Օրվա լրահոսը
Հայաստանն ԱՊՀ երկրների տարածքում առաջինն է խոսել ներառական կրթության մասին
այսօր անազնիվ իրավիճակ է ստեղծվում, 89 դպրոց ճանաչվել են ներառական կրթություն իրականացնող ՀՀ-ում
ԱԺ ներխուժածի ախտորոշումը՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձեւ»
նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար հոգեբուժական փորձաքննություն, որի կատարում հանձնվել է Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին:
Լեւոն Արոնյանը կրկին պարտվեց
Լոնդոնում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը շատ ծանր պայքարում սպիտակներով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկին: Վաղը գրոսմայստերները հանգստանալու են վերջին անգամ, իսկ մարտի 31-ին Հայաստանի լավագույն շախմատիստը նախավարջին տուրում հանդիպելու է Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Գյումրու տարվա մարդ» ծրագրի հեղինակ. «Գյումրու տարվա մարդը պարտադի՞ ր է լինի 50 տարեկանից ոչ պակաս ու փողկապո՞վ
«Սա ընդամենը խրախուսական տիտղոս է, շնորհակալություն հայտնելու մի ձև, նյութական ոչ մի պարգև չկա, ոչ մի արտոնություն չի տալիս, ոչ հարկերն են զեղչվում, ոչ էլ ավտոբուսի տոմսն է ձրի դառնում»,- ասում է «Գյումրու տարվա մարդ» ծրագրի հեղինակը :
Շավարշ Քոչարյանի պատասխանը Էլմար Մամադյարովին
Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը, որի նպատակն է ժառանգական ավտորիտար իշխանության պահպանումը։
Վահագն Ղուկասյան. Ոստիկանների պատյաններից մինչեւ ընթերակա, «ազատ լրագրող», ապա քաղհալածյալ
Վերջապես ո՞ւմ գործակալը կարող էր լինել Վահագն Ղուկասյանը, ով գործող նախագահի դեմ սուր ու լուրջ հոդվածներ էր գրում, ով ԱԱՆ-ի, ՆԳՆ-ի, դատախազության ապօրինություններն էր հայտնաբերում ու հրապարակում: Գործակալ էի դարձել որ կողե՞րս կոտրեին, որ ընտանիքիս ապրուստի միակ աղբյուրը պայթեցնեի՞ն, որ «Կրակեմ Հրաչի» սպառնացած օր ու արևը տարիներ շարունակ չտայի՞ն, որ գիշերով մտնեի «Կալանավայրերի վարչության» հատուկ մասի համակարգիչներում եղած տեղեկությունները կրկնօրինակեի տո՞ւն տանեի, ինչ է թե՝«ՙ27»-ի գործով տեռորիստների հետ նստած ագենտների հաղորդագորությունները հայտնաբերեի:
Մրցանակներ՝ գիտության ոլորտը լուսաբանող լրագրողներին (Տեսանյութ)
Գիտության ոլորտի հիմնախնդիրներն ակտիվորեն լուսաբանելու համար մրցանակի արժանացավ նաեւ Aravot.am-ի լրագրողը:
Հայրիկյանը՝ արտերկրից. «Երեկուայ ու այսօրուայ չեկիստները խորապէս «մանթո» են»
Երբ կրակոցի յետեւանքւվ կորաւ 20 000 գրաւը, ինչ հանգիստ էին էս գժերը…
Հանրակացարանի բնակչուհին Իջեւանում միլիոնների «քցում» է արել
Կարախանովան Վովա Սարգսյանի հետ, վերավաճառելու եւ գումարը հափշտակելու նպատակով Իջեւան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանից հափշտակել է 2 միլիոն 275 հազար դրամ արժողությամբ ոսկե զարդեր:
Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի 20-րդ օրը քեֆ է անում (Տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո հրապարակում իսկական քեֆ սկսվեց: «Ժառանգության» առաջնորդին ողջունելու էր եկել «Կարին» ազգագրական երգի-պարի խումբը եւ նրա ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրանք իրենց պարով վարակեցին հանրահավաքի մասնակիցներին, որոնք՝ ահել-ջահել սկսեցին քոչարի , յարխուշտա եւ այլ պարեր պարել: Պարողների թեժ կետերում էին Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա մայրը՝ Վարդիթերը եւ Արմեն Մարտիրոսյանը: Ուշագրավ է,
ՀԱԿ-ի հիմնադիրներից մեկը բողոքում է ԿԸՀ կողմից ՀԱԿ-ի ցուցակի գրանցման դեմ
«Առավոտի» կողմից նշենք, որ այս հայտարարությունը տարածվել է Ռուբեն Թորոսյանի էլեկտրոնային հասցեից: Հիշեցնենք, որ նրա ղեկավարած կազմակերպությունը ՀԱԿ անդամներից էր:
«Լոռիում շատ քչերն են վավերագրությանը տեղ տալիս եւ արժեւորում այն»
Վանաձորում մեկնարկած վավերագրական ֆիլմերի եռօրյա փառատոնը նպատակ ունի շտկելու այդ բացը: Լոռու մարզում վավերագրական ֆիլմեր դիտելու մշակույթը գրեթե բացակայում է: Այդ մասին այսօր Վանաձորում մեկնարկած վավերագրական ֆիլմերի եռօրյա փառատոնի շրջանակներում Aravot.am-ին հայտնեց «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ հ/կ-ի «Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց» ծրագրի ղեկավար Սյուզան Հովսեփյանը` տեղեկացնելով, որ փառատոնը նպատակ ունի լրացնելու այդ բացը:
Սիրիահայը Ուրֆայի ճաշերը բերել է Երեւան (Տեսանյութ)
Կանաջյանների ընտանիքը մի քանի սերունդ շարունակ Հալեպում հայտնի է եղել ռեստորանային բիզնեսով: Սիրիայի ներքաղաքական պատերազմից հետո պապենական բիզնեսը նրանք որոշեցին շարունակել հայրենիքում: Կնոջ եւ 3 անչափահաս երեխաների հետ մեկ տարի առաջ Երեւանում բնակություն հաստատած Անդրանիկ Կանաջյանը մի քանի ամիս հետո բացել է «Նոր Ուրֆա» սիրիական ռեստորանը: «Ուրֆան Եդեսիան է, որ մեր պապիկները այդտեղից եկել են,
Մինչև տարեվերջ Երևանը կունենա ևս 5 նոր հյուրանոցային համալիր
Ներկայումս տարեկան Երևան են այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ և այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երևանը հարմարավետ պետք է լինի թե մեր քաղաքացիների և թե մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար: Եվ այդ տեսանկյունից անշուշտ կարևոր է նաև նոր հյուրանոցների կառուցումը: Երևանում այսօր ունենք 44 հյուրանոցներ, այս տարի շահագործման կհանձնենք ևս 5-ը:
Իշխանյան. «Հայաստանում միակողմանի հակաքարոզչություն է տարվում այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ»
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մեկնարկել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Շփման գիծ. Կրոն և հասարակություն» քննարկումների շարքը: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվեց «Կրոն և կրթություն» թեման, իսկ այսօր հյուրերը խոսեցին «Խղճի եւ դավանանքի ազատություն» թեմայի շուրջ: «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ քննարկումը մաս է կազմում հիմնադրամի առավել
Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի օգնականը ուզում տեղափոխվել Գյումրի
Aravot.am –ի աղբյուրների հաղորդմամբ, ԱԺ-ում որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնական աշխատող վանաձորցի Նարեկ Վանեսյանը հավակնում է դառնալ Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնի կամ էլ նույն քաղաքի ծննդատան տնօրեն: Նա իր թեկնածությունն է առաջադրել երկու առողջապահական հիմնարկների գործադիր տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին: Մեր այն հարցին, թե բժշկական համալսարանը վերջերս`2010 թվականին ավարտած երիտասարդը ունի ՞
Քննարկվեց հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը
Դժվար ու պատասխանատու այս ոլորտում բժիշկները, միջին բուժանձնակազմը և մայրապետները բավական ցածր աշխատավարձ են ստանում, որը պարտադրում է մտածելու ֆինանսական մեխանիզմները փոխելու մասին: Օպտիմալացման խնդիր ևս ունենք:
Վարդան Այվազյան. Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովրդի՞, թե՞ իր անձնական վիճակն է հետաքրքրում» (Տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց` «Դեպի ապահով Հայաստան խոստումից հիասթափված քաղաքացիներին ինչպե՞ս են համոզելու հավատալ իրենց «Ավելի լավ Երեւան» խոստումին: «Հասարակության մի ավելի ստվար զանգված հավատում էր, որ ապահով Հայաստանի այս բարեփոխումները իրականացվի ՀՀԿ-ի միջոցով` հանձին նրա ղեկավար Սերժ Սարգսյանի…ընտրողների 860 հազարը ասում են` այո հավատում ենք ապահով Հայաստանին; Դրա համար ավելի
Հանձնարարվել է խստորեն վերահսկել դպրոցներում դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը
Քաղաքապետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ վերջերս ծնողներից բողոքներ է ստացել այն մասին, որ տնօրեններն արգելում են աշակերտներին դպրոցներում ավարտական հուշալբոմների համար լուսանկարվելու կազմակերպումը՝ այն դիտարկելով որպես դրամահավաքության փորձ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է չխոչընդոտել այդ աշխատանքներին և խորհրդակցությանը հրավիրված լուսանկարիչներին էլ հորդորել է իրենց ծառայությունների մատուցման հարցերը քննարկել բացառապես ծնողական կոմիտեների հետ
Երևանի առաջատար մասնագետները կշարունակեն այցելել մարզեր
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը ներկայացրեցին, որ մարզերում գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության նվազման միտում է նկատվում։ Նրանք մանրամասն տեղեկատվություն տվեցին գրիպի սեզոնի ընթացքում մարզային ենթակայության բուժհաստատություններում իրականացված աշխատանքների, ինչպես նաև կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով ապահովվածության մասին։ Նշելով, թե նախարարությունն այս տարի
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահին. «Փոխանակ մենք ածականներ տանք ներքեւից վերեւ….»
Նա հորդորեց Հանրապետականներին մի քիչ զուսպ, լուռ լինեն, համեստ մնան՝ իմանալով ճշմարտությունը
Լոռու մարզի միակ գյուղական պարբերաթերթն այսուհետ իր մասին պատմող ֆիլմ ունի
Գյուղի սահմաններից դուրս ճանաչման խնդիր ունեցող պարբերաթերթը քայլեր է անում` շտկելու իրավիճակը: Այսուհետ Լոռու մարզի միակ գյուղական` «Մարգահովիտի Զորավիգ» պարբերաթերթի ստեղծման պատմության մասին հանրապետության բնակչությունը տեղեկություններ կարող է ստանալ նաեւ համացանցից: Գյուղի սահմաններից դուրս ճանաչելիության խնդիր ունեցող պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Սարդարյանն (լուսանկարում) Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է, որ գործունեության հինգ տարիներից հետո թերթը հանրապետության
«Jazz Parking» նախագիծը Հայաստանում է
Հայաստանում են «The Voice» հայտնի երաժշտական ծրագրի ռուսաստանյան տարբերակի՝ «Голос»-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչատրյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը: Նրանք «Jazz Parking» ծրագրի շրջանակներում հանդես կգան համատեղ համերգով «Հայաստանի ձայնը» ծրագրի մասնակիցների հետ: Համերգին կմասնակցեն նաեւ հայտնի հայ երգիչներ, ինչպես, օրինակ, Սոնան, Շուշան Պոտրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Նիկ Էգիբյանը եւ այլն: «Jazz Parking» ծրագրի
Հերթական բախումը՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)
Ոստիկաններն ընդհարվեցին բնապահպանական ակտիվիստների հետ
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սյունիքի մարզպետին. «Եթե սպառնում եք գլուխս ջարդել՝ ժամը 10-ին Կապան»
Նա ժամադրում է Սուրեն Խաչատրյանին եւ ասում, որ նա «ոչնչություն է»
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում, քաղաքապետը հետևել է ընթացիկ տարվա շինբարեկարգման ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Ի մասնավորի, Նարեկացի թաղամասի բակային տարածքում մեկնարկած աշխատանքների մասով զեկուցվել է, որ այն իրականացվում է նախկինում ինքնակամ
Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է հացադուլը
Նա նորից շրջելու է մարզերով եւ ապրիլի 9-ի համար մեծ բանակ է հավաքելու
Պեդրո Մաչադո. «Մենք չենք ուզում խղճահարություն առաջացնել մեր հանդիսատեսի մեջ»
Մարտի 30-ին եւ 31-ին Երեւանում ներկայացմամբ հանդես կգա հայտնի Բրիտանական «Candoco» պարի թատրոնը: Խումբը, որի կազմում հանդես են գալիս նաեւ հաշմանդամություն ունեցող անդամներ, կներկայացնի չորս մասից կազմված հումորային ներկայացում: Իրենց բեմադրություններում վերջիններս փորձում են մարդկանց մոտ կոտրել մարդկային հնարավորությունների եւ արվեստի մասին կարծրատիպերը: Այս տարվա ընթացքում սա «Candoko» պարի թատրոնի երկրորդ այցն է Հայաստան, որի
«Ասեց՝ գիտեր մտքինս, բայց դրանում վատ բան չէր տեսնում». Աղջիկը վերջապես կատարեց իր ընտրությունը
Արմինեն չգիտեր` ո՞ւմ ընտրեր՝ Հարությունի՞ն, թե` Նարեկին: Վերջինիս հետ ծանոթացել է համալսարանում, ավելի ճիշտ համալսարանում xerox–ի համար նախատեսված սրահում: Աղջկա խոսքով՝ տղան ուշադիր զննում է նրան և տպագրության հանձնած գրքերից գուշակում իր ով լինելը. «Հոգեբանության ֆակուլտետի՞ց եք»,-հարցնում է Նարեկը: Շփոթված աղջիկը պատասխանում է՝ այո: Հետո մի քանի խոսք են փոխանակում ընդհանուր համալսարանական գիտելիքների և ֆակուլտետների


















































