Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում

Ապրիլ 26,2014 20:14

Ապրիլի 25-ին Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո: Իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ իշխանությունների և ողջ հայության համատեղ ջանքերը, կարևորեց պատմական արդարության հաստատմանն ուղղված շարունակական պայքարի նշանակությունը:

Ելույթներ ունեցան նաև ԱՄԷ-ում և Քաթարում Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Սարգսյանը:
Երեկոյի վերջում Աբու Դաբիում ՀՀ դեսպանության բակում տեղի ունեցավ մոմավառություն, որին հետևեց Մեծ եղեռնի զոհերի հոգեհանգստի կարգ:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ԱՄԷ-ում տեղի ունեցան մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 24-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն: Մեծ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցվեց նաև Աբու Դաբիի նորակառույց Սբ. Նահատակաց եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև, իսկ նույն օրը՝ երեկոյան, Շարժայի համալիրի «Պիեր Քեոսայան» դահլիճում Հայաստանից ժամանած դերասանների կողմից ներկայացվեց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Կոմիտաս՝ հավերժ ճամփորդ» բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Մայիլյանի և Սարգիս Նաջարյանի, ինչպես նաև Գայանե Գրիգորյանի և Համասփյուռ Մանուկյանի մասնակցությամբ:

ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930