Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում ավտովթարից զոհվել են ՀՀ քաղաքացիներ

Հունվար 08,2013 16:23

Հայտնում ենք, որ ս/թ. հունվարի 6-ին Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կլմ-ին իրար են բախվել «Hyundai Accent» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաները: Տեղի ունեցած ավտովթարի արդյունքում կան զոհվածներ եւ վիրավորներ:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արեւշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արեւշատյան Սուսաննա Կարենի (ծնված՝ 1958թ.) եւ Արեւշատյան Մայիս Լյուդվիկի (ծնված՝ 1954), տեղում մահացել են:

Ուղեւորներից Արեւշատյան Լիանա Մայիսին (ծնված՝ 1978թ.) տարբեր կարգի կոտրվածքներով տեղափոխվել է Կունգուր քաղաքի հիվանդանոց:
Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային
ոստիկանությունից՝ ավտովթարի մեղավորը եղել է «Hyundai»-ի վարորդը, ով եւս տեղում մահացել է:
Մայրուղու վրա նա փորձել է շրջանցել «ՄԱԶ» մեծ բեռնատարը, արդյունքում հայտնվել է հանդիպակաց գոտում եւ ճակատային մասով հարվածել «ՎԱԶ 2110»-ին:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031