Օրվա լրահոսը
Ի՞նչն է դրական հայ-ռուսական հարաբերություններում
ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի դաշնության դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական անդամներն այսօր խորհրդարանում ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Նիստը կայացել էր օրերս, Նիժնի Նովգորոդի մարզում: Խմբի ընդդիմադիր անդամները ասուլիսին չէին եկել: Նիստի օրակարգային հարցերից մեկը եղել է փոքր եւ միջին բիզնեսի ՌԴ-ի եւ ՀՀ-ի սուբյեկտների փոխհարաբերությունները: Որոշում է ընդունվել ստեղծել
Էլեկտրոնային հարցումներն ուղարկվել էին անստորագիր
Եվ առհասարակ առցանց դիմելու հնարավորություն ունեցող կայքերը չեն պահանջում ստորագրություն:
Գնացեք լեզվի մասին օրենքն ուրիշ տեղ պաշտպանեք. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար. tert.am (տեսանյութ)
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել էր «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողներին ու գործարարներին նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողովը, որի աշխատանքային լեզուն ռուսերենն էր: Լրագրողների դիտարկմանը, թե այդպիսով խախտվում է լեզվի մասին օրենքը, համաժողովի կազմակերպիչներից ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանն ասաց, թե դա աշխատանքին չի խանգարում, ավելին` նա ասաց, թե լրագրողներն են փորձում
Անօթևան տարեց կնոջ խոսքով, վաղուց իր հիմնական կերակուրը ցամաք հացն ու մածունն են. shirakcentre.org
Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում աղքատությունն ավելի խորքային ու մտահոգիչ վիճակում է, քան մյուս վայրերում: Որովհետև Գյումրիում աղքատությանը գումարվում է նաև անօթևանությունը։ Աղքատության հետևանքներն առավելապես զգում ես՝ այցելելով վագոն-տնակներում միայնակ բնակվող տարեցներին: Նրանք բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում են: Հաշմանդամության թոշակները կամ կենսաթոշակները միայն մի կեպ բավարարում են կոմունալ ծախսերի վճարման համար: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները
Միքայել Մելքումյան. «Մենք դեմ ենք հոսանքի սակագնի թանկացմանը» (Տեսանյութ)
«Մենք դեմ ենք հոսանքի սակագնի թանկացմանը, և թույլ չենք տալու, որ սակագինը բարձրանա»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ թանկացումը միայն մեկ պայմանով պետք է լինի ու շարունակեց. «Պետք է պայմանավորվածություն ձեռք բերել, որ երբ ճեղքվածքը վերանա, այդ դեպքում սակագինը կրկին դառնա նախկինը»: Պարոն Մելքումյանի
Մահվան ելքով պատահար Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում
Հունիսի 14-ին, ժամը 03.00-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Լեքսուս»-ի ուղևորը` 1989 թ. ծնված Գևորգ Մուրադյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Լեւոն Արոնյանն ու ընկերները մեկնարկում են կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում
Այսօր Դուբայում մեկնարկում են կայծակնային եւ արագ շախմատների աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցող 109 շախմատիստներից 97-ը գրոսմայստեր է: Հայաստանը ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Զավեն Անդրիասյանը: Վիճակահանությամբ արդեն որոշվել են կայծակնային շախմատի մեկնարկային տուրում նրանց մրցակիցները: Լեւոն Արոնյանը խաղում է Շեհար Սուրիա Գանգուլիի հետ: Մեր մյուս շախմատիստները կազմել են հետեւյալ զույգերը: Զավեն
Հայ արտադրողները ծանոթացան Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ստանդարտներին (Տեսանյութ)
Մաքսային Միության երկրների եւ Հայկական արտադրանքի ստանդարտների միջեւ տարբերությունը այդքան էլ մեծ չէ, քանի որ բոլոր ստանդարտների հիմքը սովետական ստանդարտներն են:
Ֆինանսների նախարարություն. կադրային փոփոխությունները և նշանակումները տարերային կամ անձնավորված բնույթ չեն կրում
Ինչ վերաբերում է օրերս շահարկվող տեսակետին, ըստ որի` ոչ թե ՊԵԿ-ն է միացել ֆիննախին, այլ հակառակը, քանի որ, իբրև թե, կադրային փոփոխություններում նախապատվությունը տրվում է բացառապես ՊԵԿ-ի կադրերին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ տեսակետը ևս չի արտացոլում իրականությունը:
Կարեն Մեժլումյան. «Ցանկանում եմ բացառել, որ Շանթ Հարությունյանի պաշտպանը լինելը որևէ դեր կխաղա»
Ըստ փաստաբանի, նշված անձինք փաստաբանի և վկայի նկատմամբ ճնշումներն այն աստիճանի են հասցրել, որ վկան գիտակցությունը կորցնելու աստիճան վատացել է, ինչի պատճառով շտապ օգնության անձնակազմ է հրավիրվել, վկային տեղում սրսկումներ են արել և տեղափոխել են հիվանդանոց:
Արտակ Զաքարյանը, Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը մեկնում են Պրահա
Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը: Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցե¬րի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա
Ազատ Արշակյան. «Հիշատակը պղծողներին պետք է պատժել»
«Առավոտի» հարցին՝ անկախության ջահակիր Աշոտ Նավասարդյանի ստեղծած Հանրապետական կուսակցությունը որքանո՞վ է հավատարիմ այն գաղափարներին, այն հիմնական սկզբունքներին, որ դրվել էր այս կուսակցության հիմքերում՝ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի կողմից, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, անկախության համար պայքարի մարտիկ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Այդ մարդիկ հեռացել են կյանքից արդեն, չկան: Նրանք իրենց ժամանակների պատասխանատուն են եղել, ես դժվարանում եմ
Նռնակ և փամփուշտներ` հուշարձանի մոտ
Օրերս ոստիկանության Ապարանի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Վերածնունդ հուշարձանի դարպասների մոտ գտնվող փայտե տնակի հետնամասում զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 64 փամփուշտ և նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
«Տխուր հուշարձաններ». Ռաֆայել Աթայան. «Որտեղ է թաղված իմ հայրը»
Կուսակցության տասնիններորոդ կոնֆերանսի մի նիստի ժամանակ Ջիմ Թորոսյանն իր կողքին տեսնում է պետական անվտանգության կոմիտեի հանրապետական ղեկավարին և հարց է ուղղում նրան․ «Կարող եմ, արդյոք, իմանալ, թե որտե՞ղ է թաղված իմ հայրը»
Պատմվածք. Թոշակի չանցավ
Շուշանյանը սառույցի վրա սահել էր, վայր ընկել և կոտրել ձախ ոտքը: Տասն ամիս գիպսի մեջ պառկելուց հետո, մի կերպ անկողնուց վեր կացավ, ոտքի կանգնեց, բայց ի վիճակի չէր աշխատանքի գնալու: Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածի` հիվանդին այլևս բյուլետեն չէր տրվում, ուստի ուժերն հավաքեց, հենակների օգնությամբ գնաց ԲԱԷՀ (Բժշկա-աշխատանքային-էքսպերտիզայի հանձնաժողով), հաշմանդամության կարգ ստանալու և ժամանակավոր
Երեւանի քաղաքապետի խորհրդականի որդուն ազատ արձակեցին. NEWS.am
Քանաքեռ-Զեյթուն թաղամասում հունիսի 6-ի երեկոյան հնչած կրակոցների գործով ձերբակալված Սամվել Քոթանջյանին երաշխավորությամբ ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշենք, որ Սամվել Քոթանջյանը Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
ՍԴՀԿ-ում հույս ունեն, որ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կլքեն քառյակը
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի մեկնաբանությունը քառյակի 12 կետի կապակցությամբ
Կընձեռվի ավտոկայանատեղերից ավելի երկար անվճար օգտվելու հնարավորություն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե: Այսպիսով հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ տաքսիների)՝ նախկինի համեմատ 3 անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար: Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է
Շանթ Հարությունյանի դատավարությունից առաջ կրակողը կալանավորվել է
Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքից Հայրենիք ժամանած ուխտավորներին` ուղեկցությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Սիմեոն աբեղա Օդաբաշյանի և Հյուսթոնի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս քահանա Հակոբյանի: Ողջունելով ուխտավորների այցը Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց
Միկոյան պլյուս
Երբ խոսակցություն բացվեց Անաստաս Միկոյանի արձանը մեր մայրաքաղաքում դնելու մասին, ահավոր աղմուկ բարձրացավ: Աղմկողները, բնականաբար, նրանք էին, ովքեր դեմ են Միկոյանի արձանը մեր մայրաքաղաքում դնելու գաղափարին: Քչերն այդ գաղափարին կողմ արտահայտվեցին, ընդ որում` բավական վախվորած, որովհետև դեմերը չափազանց շատ են և չափազանց ագրեսիվ: Կողմ արտահայտվողները հիմնականում նախկին ու ներկայիս կոմունիստներն են` հիմնականում տարեց և միջինից
Անդրադարձ կատարվեց Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ: Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա էին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ: Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հաջորդաբար ներկայացրեց Գյումրիում առաջին դեպքում մոր և պտղի, երկրորդ
«Երևան Սիթի Տուր»-ով զբոսանք՝ զինծառայողների համար
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ «Ճանաչիր մայրաքաղաքդ» ծրագրով ՀՀ տարբեր զորամասերում ծառայություն անցնող, զինծառայողների համար կազմակերպվելու են զբոսանք-էքսկուրսիաներ Երևանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը «Ճանաչիր մայրաքաղաքդ» նախաձեռնությամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց անմիջապես նախաձեռնել համագործակցության համար անհրաժեշտ՝ Երևանի քաղաքապետարանի մասով բոլոր միջոցները, որ ծրագրի իրականացումը ոչ
Հայաստանի կառավարության «կույր աղիքը» վաղուց պայթել է
Վերջերս մի քննարկման էի.ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը` եվրոպական ստանդարտների համաձայն: Նորվեգիայի կառավարությունն էլ գումար էր տրամադրել, որպեսզի հետազոտվեին Հայաստանում հանցավորությանն ու կրկնահանցագործությանը նպաստող գործոնները: Հայաստանի կառավարության «կույր աղիքը» քրեակատարողական հիմնարկներն են, որին ոչ մի լումա երբեք չի տալիս հայրենի գործադիրը, ներքին բորբոքային գործընթացները տեսնելու, կանխարգելու համար: Նորվեգացիների հետազոտությամբ վաղուց մեր «կույր աղիքը»
Գենդերային ֆուտբոլ
Երբ այս ամսվա 13-րդ օրը համընկավ ուրբաթի հետ, շատերը անմիջապես հասկացան, որ 13-ը նաեւ, կներեք Հայաստանում չսիրված բառի համար՝ գենդերային թիվ է: Այդ օրը Բրազիլիա-Խորվաթիա խաղով ողջ աշխարհում սկսվեց տղամարդկանց եւ կանանց հակամարտությունը: Միակ մխիթարությունն այն է, որ հաջորդ ամսվա 13-ին այդ գենդերային հակամարտությունը կավարտվի: Մնում է միայն, որ հայաստանցի կանայք առաջիկա օրերին շատ զգույշ
Երևանում հայտնաբերվել են օձեր
Հունիսի 16-ին, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղ 28 փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 15-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող
«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցության մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ
Հունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցության ավարտին ընդունվեց հայտարարություն, որում ասվում է. «Հունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հետ համագործակցաբար Էջմիածնում կազմակերպված խորհրդակցության շրջանակներում հավաքվել
Ինքնասպանության փորձ
Հունիսի 16-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևյան կամուրջ): Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով կանխվել է անձը չպարզված քաղաքացու ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժին: ՀՀ ԱԻՆ
Ռուս սահմանապահները արգելում են հայերիս ոտք դնել մեր իսկ հողի վրա. (Ֆոտոշարք)
Տեսնես`ո՞ւմ մեղքով իսպառ դատարկվեց Անիի ավերակների մոտ գտնվող Կոմանդոսի պապական գյուղը
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է ռուսական գազ ներկրելու գաղափարից. 168.am
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է գազ ստանալու այլընտրանքային աղբյուրներ որոնելու մտադրությունից, այս մասին ռուսական հայտնել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիկա Վալիշվիլին: Նրա խոսքերով` Վրաստանի կառավարությունն արդեն իսկ դադարեցրել է ադրբեջանական գազին այլընտրանք փնտրելը և մոտ ժամանակներս պլանավորված չէ տվյալ գործընթացի վերսկսում. «Տեսականորեն հնարավոր էր ստանալ ղազախական գազ, սակայն նրա վրա ազդեց ռուսական գործոնը, որն ամենայն հավանականությամբ


















































