Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Ադրբեջանցիները մեզանից եռանդով են գործում

Հունվար 08,2013 16:27

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի գնահատել Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ արված այն հայտարարությունը, ըստ որի Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, ասաց. «Արձագանքը պետք է կոնկրետ ուղղվածություն ունենա: Նախ պետք է պարզել՝ թե ո՞վ է ստախոսը, որովհետեւ հապշտապ, հանպատրաստից, չմտածված քայլերը տեղին չեն լինի: Պետք է մեծ ազգի, մեծ պետության, մեծ ժողովրդի անունից եւ նրան վայել ձեւով խոսել»:

Նա նաեւ հավելեց. «Մենք տարբերվում ենք նույն ադրբեջանցիներից ակտիվությամբ, նրանք բոլոր ճակատներում, այդ թվում՝ տեղեկատվական, շատ ավելի եռանդով են գործում, քան մենք: Դուք կարող եք ասել՝ նրանք կեղծիք են տարածում, բայց էդ դեպքում մենք ինչո՞ւ ենք ճշմարտությունը թաքցնում: Իսկ ինչ անել… Կան բանաձեւեր, որոնց պետք է հարազատ մնանք, կան բանաձեւեր, որոնց մասին չպետք է բարձրաձայնենք, թե չէ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը կարող է մի այնպիսի սխալ բան ասել, օրինակ՝ ՄԱԿ-ի կամ եվրոպական որեւէ այլ ամբիոնից, որ հետո ուղղելը դժվար լինի: Դիվանագիտությունը գիտություն է, հարկավոր է գործել կշռադատված եւ հեռահար նպատակներ հետապնդել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝  PanArmenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031