Օրվա լրահոսը

Արտագաղթը կրճատել է գործազրկության մակարդակը

Վերջին երեք տարիներին, երբ կառավարությունը տնտեսական աճի տեմպի արագացում էր արձանագրում, երկիրը հասցրել է լքել 135 հազ. մարդ։ Արտագաղթն անգամ նպաստել է, որ Հայաստանում գործազրկության մակարդակը նվազի մինչև 16%։ Հայաստանը շարունակում է դատարկվել։ Անցած տարի ևս Հայաստան ժամանածների և մեկնածների հաշվեկշիռը բացասական է եղել՝ 42764 մարդով։ Պարզ ասած՝ այդքան մարդ անցած տարի մեկնել է Հայաստանից և

«Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի քննարկում ՀԿ-ների հետ

Հունվարի 17 ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակներում  նախատեսվող միջոցառումների նախագծի  և ժամանակացույցի մասով քննարկում, որին մասնակցում էին Գյումրու շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ: Հանդիպման ընթացքում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը և Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը ներկայացրին միջոցառումների ցանկի նախագիծը, այնուհետև կողմերն անցան մտքերի փոխանակության փուլին,

Եթե ընտրությունն աղքատիկ է, մենք բոլորս ենք մեղավոր

Նախագահական այս ընտրությունները մի առանձահատկություն էլ ունեն՝ այս օրերին ամենաանհեթեթ կոչերն ենք լսում եւ ամենաարտառոց նախաձեռնություններին ենք ականատես: Մեկը հացադուլ է անում, մյուսը պահանջում է վերացնել ընտրագրավը, երրորդն ասում է՝ գնացեք քվեարկության, եւ քանի որ չկա «բոլորին դեմ» տողը, անվավեր դարձրեք քվեաթերթիկը ոչ պատշաճ քվեարկությամբ, չորրորդը բոյկոտ է քարոզում: Ես այս բոլոր առաջարկները, թող ինձ

Զուսպ են ծախսել

2012թ. պետբյուջեի եկամտային մասը կատարվել է 100%-ով, ծախսային մասի թերակատարումը կազմել է 2,3%։ Արդյունքում պետբյուջեի պակասուրդը նվազել է մինչև ՀՆԱ-ի 1,7%՝ նախատեսված 3,1%-ի դիմաց։ Ֆինանսների նախարարության գործունեության հաշվետվության համաձայն՝ 2012թ. պետբյուջեի եկամուտները կազմել են Դ910,34 մլրդ (ծրագրված էր Դ910 մլրդ), ծախսերը՝ Դ924,7 մլրդ (նախատեսված էր Դ946,5 մլրդ)։ Նախնական տվյալներով՝ թերակատարումը կազմել է Դ21,8 մլրդ կամ ծախսերի 2,3%-ը։ Արտաքին աղբյուրներից ստացված

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեքենաներ և օգնել ուղևորներին

Հունվարի 17-ին, ժամը 22.58-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա միջհամայնքային ավտոճանապարհին արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնու­թյունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները տարհանել են արգելափակված ավտոմեքենաների ուղևորներին (մոտ 35 մարդ) և արգելափակումից դուրս բերել մեքենաները: *** Հունվարի 18-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ բքի և վատ տեսանելիության

Իլհամ Ալիեւն իր կնոջը նոր պաշտոն է տվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հանձնարարականով ստեղծվում է 2015 թվականի հունիսին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական օլիմպիական խաղերի կազմկոմիտե, որի նախագահ արդեն նշանակել է իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ավտովթար Սարալանջի նորակառույց կամուրջի տակ. կան վիրավորներ

Հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց ընկած ճանապարհահատվածում` Հաղթանակի 50-ամյակի կամուրջի տակ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Գեղամ Աբրահամյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 29 ՕՏ 717 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա Հրաչյա Ներսիսյանի վարած «Ռենո» մակնիշի 22 ՍՍ 472 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ shamshyan.com-ի վթարի հետևանքով

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակն է տարել

Վեյկ-ան Զեեում մեկօրյա դադարից հետո «Tata Steel» շախմատային փառատոնի մասնակիցները վերսկսել են պայքարը: «A» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հինգերորդ տուրում առաջին հաղթանակը տարավ՝ սեւերով առավելության հասնելով Նիդերլանդները ներկայացնող Իվան Սոկոլովի  հանդեպ եւ 2,5 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: Արոնյանը մեկ միավոր է ետ մնում երեք առաջատարներից՝ 3,5 միավոր վաստակած Մագնուս Կարլսենից, Վիշվանաթան

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 09.30-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Մեղրի-Երևան, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզի թվով 22 գյուղերի ավտոճանապարհները (Ապարանի տարածաշրջանի, Ծաղկավան և Գեղաձոր գյուղերի ավտոճանապարհները): Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

«www.aravot.am» համացանցային կայքի 2013 թվականի հունվարի 17-ի   «Հասցեները փոխվել են, բայց ընտրացուցակները մնացել են նույնը. նախընտրական առաջին խախտումները»  հրապարակման համաձայն՝ Մարտունի քաղաքի Պռոշյան 8 հասցեն տեղափոխվել է Պռոշյան 10, բայց ընտրացուցակում դեռ Պռոշյան 8 է մնացել և Պռոշյան     10-ում նման մարդ չկա: Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է,

«Երեք նախագահներն էլ խաբված են Գագիկ Ծառուկյանից»

«Դուք ասում էիք, որ  Գագիկ Ծառուկյանը մատնոցի նման բոլորին ֆռռացնում է, չի ասում շարիկը ում տակն է, իսկ այսօր ասում եք, որ Գագիկ Ծառուկյանին ահաբեկել են»,- Aravot.am-ի այս հարցին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա մարգարեական կանխատեսում էր, որն իրականացավ: Երեք նախագահներն էլ խաբված են Գագիկ Ծառուկյանից: Ռոբերտ Քոչարյանը խաբված էր, որովհետեւ ինքը մրցակցային

Ինչո՞ւ ենք հայտնվել երեք նախագահների եռանկյունու մեջ

«Առավոտ»-ի հետ զրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե ինչու է ստեղծվել մի յուրօրինակ իրավիճակ, երբ քաղաքական հիմնական պրոցեսները վերջին տարիներին ընթացել են նորանկախ Հայաստանի երեք նախագահների շուրջ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եռանկյունու մեջ: «Մենք այդկերպ փորձում ենք բոլոր հարցերի պատասխանները գտնել, բնութագրել իրավիճակը, արդարացնել ամենը՝

«Դեմ առ դեմ». Սերգեյ Մինասյան եւ Հայկազուն Ալվրցյան

Հունվարի 18 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 73-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը եւ  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քննարկման թեման` հայ-վրացական հարաբերությունների զարգացման միտումները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ

Կարծում է՝ իր չառաջադրվելը իշխանությունների համար մտածելու առիթ պետք է լինի

Նախագահական ընտրություներում առաջադրված ու ընտրագրավը չվճարելու պատճառով ընտրապայքարից դուրս մնացած նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններում էլ ուժերը փորձել: «Ես պարտված չեմ,ընդհակառակը սա փորձ էր, համարում եմ քաղաքական իրականության մեջ ճանաչում էր»,- Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը: Նա այս ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել (ԿԸՀ) ընտրական օրենսգրքում բարեփոխումներ անելու իր նախաձեռնությունը. «Իրենք կարող

Դիտորդները հիասթափված են. «Խնդիրները շտապ շտկելու հանձնարարականները չեն իրականացվել»

«ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը տեղեկացվել է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, սակայն այն մտահոգված է գործընթացի նկատմամբ հետաքրքրության եւ վստահության համընդհանուր պակասով»,- այսօր երեկոյան հրավիրած ասուլիսում ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական պատվիրակության անդամները այսպիսի հայտարարություն արեցին: Պատվիրակությունը Հայաստանում է երեկվանից՝ գնահատելու մեր երկրում նախընտրական միջավայրը: Պատվիրակության անդամներին մտահոգել են հիմնականում ընտրացուցակների հետ կապված էական անճշտությունները.

«Կարեւոր էր լսել, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ընտրողներին բոյկոտի կոչ չեն անում». միջազգային դիտորդներ

ԵԽԽՎ միջազգային դիտորդական առաքելության հիմնական պատվիրակությունը՝ 22  անդամից բաղկացած, Երեւան կժամանի փետրվարի կեսերին՝ ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման համար: Իսկ մինչ այդ նախընտրական առաքելություն իրականացնող խումբը ժամանել է՝ տրամադրվածությունն ու իրավիճակը ստուգելու: Այսօր հրավիրած ասուլիսում դիտորդներն ասացին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով արդեն հանդիպումներ են ունեցել խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպել են նաեւ հ/կ-ների ներկայացուցիչների, Երեւանում

Թեժ գիծ` ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն: 2012 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են 22 հաղորդումներ, որոնցով պահանջվել են միայն օրենսդրական պարզաբանումներ: Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ

Կայացել է Եվրատեսիլ- 2013 -ի վիճակահանությունը

Եվրատեսիլ 2013/ Մալմո Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի է ունեցել Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի մասնակից երկրների տեղաբաշխման վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանը կներկայանա Մայիսի 16-ին՝ 2-րդ կիսաեզրափակչում: Ծանոթացեք մասնակից երկրների տեղաբաշխմանը. Մայիսի 14 /  Առաջին կիսաեզրափակիչ   1-ին մաս Դանիա Խորվաթիա Ուկրաինա Նիդերլանդներ Ավստրիա Սլովենիա Էստոնիա Ռուսաստան   2-րդ մաս Լիտվա Սերբիա Իռլանդիա Բելառուս Կիպրոս Մոնտենեգռո Բելգիա

Հարվածել է ծեր կնոջ պարանոցին եւ նրա կրծկալից հափշտակել 100 հազար դրամ

Հունվարի 10-ին Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի 14-րդ շենքի վերելակում անհայտ անձը հարվածել է Իջեւանի բնակչուհի, 1939թ. ծնված Ս. Ս.-ի պարանոցին, հրել նրան եւ ծեր կնոջ կրծկալից հափշտակել 100 հազար դրամ: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասով(«Կողոպուտ») : Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործին բացահայտելու

Հոլանդահայերը նշում են Հրանտ Դինքի մահվան 5- ամյա տարելիցը

Դեռ թարմ են հիշողությունը,երբ 2007 թվականի հունվարի 19-ին,օրը ցերեկով իր խմբագրած «Ակոս»  թերթի գրասենյակի առջև սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը: Անցել է 5 տարի:Միջազգային հանրության հետ նաև Հոլանդիայի հայ համայնքն ու կազմակերպություները չեն կարող շրջանցել այս ողբերգական տարելիցը, մանավանդ, երբ սպանության կազմակերպիչները չեն դատապարտվել ըստ արժանվույն: Ավելին Թուրքիայում շարունակաբար  ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները:մերթ ընդ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը: Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ: Նախագահի խոսքով, այդ ամենին

ՀԱԿ-ում կիսում են Տեր-Պետրոսյանի գնահատականները, իսկ ՀՀԿ-ում ՀԱԿ-ի «ներքին գործերին» չեն խառնվում

Նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված Սասուն Միքայելյանի հոդվածին, որը բավականին շատ քննադատություն էր պարունակում` ուղղված ՀԱԿ-ին, եւ մասնավորաբար, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետեւեց առաջին նախագահի պատասխանը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ պատասխաններ չէր հնչեցրել այն հարցերին, որոնք հուզում էին ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլեւ ՀԱԿ-ի համակիրներին: Խոսքը առաջին նախագահի` նախագահական ընտրություններին չմասնակցելու իրական

Մեծահոգի հաճախորդը 16.000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Մանհեթենի ռեստորաններից մեկում համտեսելով իրեն մատուցած ընթրիքը` 37-ամյա տղամարդը ընթրիքի գումարը վճարելուց զատ, շուրջ 16 հազար ԱՄՆ դոլար է թողել մատուցողին: Վերջինս որոշել է գումարի կեսը պահել իրեն, իսկ մյուս մասը բաժանել ռեստորանի աշխատակիցների միջև: Նշված գումարը համարվում է ամենաշատը, որ երբևէ թողվել է իբրև թեյավճար,- գրում է delfi.ua-ն: Աշխարհի ամենաթանկ կարտոֆիլը համարվում է ֆրանսիական

Ավտովթարի ենթարկված մեքենայի վարորդի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

Օրեր առաջ Կապանի Դավիթ Բեկ թաղամասի մոտակայքում ավտովթարի ենթարկված երիտասարդ վարորդի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի` երիտասարդը ստորին ծնոտի կրկնակի կոտրվածքով եւ գանգուղեղային տրավմայով էր հիվանդանոց տեղափոխվել: Ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: «Վարորդի հետ նաեւ զինծառայող

Սերժ Սարգսյանի հանձնարարությունն անտեսո՞ւմ են

Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը նախորդ տարի ՀՀ ոստիկանության եւ նախագահի նստավայրի մոտ ամիսներով բողոքի ակցիաներ էր կազմակերպում, նույնիսկ ինքնահրկիզման փորձ էր կատարել, իսկապես 10 հազար ժամ արտաժամյա աշխատել է, եւ որ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Մխիթար Ալումյանի բոլոր այն պնդումները, որ ինքն իրոք

Մարդիկ և նրանց կենդանիները երբեմն նմանվում են իրար

«Լիարժեք կյանքով ապրող մարդն անպայման պետք է տնային կենդանի ունենա»: Այս կարծիքն են հայտնել մի շարք գերմանացիներ: Բանն այն է, որ Գերմանիայում անցկացվել են հարցումներ 14 տարեկանից  բարձր 639 մարդկանց շրջանում՝ պարզելու ընտանի կենդանիների դերը նրանց կյանքում: Հարցման մասնակիցների 50 տոկոսը պնդել է, որ կենդանիների հետ շփումը փոխարինում է մարդկային շփմանը: Ընատանի կենդանիները մարդկանց ընկերներն

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական խմբին

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հատուկ հանձնաժողովի կողմից ձեւավորված եւ Նորվեգիայի «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի ներկայացուցիչ Կարին Վոլդսեթի գլխավորած պատվիրակության հետ: Այն կազմված է ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական ուժերը ներկայացնող մեկական անդամից, ինչպես նաեւ Մշտադիտարկման հանձնաժողովի երկու համազեկուցողներից: Պատվիրակությունը

Պետրոս Մակեյանը չգիտի` ի ՞ նչ է կատարվում Ղուկաս Մեհրաբյանի հետ

«Ի ՞ նչ մեկնաբանեմ: Կուսակցության քաղխորհրդի որոշումներն ինքը վերագրել է Պետրոս Մակեյանին: Ընդհանրապես մեկնաբանելու բան չկա: Անհասկանալի բաներ է ասել: Անիմաստ եմ համարում որեւէ մեկնաբանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Մեհրաբյանի տարածած հայտարարությանը: Պետրոս Մակեյանը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ կուսակցության քաղխորհրդի վերջին

Ղուկաս Մեհրաբյանը՝ Պետրոս Մակեյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին շրջանում Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անում է իրարամերժ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք հակասում են ժամանակին մեր կուսակցության որոշումներով հաստատված եւ անձամբ իր կողմից իրականացրած կուրսին։ Մասնավորապես, նա համարում է, որ Կոնգրեսը չորս սխալ է գործել, երբ Ա) 2011 թ. ամռանը երկխոսության է գնացել իշխանության հետ, Բ) համագործակցության եզրեր է փնտրել

Թեկնածուները թիկնապահներ չեն ունենա

Նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հենց առաջին առաջին օրը թեկնածուները կարող են օգտվել թիկնապահների ծառայությունից: Նման հանրավորություն անվճար նրանց առաջարկում է ՀՀ ոստիկանությունը: «Քանի որ իմ կարգախոսն է «Ես Ձեզնից մեկն եմ», այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նման ես հրաժարվում եմ»,- այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա թեեւ որոշ սպառնալիքներ արդեն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031