Օրվա լրահոսը

«Ռոբերտ Նազարյանը պետք է հասկանա, որ հանրային լսումը պարտադիր է» (Տեսանյութ)

Գազի սակագնի բարձրացման հանրային լսումներին իշխանությունից ներկա էր միայն ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը: «Հայաստանում հեղափոխությունը կսկսվի այն տեղից, երբ հանրությունը կորոշի չֆինանսավորել քրեաօլիգարխիկ համակարգը»,-այսօր Թեքեյան կենտրոնում գազի սակագնի բարձրացման շուրջ կազմակերպված հանրային լսումների ժամանակ ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Նա հանրությանը կոչ արեց բոյկոտել գազի թանկացումը, քանի որ «Հայռուսգազարդի»՝ Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողով ներկայացրած

Սերժ Սարգսյանը ստորագրեց Սուրեն Խաչատրյանի ազատման մասին որոշումը

Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:

Դելֆինարումի տեղում՝ շապիտո (Տեսանյութ)

Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվելոը շապիտո` այսինքն` շրջիկ կրկեսը: Շրջիկ կրկեսը իտալական է, հրավիրված են նաեւ իտալիացի դերասաններ: Նախաձեռնության հեղինակը «Շրջիկ Կրկես» ընկերության ներկայացուցիչ, ծաղրածու Գոշան է՝ Գևորգ Գրիգորյանը: Երեւանում այն տեղադրվել է Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող այգում՝ Դելֆինարումի տարածքում։ Երեւանում Շապիտոն իրականություն դարձնելու համար Շրջիկ կրկեսը դիմել է քաղաքապետարան՝ եւ տարածք խնդրել. «Ամենանպատակահարմար

Գեներալ Մանվելի տարոսը` բողոքավոր ազատամարտիկներին

  Այսօր Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանից հետաքրքվեց, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց հնչած կրակոցներով ու մարդասպանությամբ  չարատավորվե՞ց արդյոք   Արցախյան պատերազմի  մասնակից ազատամարտիկների անունը, կերպարը: «Ինձ թվում է այս հարցի շուրջ ազատամարտիկներն ավելի հստակ կարող են իրենց դիրքորոշումն  արտահայտել, բայց ազատամարտիկը իրոք մեզ համար եղել և  շարունակում է մնալ  չափանիշ `

Արամ Հարությունյան. «Երկրում իշխանություն չկա, կա մարդկանց մի խումբ, որը փող է աշխատում»

Հայաստանում տիրող մթնոլորտը, իշխանության արժեքային համակարգը գնահատելով՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասաց. «Մենք տեսնում ենք, թե նախագահի շրջապատում ովքեր կան, կամ՝ նրան շատ ավելի մոտիկ մարդիկ քաջագործություներ են անում  ու մնում  անպատիժ: Մարդ է մահացել, շատ ցավալի է, բայց եթե իշխանությունը չի հենվում ժողովրդի վրա, բնական է, որ իր հենարանները պիտի այդպիսին լինեն:

Gallerix. Սևանցի նկարչի ցուցահանդեսը՝ Մոսկվայում

Մոսկվայի նկարիչների ասոցիացիայի ցուցասրահում հունիսի 3-ին բացվել է հայազգի նկարիչ Էդուարդ Մանուկյանի անհատական ցուցահանդեսը: Հայտնում է «Գալերիքս» կայքը: Երիտասարդ նկարիչը Սևան քաղաքից է, այժմ ապրում և աշխատում է Մոսկվայում: Հետևելով իր ծնողներին, որոնք նույնպես նկարիչներ են, Մանուկյանը ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան: Տեղափոխվելով Մոսկվա՝ Մանուկյանը ակտիվ մասնակցում է տարբեր ցուցահանդեսների, որոնք անցկացվում են և՛ Մոսկվայում,

Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը` Հայաստանում:

  2013 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստը, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես 2014թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական  խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար  Արմեն

Քննարկվեցին Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

  ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը հունիսի 6-ին ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Ահմեդ Էյվեյդայի գլխավորությամբ: Նախարար Ս. Թադեւոսյանը գոհունակություն հայտնեց Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից եւ հույս հայտնեց, որ այն էլ ավելի կամրապնդվի: «Ուրախալի է, որ առաջիկայում Համաշխարհային բանկի գործակցության մտադրությունը  կապված է տարածքային զարգացման օժանդակությանը` մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի զարգացումն անմիջականորեն կապված է քաղաքաշինական խնդիրների,

Հաղթանակ Շահումյան. «Հանրապետության հրապարակի պատկերասրահի շենքը ճիշտ լուծում չի ստացել»

  Aravot.am- ի հետ զրույցում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցմաան առիթով ծավալած խոսակցություններին, ասաց. «Նախագիծ չկա, բան չկա, ես տեղակ չեմ թե ինչ են մտածում, պետք է կոնկրետ նյութ լինի, որ կարծիքս հայտնեմ»: – Արժե՞ փոփոխութուն անել Հանրապետության հրապարակում: – Ոչ, մեր հրապարակը պատրաստի հրապարակ է, վերջին տարիներին, իհարկե, ինչ- որ բան փոխվել

3 մլն եվրո` Արթիկի ու հարակից գյուղերի ջամատակարարման համար

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին  Շիրակի մարզպետարանից, այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ խորհրդակցություն  է անցկացվել  մարզպետարանում, որին մասնակցել են «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության մի շարք մասնագետներ եւ համայնքապետեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են  Արթիկ քաղաքի եւ նրա շրջակա համայնքների ջրամատակարարման խնդիրների հետ կապված մի շարք հարցեր: Պատրիկ Լորենը Շիրակի մարզպետին ներկայացրել է   Արթիկում «Հայջրմուղկոյուղի»

«ԵԽԽՎ-ն Թուրքիային կոչ է անում հանդարտեցնել կրքերը»

«Ես ուշադիր հետևել եմ վեջրին օրերին Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին», – ասել է Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի Թուրքիայի հետմոնիթորինգային երկխոսության զեկուցող Ժոզետ Դորյուն՝ Թուրքիային կոչ անելով հանդարտեցնել կրքերը և երկխոսության գնալ: Հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը: «Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով ցույցերին մասնակցելու իրավունքը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, ինչպես մեր վեհաժողովը վեջերս հիշեցրեց 1925 բանաձևում (ապրիլի 23,

Յուրի Վարդանյանը սկսել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «մաքրել» ԲՀԿ-ականներից

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երկրորդ ԲՀԿ-ական պաշտոնյան ազատվեց աշխատանքից: Ազատման դիմում գրեց նաեւ փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը, ինչպես երեւում է, սկսել է սպորտի պետական կառույցը մաքրել ԲՀԿ-ականներից: Այսօր ավելի վաղ աշխատանքից ազատվել էր նաեւ նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պոկվել է Զվարթնոց օդանավակայանի «VIP» սրահի տանիքը

Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Տուժածներ չկան: ԱԻՆ

Ինչեր ունի Սուրեն Խաչատրյանը. օբյեկտները թվարկում է Գորիսի նախկին քաղաքապետը

«Սուրեն Խաչատրյանը ոճրագործություններ շատ է կատարել: Բազմաթիվ բռնություններ է կատարել, տնտեսական բլոկի բազմաթիվ հանցագործություններ: Զինված հարձակման ամենամեծ փորձը նա ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Նա սկսեց թվարկել, թե այս տարիներին ինչեր է կուտակել Սուրեն Խաչատրյանը. «Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ հետեւյալ գործարքը. մոլիբդենով  եւ

Բաքուն անցանկալի անձ հռչակեց Մոնսերատ Կաբալիեին

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն անցանկալի անձ (persona non grata) է հռչակվել Ադրբեջանում` օրերս Լեռնային Ղարաբաղ կատարածայցելության համար: «Մենք բողոքի նոտա հղեցինք իսպանական կողմին` պարզաբանելով ամբողջ իրավիճակը, եւ բացատրություններ պահանջեցինք Ադրբեջանի օկուպացված տարածքներ Կաբալիեի այցի կապակցությամբ», – «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունից, – «Նոտայում նշված է, որ Կաբալիեն ադրբեջանական վիզա չի ստանա, քանի

Շրջիկ կրկես Երևանում

Վերջին 2 օրերին աշխատանքային եռուզեռ է տիրում Կոմիտասի այգում՝ նախկին Դելֆինարիումի տարածքում: Տարածքում կանգնեցվել է ահա այսպիսի մի շինություն, որը նման է թափառական կրկեսներին: Այսպիսի կառույցներ հնում և նաև մեր օրերում կարելի է հանդիպել այն քաղաքներում և տարածքներում, որտեղ չկան կրկեսներ, և շատ հայտնի կրկեսների խմբերը ելույթ են ունենում այսպիսի կառույցներում: Իսկ Երևանի վերանորոգվող կրկեսի

Կարեւորը նորեկների մրցափորձ ձեռք բերելն է

Այս օրերին Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ հավաքի հրավիրված 24 ըմբիշներ նախապատրաստվում են հուլիսի 4-ից 8-ը Մակեդոնիայում կայանալիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը մասնակցելու է ամբողջական կազմով` ութ հոգի: Մեր 15 երիտասարդ  ըմբիշներ վերջերս են վերադարձել Բելառուսից, որտեղ մայիսի վերջին մասնակցել են օլիմպիական խաղերի

Ոչ հայաշատ սոցցանցերն ու դրանց օգտատերերը

Այսoր չկա մի երիտասարդ, ով սոցիալական ցանցերի մասին ոչինչ չգիտի: Դրանցից օգտվելն անքան սովորական է դարձել, որ արդեն զարմանք են առաջացնում այն մարդիկ, ովքեր ոչ մի սոցցանցում գրանցված չեն: Վիճակագրության արդյուքում պարզ է դարձել, որ Հայաստանում ամենատարածված սոցցանցերն են Facebook-ն ու Odnoklassniki-ն: Մյուս սոցցանցերի հայ օգտատերերը զգալիորեն քիչ են. ինչո՞վ է դա պայմանավորված, և ո՞ր

Զարուհի Փոստանջյանի պատգամավորական հարցումը. Ինչու է կառավարական կայքէջն օգտագործվել ապօրինաբար

Հարգելի պարոն Սարգսյան, Երեկ երեկոյան ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում հրապարակվել է հայտարարություն հետևյալ վերնագրով` «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան», որտեղ նկարագրված է, որպես «վկայություն», սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած հանցագործության մասին՝ իբրև ճշմարտության վերաբերյալ տեղեկատվություն: Համաձայն վերը նշված հրապարակման՝ մեջբերում եմ` «Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով…»,

Վաճառականներին առաջարկել են այլ շուկա գտնել (Տեսանյութ)

«Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ գտնվող փակ շուկայի աշխատակիցներին տեղեկացել են, որ շուկան պետք է նորոգվի եւ իրենք պետք է տեղափոխվեն այլ շուկաներ՝ առեւտուրը շարունակելու համար։ Այսօր այս մասին նրանց հայտնել են Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները։ Միրգ եւ բանջարեղեն վաճառող շուկայի աշխատակիցները «Ա1+» -ին հայտնեցին, որ թաղապետարանի աշխատակիցները իրենցից անձնագրեր են պահանջել՝ գրանցելու համար, որպեսզի

Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հունիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց սիրիահայ դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես անդրադարձավ սիրիակսն կրթական ծրագրով գործող Կիլիկյան վարժարանում ուսուցման գործընթացի անցկացման և հաջորդ ուսումնական տարվա կրթական ծրագրի կազմակերպման հարցերին: Քննարկման ընթացքում առաջարկություններ եղան

«Մեզանում երեխաների համար գեղարվեստական գրականություն ստեղծելը բարդ է». Էդվարդ Միլիտոնյան

Հայտնի են «Գրքարվեստի Հանրապետական եւ ԱՊՀ մրցանակաբաշխությունների արդյունքները»

Սամվել Կարապետյանը ներկայացրել է «Վարձք» հանդեսի 1-8 համարները (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա

ԱՄՆ-ի զինծառայողն իրեն մեղավոր է ճանաչել՝ մահապատժից խուսափելու համար

ԱՄՆ-ի բանակի նախկին ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզը ներկայացրել է 16 մարդու կանխամտածված սպանության մեջ մեղավոր լինելու մասին հայտարարություն Աֆղանստանում անցյալ տարի 16 մարդու կանխամտածված սպանություն կատարելու մեջ մեղադրվող ԱՄՆ-ի զինծառայողն իրեն մեղավոր է ճանաչել՝ մահապատժից խուսափելու համար: ԱՄՆ-ի արևմտյան Վաշինգտոն նահանգում ռազմական տրիբունալի կայացած նիստի ընթացքում ԱՄՆ-ի բանակի նախկին ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզը ներկայացրել է

Գյումրեցի կրիմինալների կանայք ավելի համե՞ստ են, քան սյունեցիք

Aravot.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը կարծիք հայտնեց, թե Գյումրիում հնչած կրակոցները չպետք է համեմատել Սյունիքի կրակոցների հետ, որովհետև յուրաքանչյուր տարածք ունի իր առանձնահատկությունները: Իսկ տվյալ դեպքում, ըստ նրա, երևույթն է վտանգավոր ու դատապարտելի, որը պետք է արմատախիլ անել  մեր ամբողջ երկրում:  Մենք հարցրեցինք՝ համենայնդեպս  գյումրեցի կանայք, ի տարբերություն Սյունիքի մարզպետի տիկնոջ՝ Լորետա

413.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:

Սուրիկ Խաչատրյանի փեսան սպառնացել է. «Հիմա կբացատրեմ… Կարենչիկ»

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանին այսօր սպառնացել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փեսան: Պարոն Քոչարյանը Aravot.am-ին ասաց, որ սպառնալիքը հնչել է Ս. Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ երեկ Aravot.am-ին  հայտնած իր տեսակետների համար: Հիշեցնենք, խոսքը վերաբերում է  «Լիսկայի սանձարձակությունների դեմը ոչ ոք չի կարող առնել, եթե…» նյութին: Նախկին մարզպետի փեսան՝ Էրիկ Համբարձումյանը,

«Առավոտն» ու «Հայկական ժամանակը» հաղթեցին վերաքննիչում էլ

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Գոհար Մատինյանը հրապարակեց «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի դեմ նախկինում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի բողոքի հիման վրա կայացրած որոշումը: Դատարանը մերժեց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող սուտ տեղեկություններ տարածելու համար նյութական եւ բարոյական վնասի հատուցման համար 2-ական միլիոն դրամ յուրաքանչյուր լրատվամիջոցից բռնագանձելու Ռ.Աբրահամյանի պահանջը եւ

Կարապետ Ռուբինյանը գտնում է՝ իշխանությունները ճար չեն ունեցել, զոհ են տվել Սուրեն Խաչատրյանին

Նա վստահ է, որ Սուրեն Խաչատրյանի այլանդակությունները պահողը Սերժ Սարգսյանն է, իսկ Քոչարյանն անցյալում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Սուրեն Խաչատրյանն իր պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կամքով՝ չընդգծելով Սերժ Սարգսյանի դերը: Մեր հարցին՝ Դուք է՞լ եք միայն Ռոբերտ Քոչարյանին տեսնում Սուրեն Խաչատրյանի արարքների համար պատասխանատու

Հայաստանի երկինքը կազատականացվի (Տեսանյութ)

Մեր երկրի օդային դաշտն ազատ է լինելու բոլոր ընկերությունների համար Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմավիա»-ին վերաբերող հարցերին պատասխանելիս ասաց, որ «Արմավիա»-ի մասին այլեւս խոսք չի կարող լինել: Aravot.am-ը պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչ իմաստ ուներ եւ արդյոք ձեւական բնույթ էր կրում Հանրային խորհրդում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031