Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծահոգի հաճախորդը 16.000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Հունվար 17,2013 19:07

Մանհեթենի ռեստորաններից մեկում համտեսելով իրեն մատուցած ընթրիքը` 37-ամյա տղամարդը ընթրիքի գումարը վճարելուց զատ, շուրջ 16 հազար ԱՄՆ դոլար է թողել մատուցողին: Վերջինս որոշել է գումարի կեսը պահել իրեն, իսկ մյուս մասը բաժանել ռեստորանի աշխատակիցների միջև: Նշված գումարը համարվում է ամենաշատը, որ երբևէ թողվել է իբրև թեյավճար,- գրում է delfi.ua-ն:

Աշխարհի ամենաթանկ կարտոֆիլը համարվում է ֆրանսիական La Bonnotte սորտը: Այս կարտոֆիլի տեսակը այնքան փափուկ է, որ բերքահավաքը կատարվում է միայն ձեռքով: Կարտոֆիլի 1 կգ.-ի արժեքը կազմում է 600 ԱՄՆ դոլար:

Թատրոնի և կինոյի ազգությամբ հայ դերասան Ակիմ Թամիրովը 2 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Գեներալի մահը լուսաբացին» (1936) և «Ու՞մ մահն է գուժում զանգը» (1944) հոլիվուդյան դասական դարձած ֆիլմի համար: «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում:
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա փառքի աստղը:

Աշխարհի բնակչության շուրջ 30%-ը բնակվում է անապատներում:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031