Օրվա լրահոսը
Հաջորդը կարող է ապամոնտաժվել Գառնու տաճարը (Տեսանյութ). «Ա1+»
Աֆրիկյանների տան առաջին քարը արդեն գետնին է հայտնվել։ Շենքի կառուցապատող Առաքել Աֆրիկյանի ժառանգը՝ Արմեն Աֆրիկյանը, դեմ է հուշարձանի ապամոնտաժմանը։ Տարածքում աշխատող բանվորները, թեև չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, սակայն հաղորդեցին, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժումը կսկսվի հենց վաղը։ Ձեռքերը ծալած չեն պատրաստվում նստել նաեւ հուշարձան-շենքի պաշտպանության համար պայքարողները։ Միաժամանակ «Պաշտպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը իշխանությունների հետ որևէ
Հակոբ Ինջիղուլյանի հարազատները գնալու են նամակի ջնջած տողերի հետքերով
Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները պատրաստվում են առաջիկա օրերին «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակից պարզել, թե ինչու են Հակոբի ուղարկած վերջին նամակից որոշ տողեր ջնջված: Հակոբի եղբայր Հարություն Ինջիղուլյանը Aravot.am-ին ասաց, որ ներկա պահին «Կարմիր Խաչի» հայաստանյան գրասենյակի երկու ղեկավար Հայաստանում չեն ու ինքը որեւէ կերպ այս պահին չի կարող ճշտել.«Նա, ով մեզ ընդունեց
«Ինձ թվում է, թե ես եթերային մի գործիքի առաջ եմ նստած». սանթուրահար
Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղ. ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանին միշտ մտահոգել է բուն հայկական սանթուր ունենալու խնդիրը. «Այն գործիքը, որը մեր դպրոցներում և ուսումնարաններում օգտագործում են, ցիմբալն է: Սանթուրի նման է, բայց շատ սահմանափակ ձայնածավալով ու աղքատիկ տեմբրային հնարավորություններով,- ասում է Ս. Երկանյանը:- Մենք շատ էինք ուզում ունենալ բուն հայկական սանթուր և Մշակույթի
Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանը մերժել էր Մաքսային միության գաղափարը
Սեպտեմբերի 3-ից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, հայաստանյան քաղաքական դաշտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության դեմ հատուկենտ քաղաքական, հասարակական գործիչներ հանդես եկան: Մինչդեռ 1994-1996թթ., երբ արդեն իսկ ի հայտ էր եկել Մաքսային միության ստեղծման գաղափարը, 1992-1997թթ. Մաքսային վարչության ղեկավար Երջանիկ Աբգարյանը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Հայաստանի անդամակցության հնարավորությանը: Երջանիկ Աբգարյանի
Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն դադարեցնում է Ուկրաինայի գազամատակարարումն այն բանից հետո, երբ Կիևին չի հաջողվել վճարել իր պարտքից մոտ 2 միլիոն կազմող գումարը մինչև երկուշաբթի օրը լրացած վերջնաժամկետը: Էներգետիկ ոլորտում գործող Ռուսաստանի հսկա ընկերությունը տեղեկացրել է, որ վճարման վերջնաժամկետը խախտելուց հետո Ուկրաինան պետք է կանխավճար կատարի բնական գազի բոլոր
Փլուզում Կապան-Ծավ-Մեղրի և Մ-17-ից դեպի Մեղրի տանող ճանապարհահատվածներում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին` ժամը 17.30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել փլուզում: Փլուզման հետևանքով փակվել էր ճանապարհի շուրջ 20մ-ը՝ մինչև երթևեկելի գոտու առանցքը։ Մեղրիի ճանշինի աշխատակիցները օպերատիվ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է։
12 կետերի մասին. «Հենա միանգամից թող ասեն՝ մի երկու պորտֆել բերեք, տղա ենք, էլի, զբաղվենք»
Սոս Գիմիշյանի խոսքերով՝ քառյակն իշխանությունից լծակ է պահանջում, որ ոչ իշխանությունից վերածվի իշխանության, պրծնի:
Նախկին դրախտավայրի միակ բնակչուհին
78-ամյա Վահանդուխտ Վարդանյանը Շիրակի մարզի սահմանամերձ Խարկով գյուղի միակ բնակիչն է: Տատիկը պատմում է, որ Անիի ավերակների մոտ գտնվող պատմական այս գյուղը արարելու առումով դրախտավայր է եղել, յուրաքանչյուր ընտանիք, ամենաքիչը 5-6 երեխա է ունեցել: Այդ դեպքում ինչու են գյուղում մնացել միայն հանգուցյալները, տատիկի պարզաբանումներն ու հուշերը առաջարկում ենք ընթերցել վաղվա տպագիր «Առավոտ»-ում: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արամ Մանուկյանին. «Մինչեւ հիմա ի՞նչ ես արել, որ հիմա ինչ անես»
Սոս Գիմիշյանը ծիծաղում է Արամ Մանուկյանի ասածների վրա՝ ասելով. «Իշխանության որոշմամբ մանդատ ստացող անձը ո՞նց կարող է այդպես խոսի»
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները պատգամավորների և նախագահի հետ կքննարկեն Մարտի 1-ի հարցը. «Ազատություն» ռ/կ
Մարտի 1-ի սպանությունները չբացահայտված մնալու հարցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները կքննարկեն խորհրդարանականների, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ առ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-ի սպանությունների համար, փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած համազեկուցող Աքսել Ֆիշերը պատասխանեց.- «Մենք այդ հարցը քննարկել
Վեց ուտեստներն այն կանայք են, որոնց մայրը մատուցում է որդուն. նոր կատակերգություն
Վաղը՝ հունիսի 17-ին, «Վիվարտե» («VIVARTE») նորաստեղծ թատրոնը, որն իր շուրջն է համախմբել ավելի քան 20 արվեստագետների, Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում հանդիսատեսին կներկայացնի «6 ուտեստ օլիգարխի համար» կատակերգությունը, որի հեղինակը Գաննա Սլուցկին է, բեմադրող ռեժիսորը թատերախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ բեմադրող ռեժիսորը, և
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բունդեստագի նախագահին
Մեկնարկեց արտգործնախարարի այցելությունը Գերմանիա
Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ուժերի հետ շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ: Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս շարունակել քննարկումները
Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ մեկ տարի
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին: Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք
Զարդուշտ Ալիզադե. «Բեռների ներկա ծավալով երկաթգիծը վնասաբեր է լինելու»
Դրա հետ պետք է տնտեսական համագործակցությունը խորացնել
«Գյուղմթերքի արտադրության ծավալները կրկնապատկելն իրատեսական չէ»
Քառյակի 12 պահանջներից` գյուղատնտեսական կրկնակի աճ մինչեւ աշուն, տնտեսագետը վստահեցնում է` դժվար էլ իրականանա
Կուտակայինի վերաբերյալ՝ կառավարության ներկայացրած մոտեցումները անընդունելի են
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հրավիրել էր խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների վերաբերյալ կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար: Այս
Բարոզու. Եվրամիության համար Ադրբեջանը հուսալի գործընկեր է. Ա1+
Ադրբեջանը շատ կարեւոր գործընկեր է Եվրամիության համար, եւ մեկը, ում հետ ձեռք է բերվել հուսալի ռազմավարական գործընկերություն էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնը։ Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում
Հայաստանցի միգրանտները Ռուսաստանում արտոնություններ կստանան. «Ազատություն»
Հայաստանցի միգրանտները Ռուսաստանում այնպիսի արտոնություններ կստանան, ինչպիսիք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ժամանակներս կմիանա Եվրասիական միությանը, և այս բոլոր հարցերը իրավական լուծում կստանան: Ամեն դեպքում, նրանք մեզ ընդառաջ գնացին, որպեսզի
Վաղվանից Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ.ՆԺդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համագումարի մասնակիցներին
Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը կսկսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարը: Հունիսի 16-ին «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց համագումարի առիթով Մայր Աթոռ ժամանած միաբաններին: Տերունական աղոթքից հետո համագումարի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը որդիական երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին
«ՊՆ-ն ամեն ինչ անում է հայ գերիների վերադարձի համար». անհետ կորած ազատամարտիկի մայր
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների օրն է: Արցախյան հերոսամարտի ժամանակ ամենաշատը հենց այդ օրն են անհետ կորածներ եղել՝ 76 ազատամարտիկ: 2014 թ. հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկների օրվան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց
Կառավարությունն ուզում է արտահերթով «սղղացնե՞լ» «պարտադիր կուտակայինը» (Տեսանյութ)
«Մեր ձեռքի տակ է հայտնվել «կուտակայինի» նոր օրենքի սկզբունքների վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթ: Մենք ուզում ենք մեսիջ ուղարկել Կառավարությանը և հայտնել, որ մենք դեմ ենք այս նոր օրենքի ձևաչափին, քանի որ այս նոր օրենքն իր մեջ ներառում է ոչ թե աշխատանքային քայլեր, որոնք միտված են փոխելու նախորդ օրենքը, այլ նոր անուններ են տալիս, նույն օրենքն են
Հանրապետության հրապարակում «մկան հախն են» հավաքել
Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը այսօր հանրապետության հրապարակում «մկան հախը» ակցիայի ընթացքում 7000 դրամ է հավաքել:
Կառավարությունը ցանկանում է ֆռռացնե՞լ քառյակին (Տեսանյութ)
«Հիմնական խնդիրները այն է, որ պարտադիր բաղադրիչը չի վերացվել, այն գործելու է ողջ պետական սեկտորի համար, իսկ մասնավորի համար դրա գործածությունը հետաձգվում է երեք տարով: Ով պետական պաշտոնյա է եղել եւ ժամանակին պարտադիր մտել է այդ համակարգ, այլեւս հնարավորություն չունի դուրս գալու: Ով մասնավոր սեկտորում է աշխատել եւ կամավոր է մտել, նույնպես չի կարող դուրսգալ»,-
«Դեմ եմ». «Կառավարության նոր առաջարկն էլ հակասահմանադրական է»
Մինչեւ կառավարությունը հասկանա` կենսաթոշակայինում պարտադիր չպիտի լինի, «Դեմ եմ»-ը պարտադիր պայքարելու է
Մարգարինի ներմուծումը չի թույլատրվել
2014 թվականի հունիսի 4-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «Turyag Gida San. Ve Tic. A.S.» ընկերության արտադրության «Top Sun» անվանմամբ մարգարինի երկու խմբաքանակ՝ 21.132 կգ և 2.916 կգ, որոնք «երկաթ» ցուցանիշի մասով չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ
Արգիշտի Կիվիրյան. «Ոստիկանությունը տառապում է վրանացավով»
Արգիշտի Կիվիրյանը սպասելիքներ չունի դատարանից. «Այս գործերը որոշվում են Բաղրամյան 26-ում»
Վաղը կառավարությունը արտահերթ նիստ կանի
Վարչական օրենսգիրքը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի որոշումներին
ՀԱՕԿ-ը չի մասնակցում Բաքվում Եվրոպայի օլիմպիական կոմիտեների գալա-երեկոյին
Եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեները հրավիրվել են Բաքու` մասնակցելու սպորտի պատմության մեջ առաջին անգամ այնտեղ անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը սկսելու առիթով գալա երեկոյին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ «սպորտը եղել եւ մնում է երկրի զարգացման կարեւորագույն ուղղությունը»: Նա նաեւ ավելացրել է, որ Բաքվի համար պատիվ է կազմակերպել


















































