Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվածել է ծեր կնոջ պարանոցին եւ նրա կրծկալից հափշտակել 100 հազար դրամ

Հունվար 17,2013 20:36 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունվարի 10-ին Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի 14-րդ շենքի վերելակում անհայտ անձը հարվածել է Իջեւանի բնակչուհի, 1939թ. ծնված Ս. Ս.-ի պարանոցին, հրել նրան եւ ծեր կնոջ կրծկալից հափշտակել 100 հազար դրամ: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասով(«Կողոպուտ») : Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործին բացահայտելու համար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել