Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական բախումը՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Մարտ 29,2013 19:07

IMG_2989[1] IMG_2992[1] IMG_2993[1]Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքը սկսելուն պես դարձյալ միջադեպ եղավ: Բնապահպանական ակտիվիստները «Դինո Գոլդ. Փակ ստրկատիրական ընկերություն», «Ոչ ճորտությանը, ոչ էլեկտրաշոկին, ոչ Դինո Գոլդին», «Շահումյանը հանք չի՛ դառնա», «Ինչպես տատս էր ասում, հաջորդը դատարանում Թեղուտ, Ամուլսար, Քաջարան» եւ այլ ցուցապաստառներով բարձրացել էին կրկին արձանների վրա, ինչին խոչընդոտում էին ոստիկանները:

Ակտիվիստները հատկապես բախման գնացին, երբ ոստիկաններից մեկը քաշքշեց հայոց եռագույնից: «Մեր եռագույնն է, չկպնեեեե՜ք»,- գոռաց Մարիամ Սուխուդյանը՝ վիճելով ոստիկանի հետ:

Ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնելով, որ հարգում է բնապահպանների իրավունքը, խնդրեց, որ մեկ ժամով իջնեն արձանի վրայից:

IMG_3001[1]Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031