Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքում փողոցներն ու կանգառներն անընդհատ մաքրվում են ձյունից

Հունվար 08,2013 17:44

Նոր Նորք վարչական շրջանում, որը մայրաքաղաքի հյուսիսային շրջաններից է, ձյունը տեղալուն պես, ճանապարհների անանցանելիության վտանգը մեծանում է: Ուստի տեղումներին զուգընթաց, համայնքային իշխանություններն անմիջապես նախաձեռնել են ձյան մաքրման աշխատանքները:

Այսօր առավոտից անընդհատ աշխատում է ձյան մաքրման համապատասխան տեխնիկան եւ բանվորական աշխատուժը: Նոր Նորքում առաջին հերթին մաքրվեցին բնակիչների եւ տրանսպորտային միջոցների համար առաջնային եւ կարեւոր հատվածները, որպեսզի թե՛ մեքենաների, եւ թե՛ քաղաքացիների տեղաշարժվելու համար առատ տեղացող ձյունը  խոչընդոտ չլինի:

Առավոտից մաքրվում են կանգառներն ու մայթերը, աստիճանահարթակներն ու մարդաշատ փողոցները, գլխավոր  պողոտաները, եւ նույնիսկ երկրորդական՝ բակային փողոցները:

Այս պահի դրությամբ էլ Նոր Նորք վարչական շրջանում տեխնիկան եւ բանվորներն աշխատում են. ձնառատ կանգառներ, մայթեր եւ փողոցներ չկան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031