Օրվա լրահոսը

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Լեհաստանին

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում 1,5:2,5 հաշվով պարտվեց Լեհաստանին ու մրցաշարային աղյուսակում նահանջեց չորրորդ հորիզոնական: Մեր թիմից հաղթանակ տարավ միայն երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց, իսկ Լիլիթ Գալոյանը (նկարում) ու Մարիա Կուրսովան պարտություն կրեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Նախարար Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, օգտագործելով 2013 թվականի հերթական արձակուրդից մնացած օրերը, նոյեմբերի 12-15-ը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովին: ՀՀ ԿԳ նախարարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին: ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Վարդան Պետրոսյանը արա՞գ է վարել մեքենան

Վարդան Պետրոսյանը չլիներ, ով ուզում է լիներ, մարդը հանցագործություն է, թեկուզ անզգույշ հանցագործություն է կատարել, բայց կյանք է խլել, իր գործողություններով մարդկանց կյանք է խլել:

Էջմիածնի բնակիչը կարել է բերանը նախագահի նստավայրի դիմաց

«Ես իմ արյունով պահանջելու եմ ձեզ հետ հանդիպում: Երակներս եմ կտրելու: Եթե դուք այդքանից հետո չհանդիպեք ինձ, ուրեմն ՀՀ նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը գիտեն հանցագործության մասին ու ոչ մի միջոց չեն ձեռնարկում հանցագործների նկատմամբ»:

Սյունիքի մարզն ունի գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացման մեծ հնարավորություն

«Կարծում եմ այսօրվա մեր հավաքը եւ վաղվա  համար նախատեսված աշխատանքները, հնարավորություն են մեկ անգամ եւս փորձել Սյունիքը, բացի  լեռնահումքային իր այս բրենդից մի քիչ ավելի լայն ներկայացնել մեր գործընկերներին: Այստեղ կան մեծ հնարավորություններ զարգացնելու գյուղատնտեսությունը, գյուղատնտեսության հետ կապված  ճյուղերը…: Բավականին մեծ են նաեւ տուրիզմի զարգացման հնարավորությունները: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու այս բոլոր ոլորտներին», –

Ջիգրաշենում նշվեց անցյալ տարի վերակառուցված և վերաօծված Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու մեկամյակը

Նոյեմբերի 10-ին Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն համայնքում օրը լցված էր տոնական տրամադրությամբ: Գյուղը նշում էր բազում տարիներ առաջ ավերված, սակայն անցյալ տարի վերակառուցված և վերաօծված Սբ. Հրեշտակապետաց անունը կրող եկեղեցու մեկամյակը: Օրվա պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Պատարագին ներկա էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների

«Գնա մեռի, արի սիրեմ» թե՞ «գնա խոպան, արի սիրեմ»-ի սկզբունքով

Հայաստանի իրավապահ և քննչական մարմիններին թերևս դուր եկավ ու նույնիսկ հիացրեց «վերադաս» Ռուսաստանի համապատասխան մարմինների վերաբերմունքը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ: Վերջինս այս տարվա ամռանը Ռուսաստանում սարսափելի դժբախտության մեջ էր հայտնվել ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, երբ սեփական կյանքի գնով փորձելով խույս տալ մարդատար ավտոբուսից՝ իր բեռնատար ավտոմեքենայով, այնուամենայնիվ, բախվել էր ավտոբուսին, ինչը մարդկային կորուստների պատճառ էր

Regnum. Ուզում էր երեխային պահել, դատապարտվեց առևանգման համար

Երեխային հիվանդանոցից առևանգելու համար Հայաստանի քաղաքացի Բենիկ Կարապետյանը Ստավրոպոլում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Հետաքննությունը պարզել է, որ 2012թ. սեպտեմբերի 4-ին, ներկայանալով որպես երեխայի ազգական, նա մտել է քաղաքային մանկական հիվանդանոց և առևանգել երեխային: Նույն օրը, անչափահաս երեխայի մոր մի քանի անգամ կատարած զանգերից հետո, նա հանդիպում է նշանակել Ստավրոպոլի

Նախագահը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի հիմնահարցերին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում․ ՀՀ նախագահի մամլո խոսնակ

Panorama.am․ ՀՀ նախագահն իրավասու չէ միջամտել իրավական գործընթացներին.  Panorama.am-ին պարզաբանեց նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը՝ միաժամանակ նշելով, որ Վարդան Պետրոսյանի հետ կապված զարգացումներն առիթ են դարձել, որպեսզի նախագահն անդրադառնա խափանման միջոցի հիմնահարցին: Նախագահի մամլո խոսնակից, մասնավորապես հետաքրքրվել էինք, թե արդյոք չի պատրաստվու՞մ ՀՀ Նախագահը միջամտել, որպեսզի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխվի: Ի պատասխան Արման Սաղաթելյանն ասաց.

ՀՊՃՀ­-ի դասախոսների ուղերձը ՀՀ նախագահին

ՀՀ Նախագահ պարոն Ս. Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մի խումբ աշխատակիցների կողմից (կցված են 252 ստորագրություններ) Մեծարգո պարոն Նախագահ Մենք՝ ՀՊՃՀ­-ի կոլեկտիվի մի խումբ անդամներս, դիմում ենք Ձեզ մեր համալսարանի առջև այս վերջին մեկ տարվա ընթացքում ծառացած հիմնարար խնդիրներով պայմանավորված: Պոլիտեխնիկը, որպես կրթօջախ, կանգնած է քայքայման շեմին, ինչը հետևանք է ԲՈՒՀ-­ը կազմավորող

Al-Monitor. Թուրք գիտնականը պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը կոտորել հայերին

Ստամբուլում նոյեմբերի սկզբին անցկացված «Մահմեդականացած հայեր» գիտաժողովի ժամանակ գիտնական Նեվին Յիլդիզ Թահինջիօղլուի ելույթը խորապես հուզել է ներկաներին: Գրում է «Ալ-Մոնիտոր» լրատվականը: Գիտնականը պատմել է Սառա անունով 15-ամյա հայ աղջկա մասին, որն ապրում էր Սանլիուրֆա նահանգից Վիրանսեհիր քաղաքի հայկական գյուղում: «Շրջանի հեղինակություններից մեկի՝ Այուփ Աղայի, կամ ինչպես տեղի բարբառով ասում էին «Այիփ Աղա», մարդիկ հարձակվում են

Աղաչանք–պաղատանք՝ Վլադիմիր Սպիվակովի համերգին մտնելու համար

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ավարտվեց Վլադիմիր Սպիվակովի գլխավորած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մոտ երկուժամյա ելույթը, որն էլ իր հերթին ազդարարեց «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ավարտը: Գյումրեցի հանդիսատեսը երկար ժամանակ չէր կարողանում բաժանվել Վլադիմիր Սպիվակովից, որն էլ աշխարհահռչակ դիրիժորին հարկադրում էր հետ վերադառնալ բեմ ու շարունակել համերգը: Սակայն ամենահետաքրքրականը

Շոթա Խաչատրյան. «Կյանքում չեմ սիրել վերցնել, ես միշտ օգնել եմ»

Արվեստանոցը, որը զբաղեցնում է փիլիսոփա, գեղանկարիչ Շոթա Խաչատրյանը, այժմ ստիպված է լքել, քանի որ այն վարձակալական հիմունքներով էր, իսկ այժմ տարածքի տերը` որոշ հանգամանքներից ելնելով պետք է այն օգտագործի սեփական կարիքների համար, բնակեցնելով այնտեղ հարազատներին: Aravot.am-ի հետ զրույցում Շոթա Խաչատրյանն ասաց, որ տասը տարի էր ինքն այդ  «տարածքում» ստեղծագործում էր, այժմ`պետք է լքել այն. «Տարածքի

Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի անունից հրավիրվել է տոնական ընդունելություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ:  Շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ընդունելությունը բացառիկ հնարավորություն է շփվելու երիտասարդների հետ, ավելի լավ հասկանալու, թե ինչ խնդիրներով են նրանք ապրում, ինչպիսի նպատակներ ունեն և ՀՀ կառավարությունն ինչպես

Կոմիտաս 5-ի գործով դատարան կանչված Տիգրան Խզմալյանը անհեթեթություն է համարում կատարվածը

Aravot.am–ի տեղեկություններով «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը ոստիկանությունից ծանուցագիր է ստացել` պահանջով, որ նոյեմբերի 19-ին ներկայանա վարչական դատարան, 182 հոդվածի մեղադրանքով: Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց նաեւ Տիգրան Խզմալյանը ասելով, որ դա Կոմիտաս 5-ի գործն է: Նրա խոսքով`անցյալ տարի իրեն մեղավոր ճանաչեցին Մաշտոցի պուրակի գործով, թեեւ պուրակի ապօրինի շինությունները ապամոնտաժեցին: Հիմա էլ` մի դատարանը

Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում   Պարոն նախագահ, Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ միանալ նախորդ բանախոսներին և շնորհավորել Չինաստանի կրթության փոխնախարար պարոն Հաո Փինգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախկին նախագահ տիկին Կատալին Բոգյային։ Պարոն նախագահ, Երկու տարին մեկ անգամ մենք

Bleacher Report. Եթե Մխիթարյանն ամենատաղանդավորն է, ապա Մովսիսյանը երկրորդն է

Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է «Բլիչեր Ռիփորթ» պարբերականի շաբաթվա լավագույն 5 ֆուտբոլիստների ցուցակի մեջ: «Դորտմունդի «Բորսուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայումս հավակնում է լինել Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը, եթե այդպես է, ապա Մոսկվայի «Սպարտակ»-ի  հարձակվող Յուրա Մովսիսյանը հավանաբար երկրորդն է», – գրում է պարբերականը: Նոյեմբերի 10-ին կայացած «Սպարտակ» – «Զենիթ» խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով, Մովսիսյանը դարձել

Դասախոս. «ՀՊՃՀ-ի ուսանողությունը «քցված» վիճակում է գտնվում»

ՀՊՃՀ-ում կրքերն ամենևին չեն մարել, և համալսարանի դասախոսական կազմը շարունակում է պահանջել ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ-ի  դասախոսներ Աշոտ Խաչատրյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարգև Բալջյանը, Գևորգ Բալումյանը և Նորայր Հարությունյանը հանդես եկան հայտարարությամբ, որ ասուլիսից անմիջապես հետո իրենք պատրաստվում են բաց նամակով դիմել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականի պահանջով: ՀՊՃՀ-ի

Արմեն Գեւորգյանը մասնակցեց Սյունիքի մարզի ներդրումային համաժողովին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզ, Կապանում ներկա գտնվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված` մարզի ներդրումային համաժողովի բացմանը: Եռօրյա համաժողովի նպատակը գործարար շրջանակներին, դոնոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունների ներկայացումն է: Համաժողովին մասնակցում են նաեւ պետական, տարածքային եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ,

Ոստիկանությունը պարզաբանում է

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 11-ի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հանդիպում պատգամավորների հետ և անհրաժեշտ բացատրություններ չեն տալիս, մասնավորեցնելով, թե «Արաբկիրի ոստիկանապետը՝ Ամիրխանյան Գրիշան, չի հանդիպել՝ հակառակ նրան, որ հավաստիացումներ տվեց»: Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Նոյեմբերի 10-ին, ժամը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայացած՝ քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բազմահազար արարատցիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին  Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուին: Ձեր ձայները, ձեր կամքի և քաղաքական գիտակցության դրսևորումը և, վերջապես, սեփական քաղաքի և պետության հանդեպ սրտացավությունն ու պատասխանատվությունն ինձ տալիս են ավելի մեծ եռանդ ու հավատ, որ

Ակտիվիստ․ «Քաղաքապետարանը ցույց է տալիս, որ ոչ մի կապ չունի հանրության հետ»

Քաղաքապետարանը տրանսպորտի 100 դրամ սակագնի պահպանման կողմնակիցներին դեկտեմբերի 12-ին հրավիրում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին մասնակցել: «Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների

Կինոռեժիսոր. «Թիթեռի կյանքը մեկ օր է, ժառանգ չունեցող կնոջ կյանքն էլ է մեկ օր»

  Լրանում է «Նոնա և ընկերներ» կինոնախագծի 9-ը տարին… Այսօր՝ նոյեմբերի 11-ին, տեղի կունենա սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր, քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Գևորգյանի «Նոնա և ընկերներ» (Նմանություն) կինոսցենարի օնլայն պրեզենտացիան, իսկ ժամը 19:00-ին Նարեկացի արվեստի միությունում կներկայացվեն կինոսցենարի ընթերցումները: Այս մասին այսօր «Նոյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լուսինե Գևորգյանը և ապա

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը դատավորների ընդհանուր վարձատրության չափի նվազեցման մասին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատը շահագրգռված է Հայաստանի Հանրապետությունում  կայացած դատական համակարգ ունենալու հարցում, սույնով մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված «Պետական պաշտոնների զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի կապակցությամբ, մասնավորապես այն մասերով, որոնք նախատեսում են նվազեցնել ոչ միայն

«Մասսայական հաղորդակցությունը կարող է դառնալ առանձին առարկա»․Ավետ Դեմուրյան

Բրյուսովի անվան համալսարանում քննարկեցին «Հայաստանը մասսայական հաղորդակցության համակարգում»

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիբալ Կաբրալը: Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

Նոյեմբերի 11-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը: Իր ելույթում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես գնահատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում: Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա

Ցմահ դատապարտված ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը հացադուլ է հայտարարել

Արդեն 6-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել նոյեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը։ Այդ կերպ նա փորձում է համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել իրենց գործի նախաքննական կեղծիքների և դատավարության ընթացքում տեղի ունեցած խախտումների ու բացթողումների վրա։ Դատարանը Վաղարշակ և Հակոբ Աբաջյաններին մեղավոր է ճանաչել մի քանի

Հրաչ Մուրադյանի սպանության մեջ կասկածվողի հայրը դիմում է ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ոստիկանապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին , մարդու իրավունքների պաշտպանին Հարգելի պարոն նախագահ Հանգամանքների բերումով դիմում եմ Ձեզ արդեն երկրորդ անգամ: Ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի վարչական շենքի դիմաց սպանվեց համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ: Նույն օրը նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է

ԵԱՀԿ-ն խթանում է ներդրումները Սյունիքի մարզում

Այսօր մեկնարկեց Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ և  Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված եռօրյա ֆորումը՝ ուսումնասիրելու ներդրումների հեռանկարները հեռավոր Սյունիքի մարզում: Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավում և մեծապես կախված է հանքաարդյունաբերությունից: Ֆորումի նպատակն է ներկայացնել ոչ հանքարդյունահանման ներդրումային հնարավորությունները մասնավոր ներդրողներին և դրամաշնորհային կազմակերպություններին: Ակնկալվում է, որ նոր ներդրումները կդիվերսիֆիկացնեն մարզի տնտեսությունը `ստեղծելով աշխատատեղեր

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031