Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի առաջատար մասնագետները կշարունակեն այցելել մարզեր

Մարտ 29,2013 19:32

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը ներկայացրեցին, որ մարզերում գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության նվազման միտում է նկատվում։ Նրանք մանրամասն տեղեկատվություն տվեցին գրիպի սեզոնի ընթացքում մարզային ենթակայության բուժհաստատություններում իրականացված աշխատանքների, ինչպես նաև կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով ապահովվածության մասին։

Նշելով, թե նախարարությունն այս տարի ինչ աշխատանքներ է տանում այդ դեղերի ավելի մեծ ապահովվածության հասնելու ուղղությամբ, նախարարը հանձնարարեց տեղերում հետևողական լինել դրանք շահառուներին ժամանակին հասցնելու, ինչպես նաև մարզային ենթակայության բուժհաստատություններում դեղերի գնման գործընթացների ճիշտ կազմակերպման գործում։ Իսկ նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին հանձնարարեց մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ, ըստ առանձին դեղերի, մեկ անգամ ևս հստակեցնել մարզերում առկա պահանջարկը։

Խորհրդակցության ընթացքում Դերենիկ Դումանյանը խնդիր դրեց արտոնյալ պայմաններում տրամադրվող դեղերի հատկացման նոր, ավելի արդյունավետ հայեցակարգ մշակել, որով կդյուրացվի հատկապես հեռավոր վայրերի բնակիչների այժմյան հարցը։

Նախարար Դումանյանը դրական գնահատեց Երևանի առաջատար մասնագետների կողմից իրենց կցված մարզային բուժհաստատություններում իրականացված խորհրդատվությունների և մասնագիտական օգնությունների արդյունքները և հանձնարարեց գործընթացը ողջ տարվա ընթացքում շարունակելու նպատակով ներկայացնել ժամանակացույց։

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք այլ հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031