Օրվա լրահոսը

Ղարաբաղի խնդիրը այլ ուժեր են ստեղծել, ոչ ԵՄ-ը. Բարոզու. Haqqin.az

Լեռնային Ղարաբաղում ստատուս- քվոն հնարավոր չէ երկար պահպանել: Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հակամարտությունը կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա, հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հունիսի 14-ին Բաքվի ԱԴԱ համալսարանում «Եվրոմիություն և Ադրբեջան. Նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով դասախոսության ժամանակ, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը: Բարոզուն ընդգծել է, որ Ադրբեջանի համար Լեռնային

Օձ՝ տան բակում

Հունիսի 14-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 15-րդ տան բակում օձ է նկատվել. որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:   ԱԻՆ

«Երիտասարդ Եվրասիա» համաժողովի ավարտին ընդունվեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն

Հունիսի 14-ին տեղի ունեցավ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողությունը։ Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այն կապերը, որ տարբեր երկրների երիտասարդներ ու երիտասարդական կազմակերպություններ ձեռք են բերել ծաղկաձորյան համաժողովի ընթացքում, տարբեր երկրների միջև համագործակցության մեծ կամուրջների հիմք կդնեն։ Հայաստանը որդեգրել է եվրասիական ինտեգրման քաղաքականությունը, և այդ շրջանակներում

Մարտունու շրջանի՝ կարկտից տուժած համայնքներն աջակցություն կստանան

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջան՝ կարկտից տուժած գյուղացիներին հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով: Շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը և համայնքապետերը կառավարության ղեկավարին ներկայացրել են վերջին օրերին տեղացած կարկտի պատճառած վնասները: Ըստ նրանց՝ հիմնական վնասը հասցվել է ցորենի դաշտերին և խաղողայգիներին՝ համապատասխանաբար շուրջ 400 և 100 հեկտարի չափով: Ավելի փոքր ծավալով տուժել

Փրկարարները լճակից դուրս են բերել դին

Հունիսի 14-ին, ժամը 14.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում գտնվող արհեստական լիճը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և «Լոռե» փրկարար ջոկատը:Հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել Մեծավան գյուղի բնակիչ Ն. Ջ.-ի (ծնվ.1997թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:   ԱԻՆ

Փաստաբանների պալատի խորհրդի անդամները արդարադատության նախարարի հետ քննարկել են փաստաբանությանը վերաբերող հիմնահարցերը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը այսօր, Էրեբունի Պլազայում հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, խորհրդի անդամներ՝ Մելանյա Առուստամյանի, Կարեն Մեժլումյանի, Սիմոն Բաբայանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նելլի Հարությունյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Գևորգ Գյոզալյանի, Ռուբեն Հակոբյանի, Մարտուն Փանոսյանի և Կարապետ Աղաջանյանի հետ։ Նախարարը Խորհրդի անդամների հետ

«Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է». Մկրտիչ Արզումանյան

“Qahana.am” կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո ձեզ կներկայացնենք սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ «Եկեղեցին և մենք» թեմայով: Մեր առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր

Թևան Պողոսյան. Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է տվել, պատգամավորները կմեկնեն Բաքու. Panorama.am

Հայ պատգամավորները` ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը վաղը կմեկնեն Բաքու մասնակցելու հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է «Ռոուզ-Ռոուդ» սեմինարին. համապատասխան երաշխիքներ Ադրբեջանից ստացվել են: Այս մասին Panorama.am-ին ասաց Թ.Պողոսյանը, ով այս պահին ԱԺ պատվիրակության կազմում գտնվում է Արցախում:   Մանրամասները կարող եք կարդալ` Panorama.am-ի կայքում

Վերականգնվել է Ներքին Լարս ավտոճանապարհի փլուզված հատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին այցելել է Վրաստան, ուր այսօր ավարտվել են Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգման աշխատանքները, և ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները: Տեղեկացնենք նաև, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ

Վարչապետի հանձնարարությամբ տրանսպորտի և կապի նախարարը մեկնել է Վերին Լարս

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր մեկնել է Վրաստանի Հանրապետություն՝ Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու և Վրաստանի իր գործընկերոջ հետ փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:   ՀՀ կառավարություն

Տեղի ունեցավ ստալինյան բռնաճնշումներին առնչվող կայքի շնորհանդեսը

Հունիսի 14-ին՝  բռնադատվածների հիշատակի օրվան ընդառաջ, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ  Հայաստանում ստալինյան բռնաճնշումներին  առնչվող  «Armenian Total (itar)is  » ծրագրի շրջանակներում  ստեղծված  «Անհարազատներ» փաստագրական  ֆիլմի ցուցադրությունն ու  ծրագրի կայքի (հղումը՝) շնորհանդեսը՝  «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության  համատեղ ջանքերով: Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով անդրադառնալ  սովետական անցյալի՝ հատկապես

«Հարևան երկրներում ազգային նվագարաններին ավելի մեծ ուշադրություն է հատկացվում». թառահար

2013 թվականին ստեղծված Հայ ավանդական երաժշտության անսամբլը հունիսի 16-ին՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում, հանդիսատեսին կներկայանա համերգ-շնորհանդեսով, որի շրջանակներում կկատարվեն կոմիտասյան, աշուղական, հոգևոր, համշենական մոտ 16 ստեղծագործություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղ. ղեկավար, թառահար Հովիկ Սահակյանը: «Գաղտնիք չէ, որ այսօր մեր մշակույթը և, մասնավորապես, երաժշտությունը շատ են աղավաղվում,- ասում

Ահարոն Ադիբեկյան. «Հայաստանում հիմա հեղինակավոր գողեր չկան, որովհետեւ գողանալու բան էլ չկա»

«Որքան էլ չսիրեն Վանո Սիրադեղյանին, նա մի լավ գործ է արել, բոլոր օրենքով գողերին ասել է՝ կամ Հայաստանից գնում եք կամ թողնում եք ձեր հանցագործ գործունեությունը»,- այսօր «Ֆորում» ակումբում պատմում էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, Հայաստանում հիմա հեղինակավոր գողեր չկան, որովհետեւ գողանալու բան էլ չկա. «Հայաստանը շատ փոքր է, որ կարողանա նման համակարգ պահել»:

«Ատոմակայանը առաջին անգամ չի կանգնում վերանորոգման համար, սակայն երբեք էլեկտրաէներգիան չի թանկացել դրա պատճառով». (Տեսանյութ)

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, կարծիք հայտնեց, որ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար անպայման տուժում է  սպառողը: «Ով, ինչ պրոբլեմ ունի, միանգամից դիմում է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին եւ, առանց աուդիտորական ուսումնասիրություններ կատարելու, միանգամից սկսում են բարձրացնել գինը: Այս թանկացման միջոցով ներկրողների

Պաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը  դիմում-միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ինեսսա Պետրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է իրականությունը և հույս հայտնել, որ գլխավոր դատախազը ցուցում կտա մասնակցող դատախազին անհիմն մեղադրանքից  հրաժարվել: Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատաքննությամբ

Վարչապետն ԱԺ պատգամավորների հետ քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:  Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա է գտնվել «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացել գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին: Հանրապետության Նախագահը շրջել է հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում: Պատասխանատուների հավաստմամբ, «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես

Մարիամ Խաչատրյանը՝ Աֆրիկյանների տան համար պայքարողների մասին. «Նրանց ձեռքին բան չկա»

Մարիամ Խաչատրյանի խոսքերով՝ հայ ժամանակակից ճարտարապետության մեջ Սովետմիությունն է առանց Սովետմիության

«Պետք է ձգտել, որ Հայաստանում արյան դոնորությունը լինի կամավոր». արյունաբան

Հունիսի 14-ը արյան դոնորի համաշխարհային օրն է, որն աշխարհում նշվում է 2005 թվականից

Վանաձորցին մեղադրվում է ամուսիններին ծեծելու մեջ

Ըստ մեղադրական եզրակացության`նա մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ գլխով և ձեռքերով հարվածներ է հասցրել վերջիններիս մարմինների տարբեր մասերին:

Շահագործման է հանձնվել Լենինգրադյան փողոց – Ծովակալ Իսակովի պողոտա նոր ավտոմայրուղին. (Ֆոտոշարք)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ծանոթացել է մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա  ձգվող քաղաքային նոր ավտոմայրուղուն: Մայրաքաղաքի կենտրոնական հատված տանող տրանսպորտային երթևեկության հոսքերը բեռնաթափելու նպատակով, Երևան քաղաքի 2005-2020 թթ. գլխավոր հատակագծի համաձայննախատեսված, կենտրոնը շրջանցող՝ Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա անընդհատ երթևեկության քաղաքային օղակաձև ավտոմայրուղի կառուցելու ծրագրով, Երևանի քաղաքապետարանի պատվերով

«Դիվանագիտական» խախտում

Ի տարբերություն «շարքային» վարորդների՝ մեր երկրում առանց այն էլ արտոնյալ կարգավիճակով օժտված դիվանագիտական համարանիշով այս մեքենան, խախտելով երթեւեկության կանոնները, կայանել է ուղիղ կանգառում: Արդյունքում այս մեքենան անհարմարություններ է առաջացրել հետիոտների եւ խցանում՝ շարքային մեքենաների համար: Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 13.06.2014

Ընդդիմությունը գյուղերում պետք է խնամի դառնա՝ գյուղապետի պաշտոնի համար

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը՝ վերջին ՏԻՄ ընտրությունների կեղծիքների մասին Համապետական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միշտ բողոքում են, որ դրանք կեղծվել են, շեշտում են, որ ընտրությունները Հայաստանում կեղծվում են գյուղապետերի մակարդակով: Բայց կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ընդդիմությունը թեկնածու չի առաջադրում ու չի մասնակցում: Օրերս Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում ՏԻՄ

Եվրոպան եւ մենք. Հայաստանում չկա կոնսենսուս

Ոչ անցյալի, ոչ ներկայի հարցում Հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել Գերմանիայում: Անցած տարի այդ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը, ելույթ ունենալով դպրոցականների առաջ, Ազգային-դեմոկրատական կուսակցության անդամներին (ըստ էության, նեոնացիստներին) անվանել է Spinner` մի բառ, որը կարող է թարգմանվել որպես «հիմար», «տհաս» «դմբո», մի խոսքով՝ ոչ այդքան ադեկվատ անձնավորություն: Աջ արմատականները վիրավորվեցին եւ դիմեցին Սահմանադրական դատարան, թե

Խաչատուր Քոքոբելյանը վստահ չէ, որ ՕԵԿ-ը կհասնի հաջողության

«Օրինաց երկիր» կուսակցությունն այս օրերին քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ 100% համամասնական ընտրակարգի շուրջ քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելու համար: ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանն օրերս հանդիպել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: «Առավոտը» Խ. Քոքոբելյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ի՞նչ են խոսել այդ հանդիպման ընթացքում, ի՞նչ պայմանավորվածություն

Ինչո՞ւ է թանկացել էլեկտրաէներգիան

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) եւ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Արամ Աբրահամյան.- Օգոստոսի 1-ից, ըստ երեւույթին, թանկանալու է էլեկտրաէներգիան: Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ թանկացումը կլինի մոտավորապես 10 տոկոսով: Միջին հայաստանյան սպառողի վրա դա, ըստ պարոն Նազարյանի, կնստի տարեկան 8-9

Մոսկվա-Կրեմլ՝ «տոն», որ միշտ մեզ հետ է

Ռուսաստանի օրը Հայաստանում ըստ արժանվույն «նշվեց» Հունիսի 11-ին «Էրեբունի» օդանավակայանում Հայաստանի եւ Ռուսաստանի օրհներգերով նշվեց Ռուսաստանի օրը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի օդաչուները, ռուս համայնքի եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Հանդիսավոր ելույթներից հետո տեղի էր ունեցել զինվորական քայլերթ, ռազմաբազայի մի շարք օդաչուներ պարգեւատրվել էին մեդալներով եւ պատվոգրերով, իսկ միջոցառման ավարտին ռուս օդաչուները ներկաների

«Մոնղոլական խանության տակ ծնկած փոքր մոսկովյան իշխանության մակարդակին են»

Ազատ Արշակյանն այն մարդկանցից է, ով պայքարել է Հայաստանի անկախության համար, երբ դեռ շատ-շատերը մտքում անգամ չէին համարձակվում «անկախություն» ասել: «Առավոտին» հետաքրքիր էր նրա կարծիքը նախորդ օրը հայրենի խորհրդարանում ռուսական քարոզիչ Դմիտրի Կիսելյովի խոսքերի եւ պահվածքի վերաբերյալ: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում Կիսելյովի նման պահվածքը, պարոն Արշակյանը պատասխանեց. «Իմպերիա, կայսրություն՝ նշանակում է խտրականություն, անհավասարություն, երբ

Ուժեղների մասին եւ վախկոտների մասին

Ճակատամարտից առաջ վախկոտները տեսնում էին, թե ինչպես են վախենում ուժեղները: Համաձայնեք, որ հետաքրքիր միտք է, քանի որ վախկոտները գիտեին, որ կռվողը իրենք չեն, առավել եւս, որ ճակատամարտի ելքից հետո պատասխանատվությունը իրենցը չէ: Վախկոտները, սակայն, վստահ գիտեին նաեւ մի բան, որ իրենք հաստատուն արդարացում ունեն ճակատամարտի ցանկացած ելքի դեպքում էլ: Իսկ նրանց արդարացումը ամփոփվում է ընդամենը

«Արմավիան» «գցել է» պետությանն ու նախկին աշխատակիցներին

Արդեն գոյություն չունեցող «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները ընկերության կողմից մեղմ ասած՝ խաբվել են: Անցյալ տարի օդաչուները, բորտուղեկցորդներն ու տեխնիկական մասի աշխատակիցները հաճախ բողոքի ակցիաներ էին անում «Արմավիայի» գրասենյակի մոտ՝ պահանջելով ամիսներով չվճարված իրենց աշխատավարձերն ու օրապահիկները, ու ամեն անգամ ավիաընկերության տնօրինությունը խոստանում էր աստիճանաբար բոլորի պարտքերը մարել՝ որեւէ գույք վաճառելուց հետո: «Արմավիան» հայտարարել էր, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031