Օրվա լրահոսը
Հմայակ Հովհաննիսյան. «Այս վայնասունը միանգամայն անընդունելի է»
Ես, օրինակ, հիացած չեմ, որ Արա Աբրահամյանը Ռուսաստանում ներկայացնում է հայերին, բայց ես հպարտ եմ, որ Կուրղինյանը հայ է։
Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին
Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին: Ծառուղու բացման հավաստագիրը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնին հանձնվել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից: Արմեն Սարգսյանի բարեգործական «Երեւան, իմ սեր» նախաձեռնության հրավերով Հայաստան այցելած Արքայազն Չարլզին հավաստագիրը հանձնվել է մայիսի 28-ին` Մատենադարան այցելության ժամանակ: Մատենադարանի ձեռագրերի հավաքածուին ծանոթանալուց հետո Արքայազն Չարլզին ներկայացվել է Դիլիջանի
Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. թոշակառուները չեն կարողանում օտարերկրյա լիազորագրով ստանալ իրենց կենսաթոշակը
Գագիկ Շահվերդյանի կինը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, իսկ պարոն Շահվերդյանը տարիներ շարունակ չէր կարողանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի վավերացրած լիազորագրով ստանալ կնոջ կենսաթոշակը: Կենսաթոշակային մարմինը մերժում էր Գ. Շահվերդյանի բոլոր դիմումները` հիմք ընդունելով օրենքի այն դրույթը, որ լիազորագիրը վավերացված չի եղել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից: Ունենալով բազմաթիվ բողոքներ այս խնդրով՝ Մարդու իրավունքների Պաշտպանը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան,
Մարզպետը փառք տվեց «հայոց կառավարությանը», քաղաքապետն էլ խոսեց գազի այլընտրանք գոմաղբից
Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը Aravot.am-ին պատմեց, որ Ապարանի հերոսամարտի 95 ամյակը ապարանցի պաշտոնյաներով առանձին էլ են նշել: Մայիսի 28-ից մի քանի օր առաջ առանձին խնջույք են արել. «Ներկա էին համայնքների ղեկավարներ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահությունը»: Պարոն Աբրահամյանը հետո հպարտացավ ապարանցու հերոսությամբ եւ հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրվածությամբ, բայց նաեւ նկատեց. « Ապարանցիներն այսօր շատ դժվարությամբ են
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս. Մին ՀՀՇ են գոցում, Մին ՀՀՇ են բացում:
Սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնությամբ
Մայիսի 29-30-ին հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ: Մայիսի 29-30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ից 2-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա Ջորջ Վաշինգտոնի համալսարանում
«Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի ուղևորություն արտաքին և ներքին քաղաքականության միջով՝ տրամադրելով առաջատար հայացքներ քաղաքական և քաղաքացիական հասարակությունում առկա բնապատկերի վերաբերյալ» «Հայաստանի Հանրապետությունը մոտենում է անկախության քսանմեկերորդ տարեդարձին, և անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, վերջին նախագահական ընտրությունների թեկնածու, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար և Հայ իրավաբանական միության հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի ուղևորություն արտաքին
Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Մայիսի 29-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 06.41-ին հրշեջ – փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել Խաչիկ Արիստակեսյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 ОD 510 պետհամարանիշով ավտոմեքենան: ԱԻՆ
Գյումրեցի երկաթուղայինները ռուսներին` «Հայաստանի գազը միլիարդ սարքեցիք, բա մեր աշխատավարձը ինչի՞ չեք բարձրացնում» (Ձայնագրություն)
Այսօր Գյումրու վագոնային-վերանորոգման դեպոյի հանդիսավոր բացման ժամանակ այստեղ աշխատող մի քանի բանվորներ, մոտենալով մեզ, դժգոհեցին իրենց աշխատավարձի չափից: Ըստ նրանց, իրենց աշխատեցնում են ստրուկի պես, ամբողջ օրը մրի ու կեղտի, իսկ ձմռանը ձյան հետ են կռիվ տալիս, սակայն ապրուստի տարրական միջոցն անգամ չեն հայթայթում: «Մեզ մոտ աշխատավարձերը տարբեր են, չոր ատկլատ է`առանց ստանդարտ աշխատավարձի, սաղ
Արթուր Սաքունց․ «Հայաստանի վարկին բացասաբար է անդրադառնում բարձրացված խնդիրները չլուծելու կամքի բացակայությունը»
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով, ունի հատուկ խորհրդատվական կարգավիճակ ԵԽԽՎ-ում եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում: «Եվ դեռեւս այդ կարգավիճակը ոչ ոք չի փոխել: Միջազգային այդ կազմակերպությունների կողմից կասկածի տակ չի դրվել «Amnesty International»-ի անաչառությունն ու օբյեկտիվությունը»,- Aravot.am-ին ասաց Ա. Սաքունցը՝ հակադարձելով բլոգեր Տիգրան Քոչարյանի պնդումներին, թե նշված կազմակերպությունը վաղուց կորցրել է օբյեկտիվությունն
Արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուի կարևորագույն նմուշներին
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը երեքշաբթի ժամանեց Երևան՝ իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորել է «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, ում հրավերքով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը: Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցել է Մատենադարան, ուր նրանց դիմավորել է տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Արքայազնը ծանոթացել է
ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ազատ առեւտուրը հնարավոր կլինի, եթե ԵՄ-ն համաձայնության գա ՌԴ-ի, Մաքսային միության հետ
Ալեքսանդր Դուլեբայի խոսքով՝ սա է Հայաստանի ռազմավարական ընտրությունը, սա նշանակում է՝ մաս կազմել ԵՄ միասնական շուկային:
Արքայազնին սպասելիս
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներին ու այլ բնապահպան-ակտիվիստներին նույնիսկ այսօրվա հորդառատ անձրեւը չէր կարողացել խանգարել՝ «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին», «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ», «Ոչ մի բրիտանական ցիանիդ Հայաստանում» եւ այլ պաստառներով հայտնվելու Մատենադարանի գլխավոր մուտքի մոտ: Նրանք ժամը 16:30-ից սպասում էին Ուելսի արքայազն Չարլզին՝ նրան հանձնելու իրենց նամակը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի եւ
Զոհվածները Աչաջուր գյուղի բնակիչ են, նրանցից մեկը ոստիկան է
«Ռովեր» եւ «Մերսեդես» մակնիշի մեքենաները բախվել են
ՀՀՇ-ՀՀԿ-ի հայտնի Գեւորիկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին (Տեսանյութ)
«Ես ՀԱԿ-ի հետ գործ չունեմ, որովհետեւ այնտեղ չկա Վանիկ Սմբատիչ», ասում է ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի հայտնի Գեւորիկը:
Վթար Կողբ-Բերդավան ճանապարհին, զոհվել է 2, վիրավորվել 1 հոգի
Վիրավորը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն
Սամվել Ալեքսանյան. «Ներողություն կխնդրեմ, եթե…»
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ն դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքանով է Երեւանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր եւ իրավաչափ եղել: Հիշեցնենք, որ խոսքը 8/08 ընտրատեղամասում Սամվել Ալեքսանյանի պահվածքի մասին է, որտեղ առաջացած խնդիրներից հետո նա այցելել է եւ հայտարարել՝ «Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլնի»:
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական համերգին: ՀՀ Նախագահի մամլո ծառայություն
Հայաստանը միացավ «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» եւ «Տարանցման ազատության մասին» կոնվենցիաներին
Մայիսի 24-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղարին` որպես «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» եւ «Տարանցման ազատության մասին» կանոնադրության եւ կոնվենցիանների անվանդապահի, փոխանցեց Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը: Այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ տարանցումը, ինչը կարեւորագույն սկզբունք է նրանց
«Եթե այդ տարբերակն է ինքն ընտրել, ապա` ամոթ իր համար»
Ակտիվիստը արքայազն Չարլզի՝ Մատենադարան ետնամուտքով ներս մտնելու մասին
Լեւոն Խեչոյանը չի ընդունել մեդալը
lragir.am. – Պարոն Խեչոյան, հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ձեզ այսօր շքանշան են տվել: Մի քանի օր առաջ Դուք ի պաշտպանություն ազատամարտիկների` հանդես եկաք իշխանություններին կոշտ հայտարարությամբ: Շատ ազատամարտիկներ իրենց շքանշանները հետ են այսօր հանձնում, Դուք ի˚նչ եք պատրաստվում անել: – Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքին է, շնորհակալ
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետևողական ամրապնդմանն ու զարգացմանը, որի կարևոր բաղադրիչներից է համագործակցությունը տրանսպորտի բնագավառում: Այդ համատեքստում է, ըստ Հանրապետության ղեկավարի, դիտարկվում նաև
Դիվանագիտությունների դիվանագիտությունը․ Ֆրանսիա
Լա Մանշը բաժանում է Ֆրանսիան Անգլիայից: Ոչ միայն աշխարհագրական առումով: Այդ երկու քաղաքակիրթ, գերզարգացած, ռազմաքաղաքական և հասարակական-մշակութային միևնույն համակարգին պատկանող երկրները դարեր շարունակ յուրատեսակ հակամարտության ու մրցակցության մեջ են, որը տարածվում է բարձրակարգ մատերիայի և փիլիսոփայական կատեգորիաների, ինչպես նաև ամենահասարակ ու առօրեական խնդիրների, ասենք՝ հումորի, հագուստի մոդայի կամ խոհանոցի վրա: Այս բոլորով հանդերձ, Ալբիոնի
Հրանուշ Հակոբյան. «Ով որ ծաղրում է, նա առնվազն ծաղրանքի է արժանի»
Հաճախ են ծաղրում ձեր «Արի տուն» ծրագիրը, շարունակելո՞ւ եք այդ ծրագիրն իրականացնել: Լրագրողների հետ զրույցում այս հարցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ով որ ծաղրում է, նա առնվազն ծաղրանքի է արժանի, որովհետեւ «Արի տուն» ծրագիրը դա փայլուն ծրագիր է: «Արի տուն» ծրագիրը հազար ընտանիք Հայաստանում հայերը պատրաստ, դռները բացած վերանորոգում են, որ ընդունեն հայ երեխայի,
Online Tambov. «Տամբովի ամենամեծ զանգի կառուցմանը ապօրինի մասնակցում են հայ ներգաղթյալները»
Տամբով քաղաքի կենտրոնում զանգի կառուցման աշխատանքներին անօրինականորեն ներգրավված են հայ ներգաղթյալները: Հայտնում է «Օնլայն Տամբով» պարբերականը: Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցների ստուգումների ժամանակ, ռեկորդային՝ 100 մետրանոց զանգի կառուցման աշխատանքներին ներգրավված 28 անօրինական աշխատողներ են հայտնաբերվել՝ հայեր եւ ուզբեկներ, որոնք ոչ աշխատելու իրավունք ունեին, ոչ էլ արտոնագիր: Յուրաքանչյուր օրինախախտի նկատմամբ կազմվել է վարչական հաշվետվություն՝ «Օտարերկրացու կողմից
Վարչապետը Գյումրու երկաթուղում գովաբանեց ռուսներին ու «անկոռեկտ» համարեց լրագրողին (ֆոտոշարք եւ ձայնագրություն)
«Վլադիմիր Իվանովիչի խոսքից հետո ես պարտավորվում եմ խոսել ռուսերեն լեզվով, որպեսզի հաստատեմ նրա խոսքերը, որ ռուսերենը ստեղծում է միասնական հասարակություն, այն ոչ միայն շփման լեզու է, այլ կարեւոր մշակութային հիմք է, որը մեզ այսօր միավորում է ռուս ժողովրդի հետ եւ ստեղծում է հատուկ ֆիզիկական տարածություն ԱՊՀ սահմաններում», -ասաց վարչապետը:
Ավարտական աշխատանքների պաշտպանություն. Ուսանողները դժգոհում եմ
Համալսարանական 4 տարիների ավարտը ազդարարում են պետական ավարտական քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը, որոնց նախապատրաստական ողջ ընթացքը անցնում է լարված ու անհանգիստ: Սակայն պաշտպանությունից հետո այդ լարվածությունը հաճախ չի անցնում, այլ ավելի է մեծանում, քանի որ շատերը հիասթափություն են ունենում: ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսեցիները ,օրինակ՝ ավարտական աշխատանքների թեմաներն ընտրում են դեռևս հոկտեմբերից: Սակայն
Աղվան Հովսեփյանը հորդորեց. «Պահպանեք մարդուն, սիրեք իրար» (Տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի օրը եւ Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումների շրջանակում «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը Ապարանում տոնախմբություն էր կազմակերպել: Ապարան էին եկել գրեթե բոլոր ապարանցի պաշտոնյաները՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: Ապարանի հրապարակում միմյանց շնորհավորելուց եւ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիների դիմաց ծաղկեպսակներ դնելուց հետո տոնակատարության մասնակիցները բարձրացան «Վերածնունդ» հուշահամալիր: Այստեղ պաշտոնյաներին դիմավորեցին
Интерфакс. «Ռուսաստանում բանկոմատներ թալանելու համար հայերի են ձերբակալել»
Մոսկվայում ձերբակալել են բանկոմատներ թալանող հայերից բաղկացած խմբի անդամների: Հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: «Օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքում մայրաքաղաքի հյուսիսային շրջանում ձերբակալվել են խմբի չորս անդամները եւ նրանց ղեկավարը, որոնք ազգությամբ հայ են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը», – հայտնել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքերով, բանկոմատների եւ վճարաման սարքերի մի շարք
Պավլիկ Սարգսյանը՝ Ռուբեն Հակոբյանին. «Ես բարեւելուն դեմ չեմ, բայց երբ բարեւում են քաղաքական հակառակորդները…» (Տեսանյութ)
«Անի պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հավաքի ժամանակ նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթից հետո վեճ սարքեց: Նա սկսեց քննադատել Ռուբեն Հակոբյանին, որ Մայիսի 9-ին ջերմ բարեւել էր Սերժ Սարգսյանին: Aravot.am-ի հետ զրույցում Պավլիկ Սարգսյանը պատմեց, որ բարեւելու տեսանյութը երբ տեսել է, մտածել է՝ իշխանությունների կողմից սադրանք է եւ ուզում