Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հանձնարարությունն անտեսո՞ւմ են

Հունվար 17,2013 18:40

Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը նախորդ տարի ՀՀ ոստիկանության եւ նախագահի նստավայրի մոտ ամիսներով բողոքի ակցիաներ էր կազմակերպում, նույնիսկ ինքնահրկիզման փորձ էր կատարել, իսկապես 10 հազար ժամ արտաժամյա աշխատել է, եւ որ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Մխիթար Ալումյանի բոլոր այն պնդումները, որ ինքն իրոք 10 հազար ժամ արտաժամյա ծառայել է ոստիկանության պետական պահպանությունում, որի համար ոստիկանությունն իրեն պարտք է, պաշտոնապես պարբերաբար հերքվում էին եւ նշվում, որ արտաժամյա աշխատանքի գրանցամատյանները չեն պահպանվել:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանի կինը՝ Շուշանիկ Նասիբովան, ասաց, որ հատուկ քննչական ծառայությունն արդեն 2 ամիս է հաստատել է Մխիթարի աշխատելու եւ պարտքի մասին, իսկ ոստիկանությունից հորդորել էին դիմել դատարան, սակայն անհասկանալի պատճառներով այս գործով զբաղվող քննիչը պարբերաբար ձգձգում է. «Չի էլ բացատրում, թե ինչն ա պատճառը, որ տենց էլ չի մտնում դատարան: Անընդհատ ձգձգում ա, էսօր-էգուց ա անում: Չնայած ամուսինս արդեն աշխատում է, բայց մենք 5 երեխայի տեր ենք, ու էդ գումարի կարիքը շատ ունենք: Վախենում ենք, որ տենց էլ դատարանով խնդիրը չի լուծվի, ուստի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունն ենք ուզում հրավիրել: Նախագահն ամուսնուս խոստացել էր, որ անպայման կտան արտաժամյայի հավելավճարները ու ասել էր՝ Մխիթարի արդար վաստակածը իր երեխաները պետք է ուտեն, ոչ թե ինչ-որ ձրիակերներ: Նախագահն ու ոստիկանապետը հայտարարել են բարեփոխումների մասին, բա այսպե՞ս են կատարվում այդ բարեփոխումները: Հիմա ի՞նչն է պատճառը, որ մեր գործը ականջի ետեւ են գցել ու չեն ուզում շարունակել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031