Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի քննարկում ՀԿ-ների հետ

Հունվար 18,2013 10:40

Հունվարի 17 ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակներում  նախատեսվող միջոցառումների նախագծի  և ժամանակացույցի մասով քննարկում, որին մասնակցում էին Գյումրու շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ: Հանդիպման ընթացքում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը և Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը ներկայացրին միջոցառումների ցանկի նախագիծը, այնուհետև կողմերն անցան մտքերի փոխանակության փուլին, որի ընթացքում հնչեցին մի շարք առաջարկություններ: Ծավալված ակտիվ և կառուցողական քննարկման ավարտին կողմերը պայմանավորվեցին սեղմ ժամկետում քաղաքապետարանին գրավոր տարբերակով փոխանցել իրենց առաջարկությունները:

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
Զոհրաբ Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031