Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում և Նորվեգիայում

Ապրիլի 24-ին Դանիայում և Նորվեգիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին Օսլոյում, որից հետո միջոցառումը շարունակվեց ոչ հեռու գտնվող Սնարոյա

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Այս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում անց են կացվում Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում: Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի

«Դասը վարում է ոստիկանը»

Ապրիլի 25-ը յուրահատուկ էր մեր կրթական համակարգի համար. Հանրապետության 1420 դպրոցներում, նույն ժամին դասարաններ մտան… ոստիկանության ծառայողները՝ ոստիկանության կոլեգիայի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ, որոնք ոչ միայն ի պաշտոնե, այլև առաքելությամբ կոչված են լինել երեխաների կողքին, նրանց հետ, նրանց մեջ: Ոստիկանի այս մուտքը դպրոց կոչվում է «Դասը վարում է ոստիկանը», ավելին՝ օ՛րն է այդպես կոչվում,

Օգնենք լրագրող Սամվել Ավագյանին

Տնտեսագետ, լրագրող Սամվել Ավագյանի մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Ուռուցքը հայտնաբերվել է ուշացումով ու որոշ բարդություններով: Այն պահանջում է երկարատև բուժում՝ հնարավոր վիրահատությամբ, արտերկրում հետազոտվելու պահանջով: Արտերկրում հետազոտությունն ու բուժումը թանկ արժեն, հետևաբար Սամվել Ավագյանն օգնության կարիք ունի: Նրան օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝ «Արարատբանկ»՝ AMD` 1510023858220100, USD` 1510023858220101

«Բիթլզ»-ի տղաները չէին մտածում այնպիսի երաժշտություն գրել, որ «տափակ» լինի, ու բոլորը վազելով գան իրենց համերգներին». դիրիժոր

«Ես համոզված եմ, որ դեռ հարյուր տարի հետո էլ կհնչի «Բիթլզ»-ի երաժշտությունը: Ես չգիտեմ, թե խմբի հաջողությունը, հատկապես ինչում է, բայց գուցե նրանում է, որ շոու բիզնեսի հարցն այն ժամանակ դեռ դրված չէր, այսինքն՝ նրանք չէին մտածում, թե ինչ կամ ինչպես անեն, որ բոլորն իրենց սիրեն, այնպիսի երաժշտություն գրեն, որ «տափակ» լինի, բայց բոլորը հասկանան

Դատարանը 1 ամիս 15 օր ժամկետով կալանքի է դատապարտել զինծառայողին

Նա մեղադրվում է իր իսկ առողջությանը վնաս պատճառելու մեջ:

Դատական կարգադրիչները Լյուքս Ստեփանյանի հորը հեռացրին դատարանի դահլիճից

Նիստում հարցաքննվեցին դատական փորձագետները

«Հարսնաքար»-ի գործով վերաքննիչ բողոքներ՝ արդարացնելուց մինչև արարքի վերաորակման պահանջով. pastinfo.am

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով ամբաստանյալներ Արման Բաղդասարյանի, Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի ու Արթուր Բաբլոյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Մարինե Թովմասյանը ու Արմեն Խաչատրյանը բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի դատավճռի: Բոլոր վեց ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և 100-ական դրամի տուգանքի: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միհրան Պողոսյանը, վերաքննիչ բողոքում ինքը

Հայրիկյանը իր ուղերձը հանձնեց նախագահական

Aravot.am-ի հարցին, թե մի քանի օրից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վավերացվելու է Մաքսային միության անդամակցելու գլխավոր փաստաթուղթը, ի՞նչ երաշխիքներ կան, որ նախագահը հետ կկանգնի իր որոշումից, Պարույր Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Մեր բողոքի ակցիայի հիմնական նպատակն այն է, որ ազատախոհ մարդիկ իմանան, որ իրենք միայնակ չեն»: Այս պահին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ նրա համակիրները նախագահի

Մաքսային միությունով Վրաստանից Հայաստան ավտոմեքենաների արտահանումը կդադարի. կանխատեսում. Messenger

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատճառով Վրաստանից վերաարտահանվող ավտոմեքենաների բիզնեսը կդադարի, մտահոգված են ոլորտում ներգրավված գործարարները: Ինչպես փոխանցում է «Մեսենջեր»-ը, միությանը միանալուց հետո ամերիկյան, եվրոպական, ճապոնական և կորեական մեքենաները Հայաստանում կթանկանան, իսկ ռուսական արտադրանքի փոխադրամիջոցներ ձեռք բերելն ավելի հեշտ կլինի, քանի որ մաքսային պարտավորություններ չեն լինի: Վրացի գործարարները, որոնք զբաղվում են մեքենաների վերաարտահանմամբ, կանխատեսում են, որ

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների օգտագործման անթույլատրելիության հարց է բարձրացվում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով գործում առկա ապացույցների հետազոտումը: Մեղադրանքը պաշտպանող դատախազ պարոն Հակոբյանը պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության հետ կապված, որը վերաբերում էր դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելուն, քանի որ զննությանը մասնակցած ընթերակա Զորավան գյուղի բնակիչ նշված Վազգեն Գարեգինի Կարապետյան տվյալներով անձ գոյություն չի

«Հովիկ Աբրահամյանի հայտնվելը քառյակի խորհրդակցությանը PR կրակոց էր». քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ հայտնվելը մեկ Բաղրամյան 26-ում «Դեմ եմ»-ի երիտասարդների ակցիայի ժամանակ, մեկ այսօր՝ ԱԺ քառյակի հանդիպմանը, փորձ է ապացուցելու, որ իր աշխատաոճը տարբեր է նախկին վարչապետի աշխատաոճից: « PR քայլեր են, ուրիշ ոչ մի բան»,- վստահ է քաղաքագետը: Ըստ նրա, կառավարության նոր աշխատաոճ չի կարող լինել, որովհետեւ կառավարության կազմն

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

Ապրիլի 25-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից: Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների

… Եվ որ մայրս չվախենար

Երբ իմ իշխանուհի մայրը պատրաստվում էր հեռանալ այս աշխարհից, իսկ նա գիտեր, որ հեռանում է, մի օր վեց զավակների ավագիս, այսինքն՝ ինձ, հրավիրեց դուրս, որ երկուսով նստենք հայրական տան բակում: Հուլիս հրաշք ամիսն էր, աշխարհը ջահել էր ու ծաղկած, նույնիսկ փարթամորեն տերևակալվել էին սիբիրյան աքսորից հետո Անապայում ապրող մորս տարագիր հոր, իմ Արտաշես Սարյան պապի

Աշխատանքային խորհրդակցություն` Ազգային ժողովում

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ ապրիլի 28-30-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման

Ռուսական կողմի պարզաբանումը` Գյումրու լոկոմոտիվային դեպոյի գործադուլի շուրջ (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Գյումրու լոմոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն ու նրանց օգնականները իրենց օր օրի ցածրացող աշխատավարձերի պատճառով 2 ժամյա գործադուլ էին հայտարարել: Նրանք ղեկավարությունից պահանջում են նորմալ հաշվել իրենց աշխատավարձը, ոչ թե աչքի չափով վճարել ու Հայաստանում հայի հետ ստրուկի պես վարվել: Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Նիկոլայ Լավրենչուկը լրագրողների հետ զրույցում այս գործադուլը որակեց անհիմն`

Հրաշալի քառյակը կսպասի Հովիկ Աբրահամյանի արձագանքին (Տեսանյութ)

Խորհրդարանական «հրաշալի քառյակի» նախորդ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առաջիկա քառօրյայում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու: Այդ նախաձեռնությունը դեռ ուժի մեջ է: Այսօր քառյակի հերթական քննարկումից հետո լրագրողներին այդ մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը. «Մենք որոշել էինք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք

ՀԱԿ-ում համաձայն են ՀԱԿ գրասենյակի վրա հարձակված քաղաքացուն պատասխանատվությունից զրկելու որոշման հետ

«Դատաբժշկական փորձաքննության արդյունքում որոշվել է անմեղսունակ ճանաչել այդ անձին, ինչը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է, ուստի դատավճիռը համարում եմ արդարացի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք բավարարո՞ւմ է իրենց ՀԱԿ-ի գրասենյակ դաշույններով մտած Օհանյանին քրեական պատասխանատվությունից ազատելու՝ դատարանի որոշումը, այսպես պատասխանեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 1-ին ՀԱԿ գրասենյակ դաշույններով մտած, Սպիտակի քաղխորհրդի

Սեյրան Օհանյանը տվել է հանձնարարականներ

Ապրիլի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված հակաօդային պաշտպանության կատարելագործման ուղիներին: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը: Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ,

Արթուր Բաղդասարյան. «Մինչեւ 2018 թ.-ը դեռ շատ ջրեր կհոսեն»

Այսօր իր ասուլիսի ընթացքում, այն բանից հետո, երբ հայտարարեց, որ հրաժարվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չբացառեց, որ կառաջադրվի 2018թ. նախագահական ընտրություններին, բայց վերապահում արեց՝ «մինչ այդ դեռ շատ ջրեր կհոսեն, դեռ վաղ է այդ մասին խոսելը»: Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե ՕԵԿ-ը իշխանությունների հետ պայմանավորվածությունների շրջանակում է իշխանությունից

Սերժ Սարգսյանը Պրահայում ներկա է գտնվել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պրահայում ներկա է գտնվել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են չեխ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայի խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և չեխ

«Օլիգարխիայի կառավարությունն» ու «անօրակարգ քառյակը»

Սերժ Սարգսյանի խոսուն հայտարարությունների արխիվն ավելացավ «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում

Սերժ Սարգսյան. Եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով

Նախագահ Սերժ Սարգսյան Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք

100 տարի անց Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն է տեղի ունեցել

Առաջին մկրտվողը եղել է սուրենավանցի 8-ամյա Վանը «Անցյալ տարի սեպտեմբերի 8-ին 8-ամյա տղայիս՝ Վանի հետ շրջագայեցինք Արեւմտյան Հայաստանով մեկ: Թեկուզ նրա փոքր տարիքին՝ ցույց տվեցի մեր կորցրած Հայրենիքի որոշ մասը՝ իր պատմամշակութային գլուխգործոցներով: Իմ գիտակցության ձեւավորման տարիքից ուխտ էի արել՝ ունենալ տղա, Վան կոչել նրան եւ մկրտել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ու այնտեղ

«Սերժ Սարգսյանը հաշվետու է Գարեգին Բ-ին եւ հանրության կարծիքը կարեւոր չէ»

«Հայաստանի նման «ժողովրդավար» երկրներում հանրային կարծիքը բացարձակապես կարեւոր չէ, որովհետեւ հանրային կարծիքը կարեւոր է այն ժամանակ, երբ որ հանրությունն է իշխանություն ձեւավորում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը, որը մեր խնդրանքով մեկնաբանեց ապրիլի 23-ին ՀՀ Ազգային գիտությունների տարեկան ժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթին: Ակադեմիկոս

«Ռոբերտ Քոչարյանը կխոսի Մարտի 1-ի մասին» (Տեսանյութ)

Այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց, որ ճիշտ կարծիք է հայտնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, այսինքն` նման փոփոխությունների կարիք չկա: Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` արդյոք Ռ. Քոչարյանի նման տեսակետը կապված չէ՞ այն հանգամանքի հետ, որ նա, այնուամենայնիվ, ցանկություն ունի վերադառնալ իշխանություն, իսկ սահմանադրական բարեփոխումներն ըստ էության բավականին

Պատգամավորները նախարարին նեղը գցեցին (Տեսանյութ)

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր բավական բուռն քննարկումներ տեղի ունեցան կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու նախագծի շուրջ: Հիշեցնենք, վերանայման անհրաժեշտությունն առաջացավ, երբ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ փոխանցումներ չկատարած գործատուները տույժ ու տուգանքներ չեն վճարի: Հարցն առաջիկա քառօրյայի օրակարգում կընդգրկվի, թեպետ ՀԱԿ-ական Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ-ական Արագած

УНИАН. Դոնեցկում կորել են ԵԱՀԿ ռազմական պատվիրակության անդամները. Ուկրաինայի ԱԳՆ

Դոնեցկում անհետացել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության զինվորական պատվիրակության անդամները, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը՝ նշելով, որ հնարավոր է՝ նրանց առևանգել են: Փոխանցում է «Ունիան»-ը: «Հենց նոր մենք տեղեկություն ստացանք, որ Դոնեցկի մարզում ԵԱՀԿ դիտարկող զինվորական պատվիրակության անդամների հետ կապը կորել է, – ասել է Պերեբիյնիսը՝ ապրիլի

Պարույր Հայրիկյանն էլ հանրահավաքը սկսելուց առաջ աղոթեց

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր համակիրների հետ Հանրապետության հրապարակում «ՄՄ. անվճար ուղեգիր Սիբիր» եւ այլ հակառուսական պաստառներով հանրահավաք էր հրավիրել: Պարոն Հայրիկյանը հավաքին միացողներին դիմավորում եւ ողջագուրվում էր «Եկեք, եղբայրներ, մենք միանանք» երգի հնչյունների ներքո, նրանց գլխավերեւում ծածանվում էր Հայաստանի եւ Եվրամիության դրոշները: Պարույր Հայրիկյանն իր դժգոհությունը հայտնեց, որ հանրահավաքը չի կարողացել անցկացնել Ազատության

«Ում ուզում է բերեն, վարչապետ նշանակեն, միեւնույն է` այսօրվա համակարգը ոչ ոքի չի թողնում աշխատել»

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով՝ ՀՀ-ում փոփոխություն չի լինելու, մինչեւ չլինի սոցիալ-տնտեսական կուրսի փոփոխում: «ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը հասարակ քաղաքացու կյանքում ոչ մի փոփոխություն չի մտցնելու»: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը: Նրա կարծիքով՝ մեր երկրում համակարգային

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930