Օրվա լրահոսը

Բաց նամակ Հայաստանի հեռուստաընկերությունների ղեկավարներին

Հարգելի´ հեռուստաընկերություններ, Ամիսներ առաջ Համահայկական բնապահպանական ճակատի անդամները, այցելելով Սյունիք և ականատես լինելով այնտեղ տիրող բնապահպանական աղետալի վիճակին, պատրաստեցին 67 րոպե տևողությամբ փաստագրական տեսանյութ, որը ներկայացնում է հանքարդյունաբերվող Սյունիքի կենդանի պատկերը: Տեսանյութը վերնագրված է «Հայաստանի կոտրվող ողնաշարը», նկարահանվել է սիրողական տեսախցիկներով և պատրաստվել բացառապես կամավորական ջանքերով: Տեսանյութում ներկայացված փաստերի հիմքում պաշտոնական տվյալներն են, որոնք հասանելի

Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար: «Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել:

«Եթե լեռ, ապա Արարատ»

Ութամյա Մանեն հասցրել է գերել շատերի սրտերը: Համացանցում հաճախ են հայտնվում Բեյրութում ապրող փոքրիկ աղջկա տեսանյութերը, որտեղ Մանեն Կոմիտաս է երգում, կամ նվագում, ասմունքում սիրելի հայերեն բանաստեղծությունները: Մանեն ինը ամսական էր, երբ ընտանիքով Հայաստանից տեղափոխվեցին Լիբանանի մայրաքաղաք: Հիմա հաճախում է Բեյրութի Եղիշե Մանուկյանի անվան քոլեջ, հայկական պարախմբի դասընթացների, թատերական խմբակ և «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբ: Մանեի

Dasaran.am կրթական ծրագիրը կնպաստի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը

«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Ստեփանակերտ, որտեղ իրականացրեց տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքները: Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը: Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտեգրումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և

Ոստիկանության բաժանմունքներում շարունակվում են բռնությունները

Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիկանության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Արդեն բազմիցս առանձին դեպքերի լուսաբանման և ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցների և հետազոտությունների միջոցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վեր է հանում մարդու իրավունքներին խախտումների հանգեցնող պատճառներն ու ներկայացնում դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Յուրաքանչյուր զեկույցի վերաբերյալ ոստիկանությունն

Վճռաբեկ դատարանի մատչելիության սահմանափակումները նոր դատավարական նորմերի շրջանակներում

2013 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի լրամշակված նախագիծը: Նախագծով սահմանվում է դրույթ, համաձայն որի փաստաբան չհանդիսացող մասնավոր մասնակիցները վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն միայն փաստաբանի միջոցով: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նման դրույթի սահմանումը անմիջականորեն փոխկապակցված է թե՛ ՀՀ-ում բոլորի համար հավասարապես փաստաբանական ծառայությունների մատչելիության,

Մարիա Շարապովան երրորդ տարին անընդմեջ Շտուտգարդտից հեռացավ «Porsche» ավտոմեքենայով

Շտուտգարդտում անցկացված թենիսի հեղինակավոր միջազգային մրցաշարի եզրափակչում հաղթելով սերբ Անա Իվանովիչին՝ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան տարավ իր մարզական կարիերայի 30-րդ հաղթանակը: Շարապովան որպես մրցանակ երրորդ անգամ անընդմեջ ստացավ «Porsche 911» շքեղ ավտոմեքենա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրանտ Մելքումյանը վերջին տուրում պարտվեց

Ավստրալիայում անցկացված «Sydney International Open 2014» շախմատի միջազգային մրցաշարում մրցանակային տեղերից մեկին հավակնող հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը եզրափակիչ տուրում սեւերով պարտվել է Հոլանդիայի լավագույն շախմատիստներից մեկին՝ Լյուկ Վան Վելիին, եւ 6,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում նահանջել յոթերորդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess.am-ի

Տիգրան Չոբանյան. «Մենք կատարեցինք մեր առջեւ դրված ամենակարեւոր խնդիրը»

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը Հայոց Գենոցիդի 100-ամյակին ընդառաջ «Դինամո» մարզադահլիճում անցկացված միջազգային մրցաշարի ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում մրցաշարը գնահատեց կայացած. «Նախ, մենք մեզ համար լուծեցինք ամենակարեւոր խնդիրը՝ պատկերացրինք մեր հավաքական թիմի մոտավոր կազմը, հնարավորությունները, տղաների թերությունները, որոնք, ի դեպ, քիչ չեն: Ճանաչեցինք նաեւ կարեւորագույն միջազգային մրցումներում մեր ապագա մրցակիցներին: Հենց դրա

ԲՀԿ-ն ապրիլի 28-ի առավոտյան կորոշի` կողմ քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը, թե ոչ. News.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ապրիլի 28-ին ԱԺ նախագահի պաշտոնում ոչ մեկին չի առաջադրելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Քառյակում նման հարց չի քննարկվել, Հանրապետականն ունի ձայների վերահսկիչ փաթեթ, իրենք որոշել են, թե ում նշանակեն: Մնացած քաղաքական ուժերն այս առաջադրումները դժվար թե մեկնաբանեն, քանի որ սա բացառապես ՀՀԿ-ի որոշումն է:

Օբամա. «Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է համատեղ գործեն Ռուսաստանի դեմ». Amerikayidzayn.com

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է գործեն համատեղ՝ Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում իրականացվող գործողությունների պատճառով պատժամիջոցներ ընդունելու հարցում: Նախագահ Օբամայի համաձայն, Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները վտանգում են Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը: Միացյալ Նահանգների նախագահը Մալայզիայում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք

Սլավյանսկում ազատ է արձակվել ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդներից մեկը

Սլավյանսկում ազատ է արձակվել Ուկրաինայում ռազմական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ մասնակից-պետություններից մեկի ներկայացուցիչը, իսկ ԵԱՀԿ-ի բանակցողները հեռացել են քաղաքից: Գրում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ նախնական տվյալներով՝ ազատվել է Շվեյցարիայի քաղաքացի Ինգվի Թոմաս Յոհանեսը: Նրան ազատելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ նա տառապում էր դիաբետով: ԵԱՀԿ-ից  ռազմական առաքելություն իրականացնող դեռ տասը մասնակից անազատության մեջ են:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ ապրիլի 27-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի թիվ 65 շենքի բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Նույն համարանիշներով Mercedes «Յաշիկների» բախում` Երևանում. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախվել են Mercedes G 550 մակնիշի 47 AR 047 համարանիշի և Mercedes G 550 մակնիշի 47 OF 047 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթար վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության

Մանսուդ Ջաֆարի. «Մենք բողոքում ենք Թուրքիայում կատարված Հայերի Գենոցիդի եւ, ընդհանրապես, ոճրագործությունների դեմ»

Ավանդական ուշուի երեւանյան մրցաշարի մասնկիցները՝ մրցաշարի եւ Հայոց Գենոցիդի մասին «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Հայոց Գենոցիդի 100-ամյակին ընդառաջ ավանդական ուշուի 10-րդ միջազգային մրցաշարը: Հայտնի դարձան վարժահամալիրային եւ մենամարտային մրցաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները: Aravot.am-ը այսօր զրուցեց Իրանի պատվիրակության ղեկավար եւ թիմի հովանավոր Մանսուդ Ջաֆարիի հետ: «Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո, մենք երրորդ տարին է, որ մասնակցում ենք

Ընտանի կենդանի պահելու դրական և բացասական կողմերը

Տանը կենդանի պահելն ունի իր լավ և վատ կողմերը: Ընտանի կենդանի պահելով` մարդը ձեռք է բերում հավատարիմ ընկերոջ, ով միշտ իր կողքին կլինի: Վերջինս դրական է ազդում երեխաների վրա. նրանք դառնում են ավելի բարի և պատասխանատու: Հոգեբան Լաուրա Ավետիսյանը նշում է, որ կենդանիներից շատ բան կարելի է սովորել, եթե մարդը հասուն է և կարողանում է

Հրդեհ հանգստի տաղավարում

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 27-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի գերեզմանատանն այրվում հանգստի տաղավարի ծածկը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.53-ին, մարվել՝ 14.02-ին: Այրվել են տաղավարի ծածկի փայտյա կառուցատարրերը՝ 5քմ մակերեսով:

Հելսինկիի միտրոպոլիտն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իր հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին ու նրա ուղեկիցներ իրավաբանական գիտությունների դոկտոր տիար Անտի Հայկինհայմոյին և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ տիար Տիմո Կիտևեյնեին: Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նրանց` միաժամանակ ընդգծելով այս հանդիպման կարևորությունը

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր և նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից

Գյումրիում նշվեց Հովհաննես Շիրազի ծննդյան օրը

Այսօր` ապրիլի 27-ին Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում` Գյումրիում` այսպիսով ազդարարելով «Շիրազյան տարվա» սկիզբը: Միջոցառումների մեկնարկը տրվեց Շիրազի հուշատուն-թանգարանի բակում ծաղիկներ դնելով, որին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այնուհետև տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև

Ամփոփվել են Փաստաբանների պալատի նոր շենքի բացման միջոցառումները

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել Հայաստանի փաստաբանական ինստիտուտի զարգացմանը: Միջոցառումների ընթացքում ապրիլի 23-ին տեղի է ունեցել քննարկում «Փաստաբանական ինստիտուտի մարտահրավերներն ու արդի զարգացումները» թեմայով՝ Ֆրանսիայի, Վրաստանի, Բելառուսի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի, Ռուսաստանի փաստաբանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցները քննարկման առարկա են դարձրել՝ • անվճար

Ընդդեմ ԱԺ հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը կարճվել է. Pastinfo.am

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը կարճել է «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 28-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստում: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը՝ մինչև պատգամավորներին ներկայացնելը զերծ մնալով որոշման հիմնավորման հրապարակումից: Ի դեպ՝ այս

Անդրիաս Ղուկասյան. Սա Քոչարյանի կառավարությունն է. Tert.am

Այս կառավարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևավորածն է, ինչն ակնհայտ է՝ դատելով նշանակումներից: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ըստ նրա` քաղաքական հանրությունը բաժանվում է երկու խմբի՝ օլիգարխիկ և հանրային։ Վերջինը ներկայացնում է քաղաքացիական հանրույթը, որի շարքերում էլ հանդես է գալիս ինքը, և թեև նոր կառավարությունն ամբողջությամբ

Արմեն Աշոտյան. «Խոստովանեցիք, որ միասին դեռ աշխատանք ունենք անելու»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ԿԳ նախարարի պաշտոնում վերանշանակման մասին կատարել է գրառում. Սիրելի ֆեյսբուքահայություն Я старый солдат и не знаю слов любви, Իրականում, դժվարանում եմ արտահայտել իմ շնորհակալությունը հարյուրավոր նամակներին, գրություններին և զանգերին ի պատասխան: Անսահման հուզված էի ձեր ուշադրությունից և ջերմությունից, որն ճառագում են մարդիկ` անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից և հայացքներից ՀՀ Նախագահի

Գյումրիում հնչած կրակոցների մեջ կասկածվում է քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի ազգականը

Ինչպես հայտնի է , երեկ ժամը 22.00-ի սահմաններում Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց հնչել էին կրակոցներ, որի պատճառով հրազենային վնասվածքներ էր ստացել տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանը: Նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և վիրահատել էին: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն  Արմեն Իսահակյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ հիվանդի կյանքին

Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 11 բուհի թիմեր։ 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի թիմերը: Թեժ պայքարի արդյունքում 3:0 հաշվով 3-րդ տեղը զբաղեցրեց Ագրարային համալսարանի թիմը: 1-ին և 2-րդ տեղերի համար պայքարեցին ԵՊՀ և

Հայտնաբերվել է քաղաքացու դին

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Պ.-ը գնացել է դաշտ՝ աշխատանքի և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով և կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան: Ապրիլի 26-ին, ժամը

Քաղաքացին վերադարձել է տուն

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Միկոյան փողոցի տներից մեկի հոգեպես անհավասարակշիռ բնակիչ Տ. Ք.-ը (ծնվ.1980թ.) դուրս է եկել տանից՝ թողնելով հագուստը տան մոտակայքում, և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը Ժամը 23.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 27-ին հանրապետության արևմտյան մասում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Հյուսիսային և արևելյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում գիշերն ու օրվա 2րդ կեսին հնարավոր է տեղատարափ, առատ և տևական անձրև: Հնարավոր է նաև քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հյուսիսային և արևելյան շրջաններում կնվազի 3-5աստ: Երեւանում ապրիլի 27-ին և 28-ին`

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930