Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խստորեն վերահսկել դպրոցներում դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը

Մարտ 29,2013 19:46

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաև ֆոտոլուսանկարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը:

Նկատի առնելով հանգամանքը, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին և, հատկապես ավարտական դասարաններում, սպասվում են տարաբնույթ միջոցառումներ, Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանին և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին հանձնարարել է ծնողական կոմիտեների հետ խորհրդակցություններ անցկացնել և հորդորել, որ նմանատիպ նախաձեռնությունները իրականացնեն առանց դպրոցների տնօրեններին և ուսուցչական անձնակազմին ներգրավելու:

Քաղաքապետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ վերջերս ծնողներից բողոքներ է ստացել այն մասին, որ տնօրեններն արգելում են աշակերտներին դպրոցներում ավարտական հուշալբոմների համար լուսանկարվելու կազմակերպումը՝ այն դիտարկելով որպես դրամահավաքության փորձ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է չխոչընդոտել այդ աշխատանքներին և խորհրդակցությանը հրավիրված լուսանկարիչներին էլ հորդորել է իրենց ծառայությունների մատուցման հարցերը քննարկել բացառապես ծնողական կոմիտեների հետ, մեկ անգամ ևս ընդգծելով, որ նմանատիպ ցանկացած միջոցառման նախաձեռնում կարելի է կազմակերպել՝ բացառելով ուսուցչական կոլեկտիվի ներկայացուցիչների միջամտությունը, եթե դրանք կրթական պրոցեսին չեն առնչվում:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նման մոտեցումը կբացառի թեմայի շուրջ տարատեսակ շահարկումները, իսկ խախտումները համապատասխան գնահատականի կարժանանան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031