Օրվա լրահոսը
Արտեմ Ասատրյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Հունիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հյուրերն անդրադարձան երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին ու հարցերին. միգրացիա, աղքատության մակարդակ, աշխատատեղերի ստեղծում, խտրականություն և իրավահավասարություն, ընտանեկան բռնություն, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովում:
Մի՞թե «Լեզվի մասին» օրենքը պահանջում է, որ ուղղակի ներկա լինի թարգմանիչը
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանելով հարցին, թե ինչու ԱԺ հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում, երբ հյուրընկալվել էր «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ քննարկման ժամանակ չապահովվեց հայերեն թարգմանություն, ասել է. «Բոլոր նրանց համար, ովքեր իրենց համարում են հայոց լեզվի «ամենա-ամենա-ամենա» պաշտպաններ, ասեմ, որ խորհրդարանում «Լեզվի մասին» օրենքի պահանջները մշտապես կատարվում են, թարգմանչի ներկայությունը հանդիպումներին
Աշոտ Գրիգորյան. «Ոչ միայն Արցախն է պետք պաշտպանել պարոն Սերժ Սարգսյանից, այլ ողջ Հայաստանը»
«Ոչ միայն Արցախն է պետք պաշտպանել պարոն Սերժ Սարգսյանից, և դա բոլորովին անհեթեթ չէ, այլև ողջ Հայաստանը, և դա առավել ևս անհեթեթություն չէ»,-Aavot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայլուր «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, ի պատասխան
Վարչապետն ընդունել է KFW բանկի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին: Վարչապետը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը և նշել, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին
Գյուղացիները վաշխառուներին տոկոսները վճարում են ոսպով եւ ցորենով
Մարինա Պողոսյան. Վաշխառուները գտնվում են ոստիկանության հովանու ներքո
ԱրմՔոմեդի՝ ԱԺ-ում. գյուղնախարարն օրենքով արգելում է կենդանիներին վախեցնել, պոչից քաշել, սադրել կամ դյուրազգաց մասերը սեղմել
Արգելվում է կենդանիների դյուրազգաց մասերը սեղմելը, պոչերը սեղմելը: Արգելվում է կենդանիների գլուխից, ականջներից, մորթուց բռնած քաշ տալը: Սա ԱրմՔոմեդիից չի, օրենք է:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը և Ոստիկանությանը Աֆրիկյանների տան քանդման կապակցությամբ
Ս.թ. հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին (պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետին), հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան քանդման փաստով: Աֆրիկյանների տունը ներառված է ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-ն որոշման հավելված 2-ի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և տեղափոխման պատրվակով տեղի է
«Տխուր հուշարձաններ». Վիրավոր առյուծ. կյանքը շշուկով
«Տխուր հուշարձաններ» շարքից՝ վերահրապարակում ենք 1990-ականների սկզբին «Երեկոյան Երևան» կամ «Ավանգարդ» թերթերում հրապարակված մի հոդված: Հիշեցնենք, որ «Տխուր հուշարձաններ» շարքի հոդվածները տրամադրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Պատմեմ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի կյանքի մի քանի տարիների մասին: Մեր երկրի պատմության այդ շրջանի մասին գիտեն բոլորը` ով ապրել է այն տարիներին, բայց պաշտոնական փաստաթղթերում այն մինչև վերջերս բացակա էր,
Միջհամայնքային տրանսպորտը թանկացել է. «Ա1+»
Արդեն մի քանի օր է՝ Էջմիածին-Մասիս երթուղու ուղեվարձը բարձրացել է: Մինչև թանկանալը Էջմիածին-Մասիս երթուղին մեկ կանգառը (օրինակ Արարատի մարզի Գետաշեն թաղամասից մինչև Հայանիստ գյուղ) սպասարկում էր 50 դրամով, այսուհետ ուղևորները պետք է երթևեկեն 100 դրամով: Գյուղից գյուղ հասնելը նույնպես արժեր 50 դրամ, որն արդեն նախկինի փոխարեն կսպասարկվի 100-ով: Էջմիածին- Մասիս երթուղու վարորդներից մեկն ասաց, որ
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում
Այսօր Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ: *** Նախագահ Սերժ
Մաքսային միությունը չի խանգարի, որպեսզի EFSE հիմնադրամը հետագայում ֆինանսավորի Հայաստանի ՓՄՁ-ներին
Այսօր Երեւանում մեկնարկած միկրոֆինանսավորման Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) տարեկան ժողովից հետո, որի ընթացքում 16 անդամ երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ քննարկեցին փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման պայմանները, EFSE հիմնադրամի խորհրդի նախագահ Վիկտորիա Բեքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանը անդամ երկրների մեջ երկրորդ երկիրն է, որը ներդրում է կատարել՝ ամրապնդելու համար ՀՀ արժույթի կիրառելիության
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց միաբանական համագումարը
Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարը` «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Համագումարին ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող 93 միաբաններից (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ) 75-ը: Համագումարը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով: Համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին
Արցախի կառավարությունում ընդունել են «Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Գարուն Գյուլի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերի այցն Արցախ և տեղում գործունեություն ծավալելու նրանց ծրագրերը՝ Ա. Հարությունյանը իր պատրաստակամությունն է հայտնել` հնարավորինս աջակցել այդ ծրագրերի կյանքի կոչմանը: Նա կարևորել է Սփյուռքի մասնակցությունն Արցախի զարգացման ճանապարհին և համոզմունք հայտնել, որ կազմակերպության գործունեությունը դառնալու
«Իրավունք և Աջակցություն» հիմնադրամի հայտարարություն Հայկ Կյուրեղյանի վերաբերյալ
2014թ. հունիսի 12-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների դատաքննության առաջին նիստը: Նիստի ողջ ընթացքում անօրինական արգելք էր ստեղծվել մեղադրյալների հարազատների և մյուս քաղաքացիների համար, և նրանց առջև փակվել էին դատարանի գրեթե դատարկ դահլիճի դռները: Այն պահին, երբ հավաքված ժողովուրդը իր վրդովմունքն էր արտահայտում ռեժիմին սպասարկող և «արդարարության
Բանդայի գործ. «ինչու պլստաց Արամ Հայրապետյանը»
«Բանդայի գործով» ավարտվեց ապացույցների հետազոտումը: Նախագահող Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին՝ հունիսի 25-ին, կուսումնասիրվի ոչ միայն «Բանդայի գործով» որպես պարագլխի՝ Արտուշ Հակոբյանի այսօր դատարան ներկայացրած լազերային սկավառակը, այլեւ կսկսվեն ամբաստանյալների ցուցմունքները: Ուսումնասիրված ապացույցների մեջ էին այսօր ԱԺ նախկին պատգամավոր, այս գործով տուժող Նապոլեոն Ազիզյանի տնից իբրեւ թե գողացված ֆոտոապարատի զննության արձանագրությունը: Արտուշ Հակոբյանի
409.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.8 դրամ: NASDAQ OMX Armenia
Ինչո՞ւ հրաժարական տվեց Սամվել Բալասանյանի սանիկը` Գյումրու փոխքաղաքապետը (Տեսանյութ )
Դեռևս երկու ամիս առաջ Aravot.am-ը անդրադարձել էր Գյումրիում պտտվող այն խոսակցություններին, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է պաշտոնազրկել մասնագիտությամբ իրավաբան, թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին` նրա փոխարեն աշխատանքի հրավիրելով իր մոտ ընկերոջը` Շիրակի մարզի դատախազի նախկին օգնական Վաղարշակ Մխիթարյանին: Այդ ժամանակ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր լուրերը, ավելին,
Լեւոն Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին. «Ձեզնից պատասխան եմ ակնկալում՝ այդ կոպիտ խախտումը ո՞նց եք շտկելու»
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, օգտվելով փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարց տալու իր իրավունքից, դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. «Քանի որ դուք թույլ եք տվել ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտում, ես ուզում եմ անդրադառնալ հենց դրան: Պարոն Սահակյան, ես, այնուամենայնիվ, ձեզնից պատասխան եմ ակնկալում, որ ի վերջո ասեք՝ այդ կոպիտ խախտումը ո՞նց եք շտկելու»:
Պորոշենկոն Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու հրաման է տվել. Сегодня
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է երկրի արևելքում ժամանակավոր դադարեցնել մարտական գործողությունները, որպեսզի անջատականներին զինաթափվելու, իսկ ցանկացողներին երկիրը լքելու հնարավորություն տա, հայտնում է «Սեգոդնյա» լրատվականը: Պորոշենկոն զգուշացրել է, որ հրադադարը շատ կարճ է տևելու: «Խաղաղության պլանը կգործի միակողմանիորեն մարտական գործողությունները դադարեցնելու իմ հրահանգից հետո: Դրանից անմիջապես հետո մենք պետք է նախագահի խաղաղության պլանի աջակցությունը ստանանք
«Դեմ եմ»-ը օրենքի նախագիծը կրկին հակասահմանադրական է համարում
«Դեմ եմ»-ը հնարավոր է դիմի Սահմանադրական դատարան
Բաբուխանյանն առաջարկում է «Ժիգուլիի» վարորդին քիչ տուգանել, թանկարժեք մեքենա վարողին՝ շատ
ԱԺ-ում շարունակվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար նախատեսվող տուգանքների փոփոխության քննարկումը: Քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարց ուղղեց. «Մի շարք երկրներում արագության գերազանցման տուգանքները սահմանելիս հաշվի են առնում, թե մեքենայի արժեքը ինչ է: 25 տարվա «ժիգուլիով» այդ խախտումն անելու դեպքում տուգանքը՝ այդ 25 հազարը, ցավոտ է, 100
«Ժառանգություն» կուսակցությունում քառյակի 12 կետերը չեն քննարկվել
«Խմբակցություններն իրենցով չեն ծածկում ամբողջ քաղաքական կուսակցություններին: Այլապես կստացվի, թե ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» այդ 12 կետերից դուրս խնդիր չեն տեսնում»,-«Ժառանգություն» կուսակցության գլխավոչ քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանական ոչ իշխանական քառյակի գործունեության, մասնավորապես՝ ներկայացրած 12 կետերի մասին: Այնուհետև վստահեցրեց, թե «Ժառանգության» բոլոր անդամներն էլ կհավաստեն, որ այդ 12 կետերը վարչության նիստով չեն անցել: Պարոն
«Գեղցի չինովնիկների գիտական աստիճաններով պճնվելը ժամանակի բարքերով է թելադրված». Հարություն Կարապետյանը` գիտությունից Մաքսային միություն. «Մեդիալաբ»
«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը: -Պարոն Կարապետյան, 2007 թվականին Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության, ներդրած ավանդի համար դուք արժանացաք ՀՀ Նախագահի մրցանակին, սակայն անցյալ տարի բաց նամակ գրելով Սերժ Սարգսյանին` հրաժարվեցիք մրցանակից: Դուք վերադարձրեցիք մրցանակը, դափնեկրի վկայագիրն ու մեդալը, ինչպես նաև համապատասխան դրամական պարգևը` նման
Նկարիչը՝ ո՛չ ազնվական հարուստների մասին. «Հարվարդներում սովորած նրանց թոռները կասեն՝ պապիկը վայրենի է»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե «դրսում» օլիգարխներն իրենց ընկերուհիներին ու կանանց տարբեր առիթներով ժամանակակից արվեստի ցուցասրահներ են նվիրում, իսկ Հայաստանում, օրինակ, գեղեցկության սրահ, մեքենա, նկարիչ Նարեկ Ավետիսյանը պատասխանեց. «Դա նրանից է, որ մեր ազնվականությունը վաղուց կորցրել ենք: Վերջերս հարստացածներն էլ հասկանում եք՝ ինչ ծագում ունեն… Նրանք չունեն բառիս բուն իմաստով ճաշակ, նրբանկատություն, բայց ունեն փող եւ ուժ,
ԲՀԿ պատգամավորը բողոքում է պետավտոտեսուչների ձայնային սարսափեցնող ազդանշանից. «Վարորդները շփոթվում են»
ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Նախատեսվում է փոփոխել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը օրենքի փոփոխությունները ներկայացնող փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց՝ կարդինալ փոփոխություններ եք մտցնում, ե՞րբ հասկացաք, որ նման արմատական փոփոխություններ պետք է անեք, ինչո՞վ է պայմանավորված այս արմատական փոփոխությունները: Նա
Ռուսաստանն այլևս չի՞ ցանկանում Հայաստանի` Մաքսային միության անդամակցումը (Տեսանյութ)
«Չեմ կարծում, որ Հայաստանը տեղյակ էր, որ նամակ ընթերցվելու է: Եթե մի պահ անգամ հավատամ, որ նամակի գոյության մասին մենք տեղյակ էինք, այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի անակնկալի եկած տեսքը և մայիսի 31-ի իր գնահատականը, թե Նազարբաևի հայտարարությունը տհաճ էր, լավագույնս վկայում է այն մասին, որ ՀՀ-ն չէր սպասում նման քայլի»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի
Սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան. «Փաստինֆո»
Այն, ինչ կատարվում է քաղաքացիների հանդեպ, այսինքն՝ բացարձակապես առանց վարչարարություն իրականացնելու գումար բռնագանձելու պահանջները միանգամից գնում են Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը: «Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար
Բանդայի «պարագլուխ» Արտուշ Հակոբյանը սկանդալային հայտարարություն արեց (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, «Բանդայի գործով» ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի հայտարարությունը լսելուց հետո, դատարանին տրամադրված տեսանյութը` հանգուցյալ Արման Դալլաքյանին վերաբերող, ԶԼՄ-ներում եղած հրապարակումները, տրամադրեց դատարանին, ինչը կցվեց քրեական գործի նյութերին: Չնայած մեղադրող Սասուն Խաչատրյանը հայտարարությունը համարեց ամբաստանյալի ցուցմունք: Նա անգամ հորդորեց պաշտպանական կողմին, որ դիմեն պատշաճ մարմիններին՝ հայտարարության մեջ
Ամենօրյա խնամք՝ կանաչ տարածքների պահպանման ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքում ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու նպատակով հաշվի


















































