Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակն է տարել

Հունվար 18,2013 10:16

Վեյկ-ան Զեեում մեկօրյա դադարից հետո «Tata Steel» շախմատային փառատոնի մասնակիցները վերսկսել են պայքարը: «A» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հինգերորդ տուրում առաջին հաղթանակը տարավ՝ սեւերով առավելության հասնելով Նիդերլանդները ներկայացնող Իվան Սոկոլովի  հանդեպ եւ 2,5 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: Արոնյանը մեկ միավոր է ետ մնում երեք առաջատարներից՝ 3,5 միավոր վաստակած Մագնուս Կարլսենից, Վիշվանաթան Անանդից եւ Սերգեյ Կարյակինից: Այսօր Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է հունգարացի Պետեր Լեկոյի հետ:
Հաղթանակ է տոնել նաեւ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը («B» խումբ), որը պարտության է մատնել ֆրանսիացի Ռոմեն Էդուարդին եւ 3,0 միավորով առայժմ հինգերորդն է: Իսկ «C» խմբում բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը միավորը բաժանել է Ալեքսանդր Կովչանի (Ուկրաինա) հետ եւ եզրափակում է առաջատարների եռյակը՝ 3,0 միավոր:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031