Օրվա լրահոսը
Արամ Սարգսյան. «Այսօրվանից պետք է պատրաստվել հեղափոխության» (Տեսանյութ)
Ով փող ունի, միայն նա կարող է առաջադրվել , որպես նախագահի թեկնածու: 8 միլիոն դրամ ընտրագրավի պահանջն այսպես է մեկնաբանում Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը եւ վստահեցնում, որ նախագահի թեկնածուի համար բոլորովին այլ չափանիշներ են անհրաժեշտ: «Պետք է առաջնորդվել, թե առաջին հերթին ինչքան ժողովրդավարություն է վայելում, երկրորդ՝ ինչ քաղաքական կենսագրություն ունի։ Երրորդ՝ նրա մասնակցելու
Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու մասնատված դին (Տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից shamshyan.com– ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այգում եղած կիսակառույց շինության հետնամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մասնատված վիճակում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
Առողջապահության նախարարությունում կայացավ տարվա առաջին խորհրդակցությունը
Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր անցկացրած 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին ։ Բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովում Այդ նպատակով հանձնարարվեց կազմել ժամանակացույց, որպեսզի մինչև առաջին եռամսյակի վերջն ավարտվեն ըստ հիվանդությունների բուժական սխեմաների մշակումը և ներդրումը։ Բժշկական օգնության որակի և արդյունավետության
Դեղահաբերը հայտնաբերել են կարմիր պղպեղի մեջ
Հունվարի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Հ.-ին այցելած քաղաքացի Վ. Մ.-ի հանձնունքի ստուգմամբ պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել և առգրավել են սուբոտեքսանման դեղահաբի վեց ու կես կտոր: Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Նախագահի թեկնածուի ընտանիքը բողոքում է, որ նա արդեն 10 տարի գործազուրկ է
Նախագահական ընտրապայքարից այսօր դուրս գալու որոշում է կայացրել նաեւ 10 տարուց ավելի գործազուրկ ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը: Նա չունի ընտրական 8 միլիոն դրամ գրավը: Հիշեցնենք, որ պարոն Հայրապետյանը Կենտրոնական բանկի հաշվեհամարում 8 միլիոն դրամից ընդամենը 1000 դրամ էր փոխանցել: «Ստիպված եմ դուրս մնում, բայց չեմ բացառում, որ որեւէ մեկը, եթե ցանկանա օգնել՝ անհատույց տրամադրելով այդ գումարը,
Էմման՝ «Marie Claire»-ի շապիկին
Սեքսուալ արտաքինով կրքոտ դերասանուհի Էմմա Ուոթսոնը լուսանկարվել է «Marie Claire» ամսագրի համար: Էմման ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ մանկուց, այն ամենն ինչ որ ինքն արել է, արել է սիրով: Երբեք ստիպողաբար կամ պարտադրված ոչինչ չի արել: Ու այժմ իր դերասանի աշխատանքը եւս հաճույքով է կատարում: 22-ամյա դերասանուհին պարբերաբար սրտեր է գերում, իր անկրկնելի կազմվածքի
ԲՀԿ-ականների խնդրանքով նախագահի թեկնածուն ընտրապայքարից դուրս եկավ
ԲՀԿ-ական նախագահի թեկնածու, իրավաբան Ռուբեն Այվազյանն այսօր կուսակիցների հետ հանդիպման է գնացել ու նրանց խնդրանք-հորդորով որոշել դուրս գալ նախագահական ընտրապայքարից: «Իմ ընկերների խորհրդով որոշեցի չօգտվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկօրյա ժամկետից: Իմ մոտիկ ընկերներն են խորհուրդ տվել չշարունակել»,- Aravot.am-ին ասաց նախագահի թեկնածուն: Նա վստահեցրեց, որ 8 միլիոն դրամ ընտրագրավը դեռ երեկ է արդեն ձեռքի տակ ունեցել
2013 թվականի օրացույցն ըստ ծաղիկների տեսակների
Այս տարի յուրաքանչյուր ամիս ունի իր ծաղկային նշանակությունը: Հագուստի մոդելավորողները խորհուրդ են տալիս հագնվել ծաղկային գույներին համապատասխան: Գուշակների խոսքով էլ, ինչպես այս օրացույցում է, յուրաքանչյուրի բնավորությունը համապատասխանում է օրացույցում առկա ձեր ամսվա ներքո նշված ծաղկի բնավորությանը: Գտեք ձեր ծաղիկը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Լեզվի պետական տեսչությունը նաև հայցեր է հարուցում
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` անհատ ձեռնարկատեր Լուսինե Նահապետյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189 պրիմ 3 հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ
Նոր Նորքում փողոցներն ու կանգառներն անընդհատ մաքրվում են ձյունից
Նոր Նորք վարչական շրջանում, որը մայրաքաղաքի հյուսիսային շրջաններից է, ձյունը տեղալուն պես, ճանապարհների անանցանելիության վտանգը մեծանում է: Ուստի տեղումներին զուգընթաց, համայնքային իշխանություններն անմիջապես նախաձեռնել են ձյան մաքրման աշխատանքները: Այսօր առավոտից անընդհատ աշխատում է ձյան մաքրման համապատասխան տեխնիկան եւ բանվորական աշխատուժը: Նոր Նորքում առաջին հերթին մաքրվեցին բնակիչների եւ տրանսպորտային միջոցների համար առաջնային եւ կարեւոր հատվածները, որպեսզի
«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է և խառնել իշխանությունների խաղաքարտերը»
Aravot.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` նշելով, որ ամենևին էլ պետք չէ վստահորեն պնդել, թե առաջիկա նախագահական ընտրությունները Հայաստանում կանցնեն առանց արտասովոր զարգացումների: «Ես այս պահի դրությամբ կասեմ, որ գործող նախագահին ոչ ոք չի կարող համարժեք ընդդիմություն լինել, բայց մենք չպետք է խաբնվենք սրան, որովհետև մենք տեսանք 2008 թվականի ընտրությունները, երբ
Ջհանգիրյանների գանգատների գործերով հարցեր են ուղղվել կառավարությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանի գանգատների քննությունը, ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում գանգատաբերների ներկայացուցիչ Արա Ղազարյանը գոհունակություն հայտնեց, որ Գագիկ Ջհանգիրյանի գանգատի մասով Եվրադատարանը հարց է ուղղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով՝ անկախ քաղաքական համոզմունքից խտրականության արգելում, խախտման վերաբերյալ:
Ըմպելիքների փառատոնը՝ շուտով
Շուտով Բուդապեշտում անցկացվելու է տաք ըմպելիքների փառատոն, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել 100-ից ավելի սուրճ, թեյ, բացի այդ՝ տաք շոկոլադի տեսականի, գինի եւ այլ ոգելից խմիչքներ: Փառատոնը կրում է «Gozolgo» անվանումը եւ անցկացվելու է փետրվարի 23-26-ը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Գորիս-Երեւան ճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց
Այսօր ժամը 11:30-ի սահմաններում Գորիս-Երեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում` Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով 3 ուղեւոր տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ըստ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տվյալների` իրար են բախվել «Գազ 310» մակնիշի Տ9375 (վարորդ` Նորայր Արզումանյան ծնվ. 1975թ.) եւ «Հոնդա» մակիշի 10 ՕՏ 352 (վարորդ Դավիթ
Գեորգի Օկոեւը պատասխանում է արգանդը, ձվարաններն ու երիկամը հեռացրած կնոջ ամուսնուն
Aravot.am-ը առողջապահության նախարարության միջոցով ստացավ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւի պատասխանը: Ըստ բժիշկ Օկոեւի. «Հայտնում եմ Ձեզ Նունե Մաղաքյանի դեպքի հետ կապված տվյալները. 1. Ն.Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում: 2.Վիրահատության ծավալի ընդարձակման եւ հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել
Թունավորման դեպքեր չեն արձանագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ամանորյա տոնական օրերին հանրապետության տարածքում բնակչության շրջանում բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման, ինչպես նաև սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հետագայում սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ
«Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին խաղից դուրս հանեց առանց կոպիտ շանտաժների»
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով, ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեցին իրենց թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Արդյոք պատճառը 2008 թվականին Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմադիրներին բանտախցեր ուղարկելն ու աչք վախեցնե՞լը չէր, որը և արդյունավետ դաս եղավ նախագահի աթոռին հավակնող ցանկացած մեկի համար: «Ես չեմ գտնում է, որ
Ազգային շահը կգերակայի՞ ներմուծողների շահերին
Դեպի ծով չունեցող եւ ունեցող 60-ից ավելի երկրներ արդեն երկար տարիներ է միացել են ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիային եւ 1965 թվականի Նյու Յորքի ծովեզերք չունեցող երկրների տրանզիտային առևտրի իրավունքի մասին կոնվենցիային, սակայն Հայաստանը մինչ օրս գրեթե ոչինչ չի արել այդ կոնվենցիայի՝ մեր երկրի համար բավականին շահավետ պայմաններից օգտվելու համար: Այսօր «Արմատ» ակումբում ներկայացնելով կոնվեցիայի
Ամանորյա կորպորատիվների համար ծախսված գումարի չափը խիստ գաղտնի է
Որքա՞ն գումար է ծախսվել ֆիրմաների, պետական գերատեսչությունների, բանկերի եւ այլ կազմակերպությունների ամանորյա կորպորատիվների վրա. Aravot.am-ի այս հարցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից, որտեղ պարբերաբար խոշոր ընկերություններ բանկետներ են կազմակերպում, Անահիտ Թանթուշյանը պատասխանեց, որ 2012 թվականի տարեվերջին 4-5 ամանորյա կորպորատիվ է կազմակերպվել: Թե որ ֆիրմաների պատվերով է եղել ու ինչքան գումար վճարվել յուրաքանչյուրի համար, մեզ ճշտել չհաջողվեց, հյուրանոցից
«Մեր տանն ամեն օր ուտելու կռիվ է». Ըստ մասնագետների, հասարակության ավելի քան 50 տոկոսն ունի ճարպակալման խնդիր
13-ամյա Հայկ Մանուկյանը դեռ մանկուց շատ էր սիրում ուտել, հատկապես`մակարոնով փլավներ մեծ ափսեով` սոուսներով, ու քաղցրեղեն. «Երբ փոքր ժամանակ տարանք մանկապարտեզ, երեք օրից ավելի չդիմացավ, փախավ այնտեղից ու հաջորդ օրը հրաժարվեց գնալուց` պատճառաբանելով, որ ճաշը քիչ են տալիս, ու ինքը չի կշտանում»,- պատմում է Հայկի մայրը` Արմինե Մանուկյանը: Օրեր առաջ բժիշկը ճարպակալում ախտորոշեց և խիստ
Նախագահի կարատեիստ թեկնածուն ուժերը փորձել է նաեւ նախարարի պաշտոնում
Նախագահի կարատեիստ թեկնածու Տարոն Աբրահամյանի օրակարգում ոչ միայն ընտրական 8 միլիոն դրամ գրավը գտնելու, այլեւ նախընտրական քարոզարշավի կազմակերպման ու անցկացման համար գումար հավաքելու խնդիրն է դրված: «Մենք սպասում ենք հավելյալ գումարների, որ կարողանանք քարոզարշավը կազմակերպել: Նախատեսում ենք ծախսել 25-50 միլիոն դրամ , որովհետեւ դա պարտադիր սխեմա է՝ աշխատողներին աշխատավարձ տալ, գույք ձեռքբերել եւ այլն»,- ասաց
Ոստիկանությունը գործ չի հարուցել «Հակահարված»-ի բողոքի հիման վրա
Ոստիկանության կենտրոնականի բաժինը մերժել է «Հակահարված» art խմբի ակտիվիստների հետ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում անցած տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը որոշել է, որ կատարվածի մեջ հանցակազմ չկա: Քրեական գործ հարուցելու պահանջով ոստիկանություն էին դիմել «Հակահարված» art խմբի անդամները: Անցած տարեվերջին ոստիկանությունը խմբի
ՀՀ նախագահական ընտրությունների մասին. «Հարսը կա, փեսան կա, հարսանիքի գեներալը կա»
Տարբեր քաղաքագետների հետ զրույցում Aravot.am-ը պարզեց, որ նրանց մեծամասնությունը ՀՀ նախագահի թեկնածուների ընտրվելու շանսերը՝ բացառությամբ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, զրոյական է գնահատում: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թեկնածուների առատության այլ պատճառներ էլ է տեսնում. «Չեմ բացառում, որ նրանք այլ նպատակներ են հետապնդում թեկուզ քաղաքական PR-ի կամ դիվիդենտներ ձեռք բերելու առումով: Նախագահական ընտրությունները գործնականում արդեն ավարտվել են:
Անկարան ուղղակի բանակցություններ է սկսել Օջալանի հետ
Թուրքական կառավարությունը պաշտոնապես հաստատում է, որ բանակցություններ է վարում Իմրալի կղզու բանտում գտնվող՝ Քրդական բանվորական կուսակցության` PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ։ Վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը հայտարարեց, որ Օջալանի հետ հանդիպել է Թուրքիայի ամենաազդեցիկ հատուկ ծառայության՝ Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Մենք այս քայլին դիմեցինք` վայելելով ժողովրդի աջակցությունը։ Տպագիր մամուլն ու քաղաքացիական հասարակությունը
Հեռացրել են արգանդը, ձվարանները, երիկամը, միզածորանն էլ կարել են
Չորս տարի առաջ Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանի կինը` Նունե Մաղաքյանը, «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» (Մարգարյան) ենթարկվել է վիրահատության: Պրոֆեսոր Գեորգի Օկոեւի գլխավորությամբ, բժիշկները հեռացրել են կնոջ արգանդը, փողերը, ձվարանները, երիկամը, միզածորանն էլ կարել են` պատճառաբանելով, որ կյանքի հետ անհամատեղելի խնդիր է: Մինչդեռ Կարապետ Կարապետյանը չվստահելով հայաստանյան փորձագիտական կենտրոնների փորձաքննության արդյունքներին, ծախսելով մեծ
Քաղաքագետ. Ադրբեջանցիները մեզանից եռանդով են գործում
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի գնահատել Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ արված այն հայտարարությունը, ըստ որի Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, ասաց. «Արձագանքը պետք է կոնկրետ ուղղվածություն ունենա: Նախ պետք է պարզել՝ թե ո՞վ է ստախոսը,
Ռուսաստանում ավտովթարից զոհվել են ՀՀ քաղաքացիներ
Հայտնում ենք, որ ս/թ. հունվարի 6-ին Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կլմ-ին իրար են բախվել «Hyundai Accent» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաները: Տեղի ունեցած ավտովթարի արդյունքում կան զոհվածներ եւ վիրավորներ: Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արեւշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արեւշատյան Սուսաննա
Հիվանդանոցն ընդդեմ նախագահի թեկնածուի
Գործարար համբավի պաշտպանության համար անցյալ տարվա հուլիսի 30-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցը՝ իր ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի միջոցով: Հայցվորը տեղեկացնում է, որ պատասխանող, իրավաբան՝ այժմ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Այվազյանն անցյալ տարվա մայիսի 22-ին լրատվամիջոցներին հիվանդանոցի դեմ «Վարկած» ակումբում տվել է
Սամվել Կարապետյանը՝ վրացիների մասին. Շուշիին տիրացած Իբրահիմ խանին սատարել է Հերակլ թագավորը (Տեսանյութ)
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած հայտնի արտահայտությունը, թե Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի անքակտելի մասը, ինչպես Հարավային Օսիան եւ Աբխազիան ՝Վրաստանինը, հավելեց, որ դա իշխող մտայնություն է Վրաստանում, եւ բոլոր վրաց կառավարությունների ու նախագահների օրոք էլ Վրաստանն իր կեցվածքը հայերի հանդեպ չի
ՀԱԿ անդամը հնարավոր է չենթարկվի Կոնգրեսի որոշմանը
Չնայած Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է իր որոշումը, որ չի ունենալու թեկնածու եւ չի սատարելու որեւէ մեկին, սակայն առանձին կոնգրեսականներ հնարավոր է չենթարկվեն ՀԱԿ-ի այդ որոշմանը: Այսօր Aravot.am-ի հարցին` Դուք որոշե՞լ եք, սատարելո՞ւ եք Հրանտ Բագրատյանին, թե՞ ոչ` ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը պատասխանեց, որ դեռ վերջնական որոշում չկա: Իսկ թե ինչի՞ց


















































