կրելու պահից սկսած մինչեւ փոխհատուցում ստանալու պահը։ Այսպիսով, էլեկտրական էներգիայի

Նպատակը պետական խորհրդանշանների ճանաչումն ու արժևորումն է

Կառավարության հավանությունն է ստացել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը մինչև 2013թ. դեկտեմբերի 1-ը երկարաձգելու նախաձեռնությունը, որը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտա սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:

Կենսաթոշակային նոր համակարգի կիրառումը ճիշտ կլինի հետաձգել

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է անցում կատարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ 40 տարին չլրացած բոլոր քաղաքացիները պետք է պարտադիր ընդգրկվեն այդ համակարգում։ Նրանք ունենալու են հատուկ հաշիվներ, որոնց պետք է փոխանցվեն կենսաթոշակային գումարները։ Այդ գումարների կառավարումն իրականացնելու են մասնավոր ընկերությունները։ Մինչ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը մնացել է ընդամենը մեկուկես ամիս, դեռեւս չկան

Տիգրան Սարգսյան. «Մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին»

  Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում Մինչ օրակարգի ձևավորումը ուզում եմ անդրադառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք

Հաղթանակ Շահումյան. «Նկարիչների միությունը գնում է ինքնաոչնչացման»

 ՀՀ նկարիչների միության նախորդ՝ 2008թ կայացած համագումարում միության նախագահի թեկնածու առաջադրված, ճանաչված նկարիչ եւ ակտիվ քաղաքացի Հաղթանակ Շահումյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, չի՞ պատրաստվում կրկին առաջադրվել նկարիչների միության գալիք համագումարին: «Ես տեղյակ չեմ՝ համագումար լինելու է, թե՞ ոչ: Երեկ մամուլից իմացա, որ նման մտադրություն կա: Ի դեպ, մեր միության կանոնադրությամբ նախատեսվում էր, որ 2010 թվականի վերջին պետք

Դավիթ Հարությունյանը կիսել է ՀԱԿ դիրքորոշումը եւ հակադրվել է արդարադատության նախարարին

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են ՀԱԿ-ից՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, նույն խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ– ից՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու նրա վերադաս պաշտոնյաները՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Կարինե Խոդիկյան. «Ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա»

Հատված դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հարցազրույցից: – Այսօրվա դեպքերը, անցքերը դժվար թե հենց այսօր կամ վաղն արտացոլվեն գրականության մեջ. դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ընդհանրապես անկախության շրջանի գրականությունն ինչպե՞ս կբնորոշեք։ – Քանի որ փոքրիշատե ծանոթ եմ այսօր ստեղծվող մեր գրականությանը, ամեն անգամ ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա։ Բայց

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Զարուհի Փոստանջյանը «բարոյական իրավունք չունի արտահայտվելու Արցախի ժողովրդի անունից»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, նախ՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ապա՝ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը հարց ուղղեցին նրան այն մասին, թե արդյո՞ք նա ծանոթ է իր օրինագծի նկատմամբ ԼՂՀ իշխանությունների վերաբերմունքին, կո՞ղմ են նրանք Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, թե՞ դեմ։ Զարուհի Փոստանջյանը երկու

Կալանքը՝ խափանման իրավաչափ միջո՞ց, թե՞ պատիժ

«Խափանման միջոցի կիրառումից, իհարկե, բավարար հիմքերի առկայության դեպքում, ձեռնպահ մնալու գերխնդիրը պաշտպանության արդյունավետ կազմակերպումն է, ինչն իր հերթին արդար դատաքննության լուրջ երաշխիք է: Ինքնին հասկանալի է, որ մինչդատական վարույթի ընթացքում ազատության մեջ մնալը տալիս է հավուր պատշաճի քննություն, ինչպես նաև մատչելի պաշտպանություն իրականացնելու հնարավորություն, ինչում պակաս շահագրգռված չեն նաև տուժողները: Վերջիններս ևս հետաքրքրված են գործի

Ռուբեն Մեհրաբյան. «Ռուսաստանն ինքն է հրահրել Ղարաբաղյան կոնֆլիկտը»

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանելու: Վերլուծություններ կան, որ այս այցից շատ բան է կախված ու հատկապես կանխատեսումներ կան, որ ինչպես Շվեյցարիայի իշխանություններին է Թուրքիան խնդրել միջնորդել ԼՂ հարցում, այնպես էլ Ռուսաստանի իշխանություններին կհիշեցնի ԼՂ հարցի՝ իրենց համար նպաստավոր «պահանջների» մասին: Ու Թուրքիան Ռուսաստանից այս հարցում շատ սպասելիքներ ունի: Aravot.am-ը «Քաղաքական եւ

Հայտնաբերվել է հրետանային արկի նմանվող իր

Նոյեմբերի 14-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 6 դպրոցի մոտակայքում, խողովակաշարի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հրետանային արկի նմանվող իր: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:  ԱԻՆ

ԱԺ պատգամավոր. «Ի՞նչ տարբերություն՝ գոմի անասուններին հետեւել, թե խորհրդարանի պատգամավորներին»

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հարցազրույցից: – Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք վերաբերում ԱԺ–ում պատգամավորների խոսակցությունները գաղտնալսելուն։ – Երբ ես վերջին անգամ կատակ էի անում ԱԺ-ում, ու երբ այն բառացիորեն տպվեց մամուլում, այն էլ այն դեպքում, երբ այդ ժամանակ ԱԺ միջանցքում ոչ մեկը չկար… Կատակել էի, որ դուռը դժվար է բացվում, ու ասել էի,

Եկավ աշուն ու մարդիկ սկսեցին հաց չուտե՞լ

Ազգային ժողովում մի քանի հանրապետական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են իրենք գնահատում պաշտոնական տեղեկատվությանը, ըստ որի՝ Հայաստանում հացի սպառումը նվազել 11 տոկոսով, իսկ մսինը՝ 4: Մեր առաջին զրուցակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է: – Պարոն Սահակյան, ըստ ձեզ, ինչի՞ արդյունք է հացի ու մսի սպառման ծավալների նվազումը։ – Աշնան։ – Այսի՞նքն, եկավ աշուն ու

Յուրի Վարդանյանի որդին թմրանյութը ձեռք է բերել Ագարակից. Նոր մանրամասներ

Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, թմրանյութ օգտագործել է նախկինում, այժմ դադարեցրել է ու այլևս չի ցանկանում հիշել այդ մասին, հրաժարվել է դրանից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր

«Հայաստանը պետք է որոշի՝ որ ուղղությամբ է ցանկանում առաջ շարժվել». Ջոն Հեֆերն

– Պրն դեսպան, սկսենք ամենաթարմ իրադարձություններից՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը՝ թե ՛ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների, թե՛ Ոստիկանության գործողությունների առումով։ – Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին խոսելով՝ կցանկանայի նշել, որ մենք՝ ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի ոստիկանության հետ ունեցել ենք բավականին ուժեղ և ակտիվ ծրագիր։ Աշխատել ենք Ոստիկանության հետ՝ ինչպես

Փակվել են առեւտրի ավելի քան երկու հազար օբյեկտներ

Համաձայն պաշտոնական վիճակագրության, հանրապետությունում մանրածախ առեւտրի օբյեկտների քանակը սեպտեմբերին կազմել է 16 հազ. 778՝ նախորդ 1 տարվա այդ նույն ժամանակահատվածի 18 հազ. 898-ի դիմաց։ Առեւտրի օբյեկտների քանակը միայն մայրաքաղաքում նվազել է շուրջ 1600-ով։ Այսինքն՝ միայն Երեւանում երեք անգամ ավելի շատ մանրածախ առեւտրի օբյեկտներ են փակվել, քան հանրապետության բոլոր բնակավայրերում միասին վերցրած, չնայած հանգամանքին, որ մայրաքաղաքում

16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գևորգ Բ.-ին, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Մարիա Գեւորգյանին կհաջողվի՞ մտնել առաջատարների տասնյակ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող 100 կանանց մասնակցությամբ կանանց միջազգային մրցաշարն այսօր ավարտվում է: Տասներորդ տուրից հետո հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը ( նկարում) 6,5 միավորով ընթանում է 14-րդ հորիզոնականում: Այսօր նա հանդիպում է Ուզբեկստանի ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Նաֆիսա Մումինովայի հետ: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան վաստակել է 7,0 միավոր եւ մրցաշարային

«Ազդարար» հանդեսի կալանավորված խմբագիրն ասում է. «Անկյուն քշված առնետի օրն եմ ընկել»

«Համընդհանուր սուտ, շփոթ է: Ինձ դարձրել են հանցագործ: Ես ոչ մի ցուցմունք չեմ տալիս:Այդ մասին ասել եմ քննիչին: Ես խոսքադուլ եմ անում, չեմ ընդունել իմ մեղադրանքը: Ես օդի մեջ գնում եմ ութ տարվա ազատազրկման: Հենց այնպես:Անկյուն քշված առնետի օրն եմ ընկել»,-մեր հետ հեռակա զրույցի ժամանակ ասաց կալանավոր, «Ազդարար « հանդեսի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը: Օրեր

Հայաստանը «Ֆորբսի» վատագույն 10-յակի մեջ

Աշխարհի ամենահեղինակավոր գործարար պարբերականներից մեկը՝ ամերիկյան «Ֆորբսը» (Forbes) հրապարակել է «աշխարհի 10 վատագույն տնտեսությունները» հերթական ուսումնասիրությունը։ Հայաստանը կրկին հայտնվել է այդ վատագույնների մեջ։ ՀՀ-ին այդ «պատվավոր տասնյակում» ընկերակցում են Մադագասկարը, Գվինեան, Ուկրաինան, Ճամայկան, Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան եւ Իրանը։ Առաջին անգամ Հայաստանը «Ֆորբսի» վատագույն 10-յակի մեջ հայտնվել էր 2011– ին։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031