Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականների խնդրանքով նախագահի թեկնածուն ընտրապայքարից դուրս եկավ

Հունվար 08,2013 18:01

ԲՀԿ-ական նախագահի թեկնածու, իրավաբան Ռուբեն Այվազյանն այսօր կուսակիցների հետ հանդիպման է գնացել ու նրանց խնդրանք-հորդորով որոշել դուրս գալ նախագահական ընտրապայքարից:

«Իմ ընկերների խորհրդով որոշեցի չօգտվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկօրյա ժամկետից: Իմ մոտիկ ընկերներն են խորհուրդ տվել չշարունակել»,- Aravot.am-ին ասաց նախագահի թեկնածուն:

Նա վստահեցրեց, որ 8 միլիոն դրամ ընտրագրավը դեռ երեկ է արդեն ձեռքի տակ ունեցել ու ընտրապայքարից ամենեւին էլ գումար չունենալու պատճառով չէ, որ հեռանում է. «Եվրոպական խորհրդից եմ աշխատավարձ ստանում՝ ամսական 850 եվրո…որպես օրինապաշտ քաղաքացի, 4-5 կուսակցություն չեմ փոխել, որ պաշտոն ստանամ: Այն ծրագիրը, որ ներկայացրել եմ , կոռումպացված համակարգը իսպառ վերանալու էր:

Ես որպես իրավաբան տվել էի այն բանալին, որ Հայաստանը այս ցեխից պետք է դուրս գար: Թեկուզ ոչ ոքի չեմ սատարում, բայց թեկնածուներից մեկին, որը ցանկանա օգտվել իմ ծրագրից, պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել ու տրամադրել: Որպես օրինապաշտ քաղաքացի որոշել եմ ենթարկվել կուսակցության կանոնակարգին՝ որեւէ շեղում չլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031