Օրվա լրահոսը

Գորիս-Երեւան ճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց

Այսօր ժամը 11:30-ի սահմաններում Գորիս-Երեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում` Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով 3 ուղեւոր տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ըստ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տվյալների` իրար են բախվել «Գազ 310» մակնիշի Տ9375 (վարորդ` Նորայր Արզումանյան ծնվ. 1975թ.) եւ «Հոնդա» մակիշի 10 ՕՏ 352 (վարորդ Դավիթ

Գեորգի Օկոեւը պատասխանում է արգանդը, ձվարաններն ու երիկամը հեռացրած կնոջ ամուսնուն

Aravot.am-ը առողջապահության նախարարության միջոցով ստացավ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւի պատասխանը: Ըստ բժիշկ Օկոեւի. «Հայտնում եմ Ձեզ Նունե Մաղաքյանի դեպքի հետ կապված տվյալները. 1. Ն.Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում: 2.Վիրահատության ծավալի ընդարձակման եւ հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել

Թունավորման դեպքեր չեն արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ամանորյա տոնական օրերին  հանրապետության տարածքում բնակչության շրջանում բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման, ինչպես նաև սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հետագայում սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ

«Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին խաղից դուրս հանեց առանց կոպիտ շանտաժների»

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով, ինչո՞ւ ԲՀԿ       առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեցին իրենց թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Արդյոք պատճառը 2008 թվականին Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմադիրներին բանտախցեր ուղարկելն ու աչք վախեցնե՞լը չէր, որը և արդյունավետ դաս եղավ նախագահի աթոռին հավակնող ցանկացած մեկի համար: «Ես չեմ գտնում է, որ

Ազգային շահը կգերակայի՞ ներմուծողների շահերին

Դեպի ծով չունեցող եւ ունեցող 60-ից ավելի երկրներ արդեն երկար տարիներ է միացել են ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիային եւ 1965 թվականի Նյու Յորքի ծովեզերք չունեցող երկրների տրանզիտային առևտրի իրավունքի մասին կոնվենցիային, սակայն Հայաստանը մինչ օրս գրեթե ոչինչ չի արել այդ կոնվենցիայի՝ մեր երկրի համար բավականին շահավետ պայմաններից օգտվելու համար: Այսօր «Արմատ» ակումբում ներկայացնելով կոնվեցիայի

Ամանորյա կորպորատիվների համար ծախսված գումարի չափը խիստ գաղտնի է

Որքա՞ն գումար է ծախսվել ֆիրմաների, պետական գերատեսչությունների, բանկերի եւ այլ կազմակերպությունների ամանորյա կորպորատիվների վրա. Aravot.am-ի այս հարցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից, որտեղ պարբերաբար խոշոր ընկերություններ բանկետներ են կազմակերպում, Անահիտ Թանթուշյանը պատասխանեց, որ 2012 թվականի տարեվերջին 4-5 ամանորյա կորպորատիվ է կազմակերպվել: Թե որ ֆիրմաների պատվերով է եղել ու ինչքան գումար վճարվել յուրաքանչյուրի համար, մեզ ճշտել չհաջողվեց, հյուրանոցից

«Մեր տանն ամեն օր ուտելու կռիվ է». Ըստ մասնագետների, հասարակության ավելի քան 50 տոկոսն ունի ճարպակալման խնդիր

13-ամյա Հայկ Մանուկյանը դեռ մանկուց շատ էր սիրում ուտել, հատկապես`մակարոնով փլավներ մեծ ափսեով` սոուսներով, ու քաղցրեղեն. «Երբ փոքր ժամանակ տարանք մանկապարտեզ, երեք օրից ավելի չդիմացավ, փախավ այնտեղից ու հաջորդ օրը հրաժարվեց գնալուց` պատճառաբանելով, որ ճաշը քիչ են տալիս, ու ինքը չի կշտանում»,- պատմում է Հայկի մայրը` Արմինե Մանուկյանը: Օրեր առաջ բժիշկը ճարպակալում ախտորոշեց և խիստ

Նախագահի կարատեիստ թեկնածուն ուժերը փորձել է նաեւ նախարարի պաշտոնում

Նախագահի կարատեիստ թեկնածու Տարոն Աբրահամյանի օրակարգում ոչ միայն ընտրական 8 միլիոն դրամ գրավը գտնելու, այլեւ նախընտրական քարոզարշավի կազմակերպման ու անցկացման համար գումար հավաքելու խնդիրն է դրված: «Մենք սպասում ենք հավելյալ գումարների, որ կարողանանք քարոզարշավը կազմակերպել: Նախատեսում ենք ծախսել 25-50 միլիոն դրամ , որովհետեւ դա պարտադիր սխեմա է՝ աշխատողներին աշխատավարձ տալ, գույք ձեռքբերել եւ այլն»,- ասաց

Ոստիկանությունը գործ չի հարուցել «Հակահարված»-ի բողոքի հիման վրա

Ոստիկանության կենտրոնականի բաժինը մերժել է «Հակահարված» art խմբի ակտիվիստների հետ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում անցած տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հատկանիշներով:  Ոստիկանությունը որոշել է, որ կատարվածի մեջ հանցակազմ չկա: Քրեական գործ հարուցելու պահանջով ոստիկանություն էին դիմել «Հակահարված» art խմբի անդամները: Անցած տարեվերջին ոստիկանությունը խմբի

ՀՀ նախագահական ընտրությունների մասին. «Հարսը կա, փեսան կա, հարսանիքի գեներալը կա»

Տարբեր քաղաքագետների հետ զրույցում Aravot.am-ը պարզեց, որ նրանց մեծամասնությունը ՀՀ նախագահի թեկնածուների ընտրվելու շանսերը՝ բացառությամբ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, զրոյական է գնահատում: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թեկնածուների առատության այլ պատճառներ էլ է տեսնում. «Չեմ բացառում, որ նրանք այլ նպատակներ են հետապնդում թեկուզ քաղաքական PR-ի կամ դիվիդենտներ ձեռք բերելու առումով: Նախագահական ընտրությունները գործնականում արդեն ավարտվել են:

Անկարան ուղղակի բանակցություններ է սկսել Օջալանի հետ

Թուրքական կառավարությունը  պաշտոնապես հաստատում է, որ բանակցություններ է վարում Իմրալի կղզու բանտում գտնվող՝ Քրդական բանվորական կուսակցության` PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ։ Վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը հայտարարեց, որ Օջալանի հետ հանդիպել է Թուրքիայի ամենաազդեցիկ  հատուկ ծառայության՝ Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Մենք այս քայլին դիմեցինք` վայելելով ժողովրդի աջակցությունը։ Տպագիր մամուլն ու քաղաքացիական հասարակությունը

Հեռացրել են արգանդը, ձվարանները, երիկամը, միզածորանն էլ կարել են

Չորս տարի առաջ Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանի կինը` Նունե Մաղաքյանը, «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» (Մարգարյան) ենթարկվել է վիրահատության: Պրոֆեսոր Գեորգի Օկոեւի գլխավորությամբ, բժիշկները հեռացրել են կնոջ արգանդը, փողերը, ձվարանները, երիկամը, միզածորանն էլ կարել են` պատճառաբանելով, որ կյանքի հետ անհամատեղելի խնդիր է: Մինչդեռ Կարապետ Կարապետյանը չվստահելով հայաստանյան փորձագիտական կենտրոնների փորձաքննության արդյունքներին, ծախսելով մեծ

Քաղաքագետ. Ադրբեջանցիները մեզանից եռանդով են գործում

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի գնահատել Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ արված այն հայտարարությունը, ըստ որի Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, ասաց. «Արձագանքը պետք է կոնկրետ ուղղվածություն ունենա: Նախ պետք է պարզել՝ թե ո՞վ է ստախոսը,

Ռուսաստանում ավտովթարից զոհվել են ՀՀ քաղաքացիներ

Հայտնում ենք, որ ս/թ. հունվարի 6-ին Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կլմ-ին իրար են բախվել «Hyundai Accent» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաները: Տեղի ունեցած ավտովթարի արդյունքում կան զոհվածներ եւ վիրավորներ: Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արեւշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արեւշատյան Սուսաննա

Հիվանդանոցն ընդդեմ նախագահի թեկնածուի

Գործարար համբավի պաշտպանության համար անցյալ տարվա հուլիսի 30-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցը՝ իր ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի միջոցով: Հայցվորը տեղեկացնում է, որ պատասխանող, իրավաբան՝ այժմ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Այվազյանն անցյալ տարվա մայիսի 22-ին լրատվամիջոցներին հիվանդանոցի դեմ «Վարկած» ակումբում տվել է

Սամվել Կարապետյանը՝ վրացիների մասին. Շուշիին տիրացած Իբրահիմ խանին սատարել է Հերակլ թագավորը (Տեսանյութ)

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած հայտնի արտահայտությունը, թե Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի անքակտելի մասը, ինչպես Հարավային Օսիան եւ Աբխազիան ՝Վրաստանինը, հավելեց, որ դա իշխող մտայնություն է Վրաստանում, եւ բոլոր վրաց կառավարությունների ու նախագահների օրոք էլ Վրաստանն իր կեցվածքը հայերի հանդեպ չի

ՀԱԿ անդամը հնարավոր է չենթարկվի Կոնգրեսի որոշմանը

Չնայած Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է իր որոշումը, որ չի ունենալու թեկնածու եւ չի սատարելու որեւէ մեկին, սակայն առանձին կոնգրեսականներ հնարավոր է չենթարկվեն ՀԱԿ-ի այդ որոշմանը: Այսօր Aravot.am-ի հարցին` Դուք որոշե՞լ եք, սատարելո՞ւ եք Հրանտ Բագրատյանին, թե՞ ոչ` ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը պատասխանեց, որ դեռ վերջնական որոշում չկա: Իսկ թե ինչի՞ց

Ամանորյա տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,5 հազ. ուղևոր

Ամանորյա տոներին՝ հունվարի 1-ից 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 7,5 հազար ուղևոր: 560 մարդ դարձել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղևորներ, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել են ավելի քան 7 հազար ուղևոր: Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք: ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ

Ոստիկանության աշխատանքը խաթարելու գործով դատական նիստը հետաձգվեց

Շուրջ 20 րոպե տևողությամբ ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը խաթարելու ու բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արմեն Խալոյանի դեմ գործով առաջին դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Հաջորդ դատական նիստում կապահովվի ամբաստանյալի պաշտպանի մասնակցությունը: Թեև դատարանը պաշտպան էր հրավիրել Հանրային պաշտպանի գրասենյակից, սակայն գործը քննող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) ամբաստանյալը հայտնեց,

406.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 8-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.55 դրամ:

Գործազուրկ նախագահի թեկնածուն գործազուրկների իրավունքը պաշտպանելու առաքելություն է իրականացնում

Նախագահի թեկնածու Պավլիկ Սարգսյանը ընտրություններին մասնակցելու համար նույնիսկ խորհրդանշական մեկ դրամը անօրինական է համարում: «Այ, եթե մտնենք խաղատուն, քանի որ խաղատան կանոնակարգը Սահմանադրությամբ սահմանված չէ, նրանք իրավունք ունեն սեփական կանոնակարգն ունենալ: Բայց ես չեմ մտել խաղի մեջ, մտել եմ իմ քաղաքացիական իրավունքին հետամուտ լինելու»,- ասում է ընտրական 8 միլիոն դրամ գրավի պարտադիր պահանջը բողոքարկող նախագահի

Քաղաքագետ. Ճշտել՝ ստում են վրացինե՞րը, թե՞ ադրբեջանցիները (Տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մեկնաբանելով Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ արված այն հայտարարությունը, թե Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, ասաց, որ դա առաջին դեպքը չէ, ուստի հայկական կողմն իրավունք չունի այն առանձին դիտարկել՝ անկախ մեծ քաղաքականության համատեքստից: Խոսելով

Խեղդամահ է արել, ապա հրկիզել տնակը

Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա   Սարգսյանի  տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին և մարվել ժամը 12.00-ին: Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ   Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է: Հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ.

Նախագահի թեկնածուները հանձնաժողովի նիստը շոուի վերածեցին ու վիճեցին հանձնաժողովի նախագահի հետ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ ընտրական 8 միլիոն դրամ գրավը չվճարած նախագահի թեկնածուների համար: Հանձնաժողովը, ըստ օրենքով սահմանված կարգի, 48 ժամ տրամադրեց թեկնածուներին վճարումները կատարելու եւ փաստաթղթային թերությունները շտկելու համար: Գրավը չվճարած 8 թեկնածուներից հանձնաժողով չէին ներկայացել երկու թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ ԲՀԿ-ական ինքնառաջադրված Ռուբեն Այվազյանը: Նիստը վերածվեց

ՀԱԿ անդամը` Բագրատյանի մասին. «Բացի Րաֆֆիից, մյուսներն ինձ համար կան-չկան` միեւնույն է»

«Մենք ունենք քաղխորհրդի որոշում` այս փուլում որեւիցե թեկնածուի մենք չենք պաշտպանելու»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե հնարավո՞ր է սատարեք Հրանտ Բագրատյանին` այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Մենք հետաքրքրվեցինք` Դուք է՞լ եք մյուս կոնգրեսականների նման կարծում, որ նրանք, ովքեր առաջադրվում են, սատարում են Սերժ Սարգսյանի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը` Գառնիկ

Ալասանիան` Վրաստանի նախագահի հնարավոր թեկնածու

Վրաստանի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չի բացառում «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից իր առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում։ «Ոչինչ բացառել չի կարելի։ Ես վստահ եմ, որ մենք կունենանք լավ թեկնածու, որը հաղթանակի մեծ հավակնություններ կունենա։ Ով կլինի նախագահի թեկնածու` կոալիցիան կորոշի առաջիկա ամիսներին», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ալասանիան։ Նախագահական ընտրությունները Վրաստանում

Դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 8-ին ժամը 08.00-ից դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Ռոստոմյան փողոցի, Շիրազի փող. 6-30 և Բաշինջաղյան փող. 8-22, 159-173, 175 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ռեժիմը նախատեսվում Է վերականգնել  հունվարի  9-ին ժամը 14.00-ին: Ընկերությունը հայցում

Դատարանում քննվում է քաղաքացիների գույքի հափշտակության հերթական գործը

Բազմաթիվ քաղաքացիներին բնակարաններ վաճառելու պատրվակով նրանցից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հերթական գործով առաջին դատական նիստն այսօր տեղի չունեցավ ամբաստանյալներից մեկի՝ Սիմոն Աղազարյանի բացակայության պատճառով: Նա անցնում է ստացիոնար բուժում և վաղն իսկ դուրս է գրվելու հիվանդանոցից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա

24-ամյա իջեւանցին 24 ծառ է հատել՝ պատճառելով ավելի քան 2,5 միլիոն դրամի վնաս

Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) ընթանում է Իջեւան քաղաքի 24-ամյա բնակիչ Գեւորգ Օթարյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում որ ապօրինի հատել է 23 հատ հաճարենի եւ մեկ թխկենի՝ պետությանը պատճառելով 2 միլիոն 568 հազար դրամի վնաս: Նախկինում չդատված Գ. Օթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մեղադրվում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031