Օրվա լրահոսը

Փրկարարները գտել են կորած 5 քաղաքացիներին

Հունիսի 15-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ:Դեպք վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:Ժամը 13.08-ին հրշեջ-փրկարարները «Վանք» կոչվող հանդամասի աջակողմյան հատվածում հայտնաբերել են մոլորվածներին (Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ` 1976 թ. ծնվ Ն. Ա., 1972 թ. ծնված Կ. Ղ., 1972 թ. ծնված Ա. Ա., 1996 թ.

Մոսկվան դատապարտում է հարձակումը Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա. «Ազատություն»

Մոսկվան դատապարտում է Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումը: Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների հետ: Լավրովը վրդովմունք է հայտնել դեսպանատան մոտ տեղի ունեցած «անթույլատրելի գործողությունների» կապակցությամբ: Նա մտահոգություն է հայտնել Արևմուտքի պահվածքի առնչությամբ, մասնավորապես այն կապակցությամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրաժարվել է դատապարտել այդ գործողությունները:

Նախախորհրդարան. «1992թ․ հունիսի 13-ին ռուսական զորքը հայաթափեց Շահումյանը և հանձնեց ադրբեջանցիներին». (Տեսանյութ)

1992 թ. հունիսի 13-ին ռուսական 23-րդ դիվիզիան հայաթափեց և ադրբեջանցիներին հանձնեց Շահումյանի շրջանը: Այս հարցի շուրջ խոսելու և Շահումյանում զոհվածներին հիշատակին տուրք տալու նպատակով հունիսի 13-ին «հունիսի 13» նախաձեռնությունը Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության գրասենյակում կազմակերպել էր լսումներ, որին մասնակցում էին ազատամարտիկներ, շահումյանցի ականատեսներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Մանրամասները՝ տեսանյութում     Ամբողջական ելույթները` տեսանյութում  Նախախորհրդարան

ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մասնակցել է Ուիլյամ Հեյգի և Անջելինա Ջոլիի նախաձեռնած գագաթնաժողովին

Անցած շաբաթ Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաշխարհային անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացրել է փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:Հունիսի 11-13-ը անցկացված գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ:

Ստամբուլում հայաստանցի հայր ու որդու են դանակահարել. հայրը մահացել է. News.am

Ստամբուլի Քումքափը թաղամասին կից ծովափին դանակահարել են հայաստանցիներ, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Թուրքական Medya73 կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ այցելել են Քումափը թաղամասին կից ծովափ, որտեղ դեռեւս անհայտ պատճառներով վիճաբանություն է տեղի ունեցել: Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում դանակահարել

ԱՄՆ-ն «Ջորջ Բուշ» ավիակիրն ուղարկել է Պարսից ծոց. 168.am

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հրամայել է Պարսից ծոց ուղարկել «Ջորջ Բուշ» ավիակիրը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը: Ավիակիրին կուղեկցեն «Philippine Sea» եւ «Տրակստան» հրթիռային հածանավերը: Ռազմանավերը ծոց կմտնեն այսօր: «Տվյալ որոշումը գերագույն գլխավոր հրամանատարին մանյեւրի լրացուցիչ հնարավորություն կտա: Եթե անհրաժեշտություն առաջանա պաշտպանել Իրաքում ԱՄՆ-ի շահերը»,-նշվում է Պենտագոնի հայտարարության մեջ:   Մանրամասները կարող եք

Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «ԲՄՎ»-ն և «Օպելը»

Հունիսի 15-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացավել, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում` կամրջի մոտկայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 62 DD 033 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 31 ՕՕ 511 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները Քութայիսում «մենահամերգ» են տվել

Քութայիսում ավարտված բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրած 11 բռնցքամարտիկներն էլ մրցանակային տեղ են գրավել, ընդորում 7-ը՝ առաջին: Կրկին հավասարը չի ունեցել մեր միակ աղջիկը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն, 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը (նկարում): Իսկ երիտասարդ տղաներից չեմպիոնի կոչում նվաճել են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56` Արսեն Պողոսյանը, 75՝ Գեւորգ Պետրոսյանը, 81՝ Նարեկ Մանասյանը,

Չափահաս ուսանողը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ անչափահաս ուսանողին սպանելու համար. pastinfo.am

Երևանի 19-ամյա բնակիչ, ԵՃՇՊՀ 2-րդ կուրսի ուսանող, Ջոն  Խալաթյանը մեղավոր  է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ անչափահասին սպանելու համար  և դատապարտվել 11 տարվա ազատազրկման: Դատավճռով մասնակիորեն բավարարվել է տուժողի իրավահաջորդ  Լ.Մարգարյանի քաղաքացիական հայցը՝  ամբաստանյալ Ջ.Խալաթյանից հօգուտ Լ.Մարգարյանի պետք է բռնագանձվի մեկ միլիոն հինգ հարյուր հազար  ՀՀ դրամ՝  որպես հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ

Ջավախքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ վախճանվել է ընտրական հանձնաժողովի անդամ Լեւոն Սապոնջյանը. News.am

Վրաստանում, Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Ախալքալակի համար 4 ընտրատեղամասում սրտի կաթվածից վախճանվել է ընտրական հանձնաժողովի անդամ Լեւոն Սապոնջյանը: «Լեւոն Սապոնջյանի սրտի կաթվածը տեղի է ունեցել տեղամասի բացումից առաջ, նա վախճանվել է»,- հաղորդել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը, հայտնում է« Նովոստի Գրուզիան»:   Մանրամասները կարող եք կարդալ` News.am-ի կայքում

Ինչու եմ ֆուտբոլը նայում ռուսաստանյան ալիքներով

Որքան էլ ցավալի լինի արձանագրել, Ռուսաստանում լրագրությունը զուտ մասնագիտական առումով ավելի բարձր մակարդակի վրա է, քան մեզ մոտ՝ այն ունի մոտ երկու հարյուրամյակի պատմություն, զարգացել է խոշոր, եվրոպական ավանդույթներ ունեցող քաղաքներում, հիմնված է հարուստ գրականության լեզվական շերտի վրա, լավ է դասավանդվում բուհերում եւ այլն: Նույնիսկ հաշվի առնելով, որ վերջին տասնամյակում խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումների պատճառով

«Ռոքի ռոուդ»՝ ժպտերես եւ արագ քաղցրավենիք

Այս քաղցրավենիքը շատ ուրախ տեսք ունի, թեեւ անվանումը «քարքարոտ ճանապարհ» է նշանակում, շատ համեղ է, եւ ամենակարեւորը՝ շատ արագ է պատրաստվում: Անհրաժեշտ մթերքները 300 գ շոկոլադ 125 գ կարագ 4 ճաշի գդալ մեղր 100 գ մաշմելոու կոչվող ձգվող կոնֆետներ 5-6 հատիկ նշի թխվածքաբլիթ 10-15 հատ ընկույզ կամ կաղին Պատրաստման եղանակը Շոկոլադը, մեղրն ու կարագը իրար

Ակտիվիստը շահել է դատը՝ ոստիկանների դեմ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Վարչական դատարանի վճռի ձեւակերպումներից գոհ չէ ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի գործով Վարչական դատարանը հունիսի 13-ին վճիռ է կայացրել հօգուտ ակտիվիստի եւ ոստիկանության գործողությունները ճանաչել հակաօրինական: Արեն Մանուկյանը Փակ շուկայի ցույցի մասնակիցներից էր եւ օգոստոսի 31-ին բռնի բերման էր ենթարկվել ՀՀ Ոստիկանության  Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:  Ոստիկանությունը դիմել էր դատարան՝ մեղադրելով ակտիվիստին՝ իրենց

Ռեսիֆիում ֆուտբոլասերներին շնաձկների կեր դառնալու վտանգ է սպառնում

Բրազիլիայի Ռեսիֆի քաղաքի իշխանությունները արագ տեմպերով տեղեկատվական-բացատրական աշխատանքներ են ծավալել: Նրանք անհանգստանում են, որ լողափում ֆուտբոլասերները, հատկապես քաղաքի ու աշխարհի առաջնության հյուրերը, կարող են շնաձկների բաժին դառնալ: Ռեսեֆիի տարբեր հատվածներում անգլերեն եւ պորտուգալերեն լեզուներով նախազգուշական վահանակներ, իսկ լողափում՝ փրկարարական լրացուցիչ աշտարակներ են տեղադրվում: Բոա Վիաժեմ լողափն աշխարհին հայտնի է նրանով, որ այստեղ շնաձկների մեծ կուտակումներ

«Հավերժի ժողովրդին թող փորձության չտանեն տկարամիտներն ու տգետները». Սպարտակ Ղարաբաղցյան

«Ծիրանի» մշակութային հանգույցը, որն զբաղվում է մշակութային տարբեր խնդիրների և առհասարակ մշակութային իրողությունների վերհանմամբ, բացահայտմամբ, ներկայացմամբ, հունիսի 14-ին Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտում ցուցադրեց արձակագիր, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանի և ռեժիսոր, օպերատոր Աշոտ Մովսիսյանի «Թորոս Ռոսլին» ֆիլմը: Ֆիլմը ոչ այնքան Թորոս Ռոսլին մանրանկարչի մասին է, որքան Կիլիկիայի: Եվ կիլիկյան շրջանի մանրանկարչի կերպարը, կարծեք թե, առիթ է խոսելու Կիլիկիայի

Ողբերգական ավտովթար՝ հայ-թուրքական սահմանի թիվ 3 ուղեկալում. ՌԴ դեսպանատան աշխատակիցը մահացել է. shamshyan.com

Երեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանի թիվ 3 ուղեկալում: ՌԴ քաղաքացի Սերգեյ Իշենկոն նշված ուղեկալում իր կողմից վարած Toyota Landcruiser մակնիշի 04 D 047 AM համարանիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Իշենկոն տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը՝ ՌԴ քաղաքացի,

Բրազիլիայի թոփ-մոդելները՝ բրազիլական ֆուտբոլի իրենց ընկալման մասին

Ռաքել Ցիմմերմանը, Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Ամբրոզիոն, Իզաբելի Ֆոնտանան «Vogue» հանդեսին պատմել են, թե իրենց պատկերացմամբ ֆուտբոլն ի՞նչ է բրազիլացիների համար: Իզաբելի Ֆոնտանա: «…Եթե խոսում ենք ֆուտբոլի մասին, ապա այստեղ ֆուտբոլիստների ձեռքում ամբողջ աշխարհն է»: Ադրիանա Լիմա: «Ես կարծում եմ՝ ֆուտբոլը դրված է բրազիլացիների ԴՆԹ-ում»: Ալեսսանդրա Ամբրոզիո: «Ֆուտբոլն առաջին նվերն է, որ ստանում է բրազիլացի մանուկը:

Գրոհայինները լքել են Քեսաբ քաղաքը. 1in.am

«Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները, ինչպես նաև Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտնչող սիրիացի ապստամբները լքել են Քեսաբ քաղաքը, որը մարտից նրանց վերահսկողության տակ էր: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով մարդու իրավունքների հարցերով Syrian Observatory for Human Rights մոնիթորինգային կենտրոնին: «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Ահրար Աշ-Շամ» խմբավորումները սիրիացի ապստամբների հետ մարտին ներխուժել էին Սիրիայի հյուսիսարևմտյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքեանան

Հունիսի 15-ին, ժամը 02.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Մասրիկ գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Յ.Բ.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան   ԱԻՆ

Քերրին հորդորել է Ռուսաստանի դադարեցնել զենքի առաքումներն Ուկրաինայում գործող անջատողականներին. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգներն ու իր գործընկերները կավելացնեն «այն գինը, որը Ռուսաստանը կվճարի՝ Ուկրաինայի արևելք զենքի առաքումները չդադարեցնելու անջատողականների հետ կապերը չխզելու դեպքում»: Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Արտգործնախարար Քերրին, բացի այդ, ցավակցություն է

ՖԻՖԱ-ից նեղացած Ֆրանց Բեկենբաուերը չի մեկնում Բրազիլիա

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, իր գործկոմի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերին որակազրկել է 90 օրով: Պատճառը՝ կոռուպցիոն սկանդալի հետ կապված հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելն է: ԳՖՀ-ի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մերժել է 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության գործով ցուցմունք տալու՝ ՖԻՖԱ-ի քննչական պալատի նախագահի տեղակալ Մայքլ Գարսիայի առաջարկը: Այդ որոշումը

Արոնյանն ու գործընկերները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հունիսի 15-ից 21-ը Միացյալ Արաբական Էմիրություններում (ԱՄԷ) կմասնակցեն արագ եւ կայծակնային շախմատային խաղերի աշխարհի առաջնություններին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպառնացել են Ադրբեջանին և Թուրքիային. АПА

Իրաքի հարավային շրջանների մի մասը գրաված «Իրաքի և Լևանի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Ադրբեջանին և Թուրքիային, հաղորդում է «ԱՊԱ»-ն: Գրոհայինները Ֆեյսբուքում հայտնել են, որ Թուրքիայում և Ադրբեջանում պատրաստվում են «իսլամական պետություններ ստեղծել»: Նրանք տարածել են այդ երկրների դրոշներն ու քարտեզները, որոնք պատկերված են սև ֆոնի վրա և Մուհամեդ մարգարեի կնիքով: Ադրբեջանի ազգային անվտանգության

Անգլիա-Իտալիա խաղի ժամանակ ահաբեկչություն կլինի՞

Մի քանի ժամից Բրազիլիայի Մանաուս քաղաքի «Արենա Ամազոնիա» մարզադաշտում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության «D» խմբի Անգլիա-Իտալիա մեկնարկային հանդիպումը: Սակայն տեղի ոստիկանության հատուկ մասնագետներն ամբողջ ցերեկն այստեղ աշխատել են: Gazzetta dello sport-ի փոխանցմամբ, նրանք որոնում էին հնարավոր պայթուցիկ սարքը, որի մասին Մանաուսի ոստիկանությանը տեղեկացրել են անհայտ չարագործները: Ըստ նախնական տեղեկությունների, ահազանգը կեղծ է եղել:  

Հայրիկյանի երթի ընթացքում Եվրամիության դրոշները քանակով չեն գերազանցել Հայաստանի դրոշներին

Պարույր Հայրիկյանի երթն նպատակ ուներ ճշմարտությունը հասկացող մարդկանց հասկացնել, որ իրենք միայնակ չեն «Այսօր եվրոպական դրոշների քանակն ավելին էր, քան Հայաստանում երբեւէ եղել էր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր Ազգի ինքնորոշում միավորում կուսակցության երթին, հայտարարեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը: Երթը սկսվել է ԱԻՄ համահավաքից հետո, որի ընթացքում կուսակցությունը ընդունել էր մի շարք բանաձեւեր եւ ընտրել

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան. «Արցախը չի հանդուրժել ու այսուհետ եւս չի հանդուրժելու որեւէ ոտնձգություն իր հանդեպ»

Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը   Հունիսի 14-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը: Մինչեւ նիստը սկսվելը Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին եղբայրական գերեզմանոցում: Նիստն ընթացավ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների ղեկավարների համանախագահությամբ:

Պարույր Հայրիկյան. «Հայաստանի բոլոր կուսակցությունները Կրեմլի կուսակցության մասնաճյուղեր են»

Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ ԱԻՄ-ը հայկական իրականությունում մնում է միակ կազմակերպությունը, որն ունի անցյալ, ժողովրդի համար ներդրումներ եւ այսօր էլ հետեւականորեն եւ նպատակասլաց աշխատում է ազգի համար միակ եւ այլընտրանք չունեցող ուղղությամբ: «Սա լիարժեք համահավաք էր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր՝ հունիսի 14-ին, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության ներկայացուցիչների համահավաքին, ասաց ԱԻՄ առաջնորդ

Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ պայթուցիկ սարք են հայտնաբերել. УНИАН

Ուկրաինայի նախագահի նստավայրից մուտքերից մեկի մոտ պետական անվտանգության վարչության ծառայողները ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել, հաղորդում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը: Անվտանգության մարմնից հայտնել են, որ նախնական տվյալներով պայթուցիկ սարքը բաղկացած էր մի քանի Ֆ-1 և ՌԳԴ տիպի նռնակներից, խոցող լրացուցիչ մասերից և բջջային հեռախոսից, այն տեղադրված էր դեղին դույլի մեջ: Պայթուցիկը տեղադրած անհայտ անձին նկատել են,

Սերժ Սարգսյանն ընդունել է Երիտասարդ նախագահների կազմակերպության ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ: Կազմակերպությունը, նպատակ ունենալով կրթության և գաղափարների փոխանակման միջոցով բարելավել ղեկավարումը, այսօր միավորում է ավելի քան 20,000 բիզնես ղեկավարների՝ 125 երկրներից: Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամները Հայաստան են ժամանել հունիսի 12-ին և հասցրել են մի շարք հանդիպումներ ու

Երթ Երեւանում. «Ոչ Մաքսային Միությանը». Ա1+

«Ազգային ինքնորոշում» միավորման անդամներն այսօր երթ անցկացրեցին Երևանում: Երթի մասնակիցները «Ոչ ՄՄ»-ին, «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով քայլում էին մայրաքաղաքի փողոցներով` այս կերպ դեմ արտահայտվելով Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին։ «Մեր ապագան Եվրոպական միությունն է, և այս ռազմավարական նշանակությանը դեմ կանգնել՝ նշանակում է դեմ կանգնել հայ ժողովրդի զարգացմանն ու անվտանգությանը», – նշեց ԱԻՄ նախագահ Պարյուր Հայրիկյանը: ԱԻՄ-ականներն ասում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031