Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Հունվար 17,2013 19:48

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ: Նախագահի խոսքով, այդ ամենին զգալիորեն օժանդակել է նաև Եվրոպայի խորհրդի կողմից անցկացված մոնիտորինգը, որի համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ կազմակերպությանը և ընդգծել, որ ակնկալում է համագործակցության հետագա խորացում: Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք գործադրվել և գործադրվելու է, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն էլ ավելի լավ, քան որևէ այլ ընտրություն անկախ Հայաստանի պատմության ընթացքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031