Օրվա լրահոսը
«Արմավիան» «գցել է» պետությանն ու նախկին աշխատակիցներին
Արդեն գոյություն չունեցող «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները ընկերության կողմից մեղմ ասած՝ խաբվել են: Անցյալ տարի օդաչուները, բորտուղեկցորդներն ու տեխնիկական մասի աշխատակիցները հաճախ բողոքի ակցիաներ էին անում «Արմավիայի» գրասենյակի մոտ՝ պահանջելով ամիսներով չվճարված իրենց աշխատավարձերն ու օրապահիկները, ու ամեն անգամ ավիաընկերության տնօրինությունը խոստանում էր աստիճանաբար բոլորի պարտքերը մարել՝ որեւէ գույք վաճառելուց հետո: «Արմավիան» հայտարարել էր, որ
Մեծից փոքր խաղահրապարակի համար տարածքը մաքրել են
Սակայն արաբկիրցիներն այդ խաղահրապարակն այդպես էլ չեն ունեցել Արաբկիր համայնքի մի խումբ բնակիչներ՝ մեծից փոքր, օրեր շարունակ ոգեւորված հավաքել, բարեկարգել ու աղբից մաքրել են Ադոնցի, Տոբուխին, Մամիկոնյանց հասցեներին հարող տարածքը, որտեղ տարիներ ի վեր կիսախարխուլ շինություն է եղել, ժանգոտ ցանկապատեր ու աղբ: Բնակիչները պատմում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը խոստացել
Նախկին ավտոտնակները խանգարում են շենքերի լուսավորությանը
Բողոքում են Անդրանիկի փողոցի բնակիչները «Իմ աղջիկն ուսանող է, չի կարողանում իր ննջարանում զգեստափոխվի, դիմացի անօրինական շինություններն ուղիղ նայում են նրա սենյակի պատուհանին, ախր այսպես ապրելն անհարմար է եւ անհնար »,-դժգոհում է Անդրանիկի փողոցի թիվ 73 շենքի բնակչուհի Անուշ Պետրոսյանը: Նրա բողոքին միանում են սույն, ինչպես նաեւ 75-րդ շենքի բնակիչները (հատկապես մինչեւ 5-րդ հարկում ապրողները):
Մեդեա Աբրահամյանը սիրում է ջազ, համեղ ուտեստներ եւ լեռնագնացություն
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանի հետ ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը կատարողական արվեստի ռահվիրաներից է: Մի շարք հեղինակավոր պարբերականներ ժամանակին նրան անվանել են «թավջութակի թագուհի»: Այսօր կներկայացնենք մեկ այլ Մեդեա Աբրահամյանի, այն, որ իրական կյանքում է՝ բեմից դուրս: Տպավորություն կա, թե բոլոր թավջութակահարները ինքնամփոփ եւ զուսպ մարդիկ են, բայց արի ու տես, որ
Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 14-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: ԱԻՆ
«Երաժշտության եւ սիրո մեջ պետք է անկեղծ լինել»
Սեւադա Համբարչյանը՝ ազգագրական երգի մասին Ժամանակակից երիտասարդությունը հաճախ է քննադատության ենթարկվում իր ազատամտության, նոր տեխնոլոգիաներին կառչելու ու գրեթե կախվածություն ունենալու համար: Ոմանք համարում են, թե այդ ամենը երիտասարդությանը հեռացնում է ազգային արմատներից, «լղոզում» ես-ը: Սակայն իրականությունը հուշում է, որ մենք այսօր էլ ունենք շնորհալի երիտասարդներ, որոնց հայեցիությունն ու գործունեությունն ամենամեծ հարգանքի են արժանի: Նրանցից մեկը
Մարզական ո՞ր բրենդը կհաղթի աշխարհի առաջնությունում
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միայն լավագույն ֆուտբոլային երկիր ճանաչվելու համար անզիջում պայքար չէ: Այն նաեւ կոմերցիոն կատաղի պատերազմ է: Առաջատար մարզական ապրանքանիշերը պայքարում են Մունդիալի մասնակից հավաքականներին հագցնելու բացառիկ իրավունքի համար ու այդ նպատակով աստղաբաշխական պայմանագրեր են առաջարկում ազգային ֆեդերացիաներին: Այս պայքարում վերջին 30 տարիներին գլխավոր մրցակիցներ են Adidas-ը, Puma-ն, Nike-ը եւ Umbro-ն: Ֆուտբոլիստները, անկախ իրենց
Ավանդական երաժշտության նվիրյալները համերգ կտան
Հայ ազգային մշակույթը երկրի հիմնասյունն է: Որքանով տեր կկանգնենք մեր ժառանգությանը, կգնահատենք ազգային արժեքներն ու դիմագիծը, այնքանով էլ կանխորոշված կլինի մեր ճակատագիրը: Հաճախ ենք տրտնջում, թե հարեւան երկրները յուրացրել են մեր այս կամ այն մշակութային հարստությունը: Բայց մի՞թե նաեւ ինքներս չենք դրա մեղավորը՝ մեր շարունակական անփույթ եւ անտարբեր վարքագծով: Այս մտահոգությամբ ստեղծվեց Հայ ավանդական երաժշտության
Զինամթերք՝ ցուցանակի տակ
Հունիսի 13-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողել Թալին մտնող ճանապարհի ցուցանակի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին, ցուցանակի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին տարբեր տրամաչափի 298 փամփուշտ և 1 նռնակ առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հայտնում է ոստիկանության մամլո
Հունիսի 8-ից 14-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն
Սերժ Սարգսյանի թղթե սրի ու լիկվիդը չհաղթահարելու մասին
Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը քառյակի ներկայացրած 12 կետերը համարում է քառյակի միասնական լինելու գործոն: «Միասնական ֆորմատը պահպանվում է, քառյակը եկել է համաձայնության այդ հայտարարությունը կոնսենսուսի արդյունք է, ինչը շատ կարեւոր է քառյակի պահպանման առումով»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Հարությունյանը: 12 կետի մեջ Սերժ Սարգսյանի հրաժարականի բացակայման հարցը, պարոն Հարությունյանը նույնպես ողջունում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արցախ է մեկնել
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես
Վադիմ Դուբնով. «Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությունը Ռուսաստանի կողմից համակարգվում եւ վերահսկվում է». ԳԱԼԱ
Այնպես չէ, որ Ռուսաստանն անմիջական մասնակցություն ունի Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությանը: Սակայն Ռուսաստանն իրազեկ է կատարվող դեպքերին և իրադարձություններին, և ենթադրում եմ, որ Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությունը, ինչպես տարածաշրջանի այլ հակամարտություններ, ամեն դեպքում պաշտոնական Մոսկվայի հետաքրքրությունների շրջանակում է: Նման տեսակետ հայտնեց ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, փորձագետ Վադիմ Դուբնովը` պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածության
Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա 1 զոհ 3 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 14-ին, ողբերգական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Մարգարյան Ֆուչիկ փողոցների խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 34 MA 394 համարանիշի և BMW մակնիշի 99 PR 606 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ
Էդուարդ Հովհաննիսյան. «Տուփերով տուգանքներ են բերում, հարցնում՝ ինչ անենք»
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դժգոհում է, որ Տասնյակ հազարավոր վարորդներ այսօր, տուգանքների պատճառով դժվար իրավիճակում: «Տուփերով տուգանքներ են բերում, հարցնում՝ ինչ անենք, ու դա տեղի է ունենում օրենքի սահմաններում»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Հովհաննիսյանը: Իրեն ՀԿ դիմած վարորդների օրինակով պարոն Հովհաննիսյանը պատմեց, որ հիմնականում նրանք ժամանակին խախտման մասին չեն ծանուցվել ու
Աղվան Վարդանյան. «Ինքնին իշխանափոխություն կամ ինչ-որ մեկի հրաժարականը պահանջելով՝ հարցերը չեն լուծվում». «Հայոց աշխարհ»
Հատված ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ հարցազրույցից -Իշխող կուսակցության ընդհանուր առմամբ դրական արձագանքը քառյակի 12 կետանոց «պահանջագրի» դրույթներին հիմք տալի՞ս է ասելու, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները սահուն տեղափոխվում են կառուցողական երկխոսության դաշտ։ -Մենք մեր երկրում թշնամիներ չենք տեսնում, փորձում ենք ստեղծել մեխանիզմներ, որոնք կհանգեցնեն հիմնարար, արմատական փոփոխությունների եւ որակապես կբարելավեն մեր քաղաքացիների
Վաղարշակ Հարությունյան. «ՌԴ-ից վտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ մենք վարենք ոչ ճիշտ քաղաքականություն». «Հայոց աշխարհ»
«Հասկանալի է, որ գնում է աշխարհաքաղաքական պայքար, մի կողմից՝ այն ծավալվում է Ուկրաինայի շուրջ, այսօր էլ Ադրբեջանի: Սակայն այս պահին որեւէ վտանգ չեմ տեսնում Արցախի հարցում, առավելապես, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հաշվին ինչ-որ քայլեր անել, դա բացառված է: Եվ իմ վստահությունը հիմքեր ունի: Այս 25 տարիների ընթացքում ականատես եմ եղել շատ պահերի, երբ Ադրբեջանը
Ինչ գործակիցներով կբարձրանա աշխատավարձը. «Հայոց աշխարհ»
Հաշված օրեր հետո գործողության մեջ կմտնի պետական ծառայողների վարձատրության մասին օրենքը։ Ինչպես հայտնի է, այս օրենքը ընդունվել է անցած տարեվերջին։ Սակայն բյուջեի ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ որոշվեց այն գործողության մեջ դնել միայն այս տարվա հուլիսի 1-ից։ Այդ պահից կփոխվի նաեւ նվազագույն աշխատավարձի չափը. եթե այսօր 45 հազար է, ապա հուլիսի 1-ից կբարձրանա եւս 5 հազարով՝ դառնալով
Հռետորաբանությունը մի բան է, բուն գործունեությունն` այլ. «Ազգ»
Մի կողմ թողնելով բուն պահանջակետերը` նշենք, որ մեր պատկերացումներով գոնե միասին հանդես գալու առումով մինչեւ սեպտեմբերի վերջը փաստորեն քառյակը սառեցնում է համատեղ ակտիվ գործողությունը եւ ընտրում հայեցողական դիրք, որն առաջին հայացքից կարող է դիտվել որպես օժանդակություն կառավարությանը` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման առաջին ամիսներին ընդդիմությունից հարվածներ չհասցնելու առումով, սա` մեկ: Երկրորդ` երեւում է քառյակը նաեւ չգիտի, թե
Գալու են նոր Կիսելյովներ. «168 Ժամ»
Ռուսական քարոզչամեքենան, որ աշխատում է մոտավորապես այնպես, ինչպես ռուսական արտադրության ավտոմեքենաները, այսինքն՝ չի աշխատում, Հայաստան է գործուղել Դմիտրի Կիսելյովին: Նա ռուսական քարոզչամեքենան վարում է այնպես, ինչպես շարքային ռուս վարորդը՝ ռուսական արտադրության մեքենան: Այսինքն՝ հարբածի նման ու որևէ տեղ չտանող: Տանելու դեպքում՝ հիմնականում կործանման: Բայց մեզ համար խնդիրը ոչ ռուսական մեքենան է ինքնին, ոչ էլ անգամ
Իշխանության վստահեցումները, թե մաքսակետ չի դրվելու Արցախի սահմանի մոտ, եթե ոչ հանգստանալու, գոնե մտորելու տեղիք տալիս է. «Ազգ»
Որ Հայաստան-Արցախ` այսպես կոչված «սահմանին» չի կարող մաքսակետ դրվել, կարծես թե բոլորն են ընդունում, բոլորը` Հայաստանում: Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի հնարավոր անդամակցությունից հետո այս հավանականության մասին խոսող` հիմնականում ընդդիմադիրները մեղադրեցին իշխանությանը Ղարաբաղը փաստորեն հանձնելու մեջ, ընդգծելով, որ որեւէ մաքսակետ Հայաստանի ու Արցախի միջեւ չի կարող դրվել, իսկ իշխանությունը` իր բազմաթիվ խողովակներով հստակ, կամ պատգամի
Քարերը հավաքելու փոխարեն՝ շպրտում են
Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»: «24 տարի առաջ սովետական ժայռը առաջին անգամ ճաք տվեց: Հետո սկսվեցին քարերը թափվել: Ով գիտեր այն ժամանակ, որ դրանք քառորդ դար կշարունակեն թափվել, բայց
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Բախտս կարդաց ծեր գնչուհին՝ Հագին սիրուն-նախշուն շորեր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Կարապետիչն ո՞ւր ա կորել:
Շարմազանով. «Քառյակը կդառնա իշխանություն, եթե 12 կետերի պոպուլիստական առաջարկներն ընդունվեն». (Տեսանյութ)
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստին անդրադարձ է կատարվել ոչ իշխանական չորս ուժերի առաջարկած 12 կետերին Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ ասաց, որ այդ կետերում կան շատ պոպուլիստական առաջարկներ, որոնց անդրադառնալն անիմաստ է: Aravot.am-ի հարցին՝ օրինակ, ըստ ՀՀԿ-ի, ո՞րն է պոպուլիստական առաջարկ, կենսաթոշակային օրենքում պարտադիր բաղադրիչը վերացնելն ու պահումները վերադարձնել
Պե՞տք է վերանայել «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի բովանդակությունը
Կարծիքներ կան, որ «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի բովանդակությունը հաճախ աստվածաշնչյան տեքստի վերարտադրություն է, և առարկայի անվան տակ իրականացվում է հայ առաքելական եկեղեցու քարոզչություն՝ սերմանելով անհանդուրժողականություն այլ կրոնների նկատմամբ: «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքում ամբողջացվում է հայի ազգային նկարագիրը: Ճիշտ է, դասագրքում տեղ են գտել որոշ կրոնական թեմաներ, սակայն դրանք միայն հայ առաքելական եկեղեցու դավանանքին չեն վերաբերում:
«Որոտան» ՀԷԿ-երի վաճառքի պայմանագիրը կլուծարվի՞
«Որոտան» ՀԷԿ-երի վաճառքի գործարքը հնարավոր է չեղյալ համարվի. Չնայած կառավարությունը վստահեցնում է, որ նման մտադրություն չունի, բայց նաեւ հաստատում է, որ կան հարցեր, որոնք «Որոտան» կասկադը ձեռք բերող «Կոնտուր Գլոբալը» դեռ պետք է «գցի-բռնի»՝ ձեռնտո՞ւ են այն պայմանները, որոնք նրանց «դեմ է տվել» նախկին կառավարությունը: Ինչո՞ւ վաճառքի պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, ի՞նչ հարցերի շուրջ
Լրագրողները հաղթեցին «Օրրանի» կազմակերպած բոուլինգի առաջնությունում (ֆոտոշարք)
«Օրրանը» նոր մշակույթ է ձեւավորել. արդեն երկրորդ անգամ «Արենա» ակումբում կազմակերպվում է «Օգնիր՝ զվարճանալով» միջոցառումը, որի նպատակը դրամահավաքն է՝ Երեւանի եւ Վանաձորի «Օրրանի» երեխաների համար: Յուրաքանչյուր թիմ բոուլինգ խաղալու համար 170 000 դրամ գումար էր վճարել, որը այս անգամ նախատեսված է «Օրրանի» երեխաների ամառային հանգստի համար: Բարեգործական նպատակներով կայացած բոուլինգի առաջնությանը մրցեցին ZEPPELIN ARMENIA, «ԱՐԱՅ»
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ. (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Քննարկվող հարցերի շրջանակը լայն էր. հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդումից մինչև նոր կապերի հաստատում: Ողջունելով դեսպանին՝ Գագիկ Ծառուկյանը նախ իր շնորհավորանքը փոխանցեց Լիտվայի ժողովրդին՝ օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների և գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի վերընտրության կապակցությամբ: «Մեր երկու երկրների
«Երբ չես նվագում, կարծես ինչ-որ մի բան չես տալիս». Սերգեյ Խաչատրյան
Համաշխարհային ճանաչում ձեռք բերած երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանն առաջին անգամ հանդես կգան միասին: Հունիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ կհնչեցնեն Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները: Առաջին բաժնում մենակատարները միասին հանդես կգան Բրամսի՝ Ջութակի, թավջութակի և նվագախմբի համար Կրկնակի կոնցերտի կատարմամբ, իսկ երեկոյի երկրորդ մասում կհնչի Բրամսի թիվ


















































