Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգային ծրագիր՝ միայն շիրակցիների մասնակցությամբ

Ապրիլ 26,2014 19:31

Ապրիլի 25 -ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Made in Shirak» համերգային ծրագիրը,որին մասնակցում էին Շիրակի լավագույն և տաղանդաշատ երգիչ-երգչուհիներ ` Մաշա Մնջոյանը, Կիմ Գրիգորյանը, Արմեն Եդիգարյանը, Մոնիկա Մանուչարովան, Սևակ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Պետրոս Պետրոսյանը և այլք: «Made in Shirak» համերգային ծրագիրը կազմակերպվել էր West contact պրոդյուսերական կենտրոնի կողմից:

«Այս համերգի նպատակն է գյումրեցի երիտասարդ կատարողներին հավաքել մեկ տեղ, առիթ ստեղծել իրենց տաղանդը ցուցադրելու գյումրեցի, շիրակցի հանդիսատեսին: Առաջին անգամ` վերջին 15 տարիների ընթացքում, ստեղծվեց համերգային բեմ, ճիշտ է սիմֆոնիկ, ժողովրդական նվագախմբեր կային, բայց համերգային նվագախումբ չկար: Համերգը որպես այդպիսին, շարունակական է: Վաղը նույն համերգը, նույն կազմով կներկայացվի Արթիկ քաղաքում: Այն, ինչ նպատակ էինք դրել, կարծում եմ՝ ստացվեց,-ասաց համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Մուշեղ Ասատրյանը:

Գյումրեցի տաղանդավոր երգչուհի Մաշա Մնջոյանը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ողջունելով հանդիսականին, ասաց, թե երկար ժամանակ է ինչ ելույթ չի ունեցել իր քաղաքում և կարոտել է իր հանդիսատեսին, իսկ համերգին մասնակցելու հրավերն էլ չի մերժել նրա համար, որ շատ է սիրում Գյումրին ու գյումրեցիներին:

«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Պետրոս Պետրոսյանն էլ նշեց, որ շատ բեմերում է հանդես եկել, բայց գյումրեցի հանդիսատեսն ուրիշ է իր ջերմությամբ ու հյուրընկալությամբ:

Համերգին իր յուրահատուկ կատարումներով հանդես եկավ նաև Վահագ Ռաշը:

Ելույթներով ներկայացան Արմեն Եդիգարյանն ու Կիմ Գրիգորյանը: Վերջինս իր երգերից բացի, կատարեց նաև Արամ MP3 «Not Alone» երգը և արժանացավ գյումրեցի հանդիսատեսի բուռն ծափողջյուններին:

Բոլոր մասնակիցների կատարումներն ընթացան «Best Music» երաժշտական համույթի կենդանի նվագակցությամբ:

Ստելլա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930