Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Հունվար 17,2013 23:57
«www.aravot.am» համացանցային կայքի 2013 թվականի հունվարի 17-ի   «Հասցեները փոխվել են, բայց ընտրացուցակները մնացել են նույնը. նախընտրական առաջին խախտումները»  հրապարակման համաձայն՝ Մարտունի քաղաքի Պռոշյան 8 հասցեն տեղափոխվել է Պռոշյան 10, բայց ընտրացուցակում դեռ Պռոշյան 8 է մնացել և Պռոշյան     10-ում նման մարդ չկա:
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
Մարտունի քաղաքում վերջին հասցեավորումը իրականացվել է 2009 թվականի օգոստոս ամսին: Պռոշյան փողոց տուն 8 հասցեն վերահասցեավորման ընթացքում փոփոխության չի ենթարկվել և չի վերահասցեավորվել Պռոշյան փողոց տուն 10 հասցեի: Դրանք իրականում գոյություն ունեցող տարբեր բնակելի տարածությունների հասցեներ են:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031