Օրվա լրահոսը
Գրքի համաշխարհային մայրաքաղաքից մինչեւ Շախմատի օլիմպիական չեմպիոն. 2012-ի դրական իրադարձությունների ամփոփում
Տարին լի էր և’ դրական, և’ բացասական «էմոցիաներով»: Սակայն նախատոնական տրամադրությունը չփչացնելու համար «Առավոտ երիտասարդականն» այժմ Ձեզ կներկայացնի միայն դրական և հիշարժան իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս տարում: Ամենից շատ փոփոխությունները երևի թե մարզական կյանքում են եղել: Եվ այսպես. հայկական երկու ակումբ հայտնվեցին եվրագավաթների հաջորդ փուլում: Դրանք են՝ Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը»: Երկու
Մանկապարտեզից գողացել են կանացի պայուսակներ, մեկի մեջ եղել է 350 դրամ, մյուսի մեջ՝ բանկային քարտեր
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 28-ին Երեւանի թիվ 25 մանկապարտեզից տեղի ունեցած գողության փաստով: Ոստիկանություն է դիմել Երեւանի բնակիչ Ռուբեն Հովհաննիսյանը եւ հայտնել, որ նշված մանկապարտեզից գողացել են պայուսակներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Հովհաննիսյանն ահազանգել է, որ Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող նշված մանկապարտեզի ննջասենյակի դռան բաց լինելու
Boston. «Հայ ուսուցիչների փոխանակման ծրագրի շնորհիվ Սաութ Հեմիլթոնի դպրոցում լուսանկարչական նախագիծ կներկայացվի»
Մասաչուսեթս նահանգի հայ համայնքի անդամները համագործակցում են միմյանց հետ, որպեսզի հունվար և փետրվար ամիսներին իրենց մշակույթը ներկայացնեն Սաութ Հեմիլթոն քաղաքի դպրոցում` հյուրընկալելով ուսուցիչներ Հայաստանից: Կցուցադրվեն մշակութային նշանակալի նմուշներ, ու երկրի մասին, որը բաց է հասարակության համար, պատկերացում կստեղծեն: Գրում է «Բոսթոն» պարբերականը: Ամերիկյան և հայկական դպրոցների փոխանակման ծրագրի շրջանակներում փետրվարի սկզբներին Հայաստանից երկու ուսուցիչ կայցելի
13 փաստ Ամանորի մասին
Հարգելի «փաստասեր» ընթերցողներ, այս տարվա վերջին գրառումը որոշեցինք ամբողջովին նվիրել Ամանորին և ձեր ուշադրությանը ներկայացնել 13 փաստ մեր ամենասիրելի տոներից մեկի վերաբերյալ: Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934
Կրակոցներ «XXX» կարաոկե ակումբում
Երեկ` դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում, Նորագյուղ թաղամասի բնակիչ 29-ամյա Կարապետ Ասոյանը, իր մոտ եղած օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել «XXX» կարաոկե ակումբում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում
Hurriyet Daily News. «Էրդողան. Իրաքյան պատերազմին չենք մասնակցել մեր քուրդ եղբայրների պահանջով»
Թուրքիան չի մասնակցել Իրաքյան պատերազմին, քանի որ Իրաքի քրդերը չէին ուզում, որ այնտեղ թուրքական զորամիավորումներ լինեին, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Տէ Էռ Տէ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Էրդողանն ասել է, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը հակված էր 2003թ. պատերազմի ժամանակ թուրքական բանակի աջակցությունը ստանալուն, հետո
Մահացավ Հնդկաստանում խմբակային բռնաբարության ենթարկված ուսանողուհին
Հնդկաստանում ողբում են բռնաբարության հերթական զոհի համար Հնդկաստանի ոստիկանությունը մարդասպանության մեղադրանքներ ներկայացրեց 6 անձանց նկատմամբ, երբ հիվանդանոցից տեղեկացրին, որ վախճանվել է նրանց կողմից ավտոբուսներից մեկում երկու շաբաթ առաջ խմբակային բռանաբարության ու ծեծի ենթարկված կինը։ Եթե մեղադրանքները հաստատվեն դատարանում, 6 անձանց նկատմամբ կկայացվի մահվան դատավճիռ։ Հիշեցնենք, որ այս փաստի առնչությամբ Հնդկաստանում բողոքի մեծ ալիք
Los Angeles Times. «Հայ վազող ձմեռ պապերը` շաբաթվա լուսանկարներից»
«Լոս Անջելես թայմս» թերթի շաբաթվա լուսանկարների մեջ տեղ է գտել նաև հայկական մի լուսանկար: Նկարում պատկերված է դեկտեմբերի 28-ին Երևանում անցկացված Ձմեռ պապերի մրցավազքը, որի ժամանակ Ձմեռ պապու շոր հագած մոտ 100 երիտասարդ Հյուսիսային պողոտայից վազեցին դեպի Ազատության հրապարակ: Ամենաշուտը տեղ հասած երեք մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով: Ձմեռ Պապերի մրցավազքի կազմակերպիչը «Դիմ Քոմունիքեյշնս» ընկերությունն է: Ձմեռ
Alaska Dispatch. Արգենտինայում սատկած արջը հիշեցրել է երևանյան արջին
Մի քանի օր առաջ Բուենոս Այրեսում բարձր ջերմաստիճանի պատճառով սատկած արջը «Ալյասկա դիսփեչ» պարբերականին հիշեցրել է սովետական տարիների Երևանի կենդանաբանական այգու սպիտակ արջին: Հրապարակման հեղինակը, որն, ի դեպ, ազգությամբ հայ է, գրում է.«Մենք հաճախ այցելում էինք այն ժամանակվա Սովետական Հայաստանի մայրաքաղաքի` Երևանի կենդանաբանական այգին: Ասիական Վովա փղի հետ մեկտեղ, ամենագրավիչ կենդանիներից էր այս խեղճ արարածը:
Guardian. «Մուսա Լեռան 40 օրը` այս տարվա ընթերցված լավագույն գրքերից»
«Գարդիան» թերթը հրապարակել է իր ընթերողների այս տարի կարդացած լավագույն գրքերը: Ջի Հադսըն Ջերոու անունով ընթերցողներից մեկը նշել է, որ այս տարի իր կարդացած գրքերից ամենաշատը իրեն դուր է եկել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը. «Առաջին անգամ այն հրատարակվել է 1936թ. և վերահրատարակվել է այս տարի` վերստուգված և ընդարձակ անգլերեն թարգմանությամբ: Այն պատմում
«Գերտերություններից դաբրո ստանալը հայերիս մոտ ունի դարավոր հիմքեր »
Այսօր Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանից հետաքրքվեց, թե ՀՀ նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրելու համար որևէ գերտերության ղեկավարից թույլտվություն ստանալու մասին խոսակցությունները հումո՞ր են, թե՞ այստեղ որևէ չափազանցություն չկա, հենց այդպես է: «Իմ կարծիքով, դա անհեթեթություն է , եթե վերցնենք մանավանդ, որ մենք անկախ պետություն ենք համարվում, բայց ես գտնում եմ, որ դա ունի դարավոր
Առաջադրվեց տասներորդ թեկնածուն` Հրանտ Բագրատյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է «Ազատություն» կուսակցության կողմից Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի փաստաթղթերը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Սա այսօր ներկայացված չորրորդ հայտն է: Մինչ այդ ինքնքնաառաջադրման միջոցով առաջադրվել էին անկուսակցականներ` Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ
Մաթեմատիկայի մասնագետներն իրենց անգրագիտությամբ ցնցել են հանձնաժողովականներին
Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը, հաշվետու զեկույց ներկայացնելով 2012 թվականին իր ոլորտում կատարած աշխատանքների, ձեռբերումների և բացթողումների մասին, մի տխուր փաստ հրապարակեց. «Մեր ամբողջ հանրապետական կրթական համակարգը գնում է որակական բարեփոխումների, այդ թվում նաև մեր մարզի համակարգը, սակայն չունենք դեռևս սպասելի արդյունք, որովհետև կադրային ռեզերվը չի համալրվում
AZE. Ադրբեջանում փորձում են կասկածի տակ դնել գրաբարի հին հայերեն լինելը
Ադրբեջանական «Ազե» պարբերականը որոշել է ապացույցի փորձ կատարել հաստատելու համար, որ գրաբարը հին հայերենը չէ: Դրա համար հոդվածի հեղինակը նախ փորձում է ապացուցել, որ այժմյան հայերը բազմաթիվ այլ ազգիների համախումբ են, և թե այդ բոլոր էթնոսները հավասար ներդրում են կատարել ոչ միայն հայ գենոֆոնդի ձևավորմանը, այլև էական դեր են խաղացել հայոց լեզվի ձևավորման և զարգացման
Գյուղապետարանի աշխատակիցներին պաշտոնազրկել են, իսկ Վարդան Ղուկասյանին պատասխանատվություն ենթարկել-չենթարկելու հարցը դեռ քննարկվում է
Նախորդ օրը` մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված վարչական ստուգումների արդյունքում կազմվել են համապատասխան ակտեր ու ուղարկվել համայնքապետերին, բացթողումներն ու թերությունները ամբողջությամբ շտկվել են, սակայն գործավարության մեջ թույլ տված խախտումների համար մի քանի գյուղապետարանների համայնքային ծառայողների
Երգչուհի Լիանա. «Երբ Ալենչոն առաջին անգամ տեսավ տոնածառը, շատ ուրախացավ» (Ֆոտոշարք)
Երգչուհի Լիանան ևս պատրաստվում է Ամանորին, տոնածառն արդեն զարդարել են, Լիանայի տղային՝ փոքրիկ Ալենին` ուրախացրել. «Երբ Ալենչոն առաջին անգամ տեսավ տոնածառը, շատ ուրախացավ, գույները նրան միանգամից գրավեցին ու հիմա մի կերպ ենք տոնածառի մոտից նրան այս կողմ բերում», – ասում է Լիանան, ու նշում, որ հատուկ չկոտրվող խաղալիքներ են գնել, որ երեխան դրանք չգցի
Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին»
Ամուսինները մահացել են, իսկ որդին եւ թոռը` հիվանդանոցում են
Այսօր` դեկտեմբերի 29-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի 30 շենքի բնակարաններից մեկում մահացած անձինք կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը“Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 30 բնակարանում հայտնաբերել է 90-ամյա Վահագ Ամերիկյանի և 83-ամյա Սոնա Ամերիկյանի դիերը: Շտապօգնության բրիգադները թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 55-ամյա Համբարձում Ամերիկանին և 23-ամյա
Վատագույն երգիչը Հայկ Կասպարովն է, իսկ երգչուհին` Սյուզի Մելիքյանը. «Pop հանրագիտարանի» «Տարվա վատագույն արտիստների մրցանակաբաշխության» ամփոփումը
Այսօր կայացավ «Pop հանրագիտարան» հաղորդաշարի «Տարվա վատագույն արտիստների մրցանակաբաշխությունը»: Այն անցկացվում էր երկրորդ անգամ: Ինչպես «Pop հանրագիտարանի» հաղորդավար, համահեղինակ Մհեր Բաղդասարյանն ասաց` այս տարի մասշտաբն ավելի է ընդլայնվել եւ պատրաստել են միջոցառման համերգային տարբերակը. «Նախորդ տարի տաղավարային հաղորդման տեսքով էր եթեր գնում: Այս անգամ տարվա լավագույն երգերը հնչելու են Ամանորի գիշերը»: Վատագույն անվանակարգերը յոթն էին, սակայն Մհերը
Ինչու պայթեց շնաձկներով ակվարիումը Շանհայում (Տեսանյութ)
Չինացի փորձագետները նշել են, թե ինչ պատճառով վերջերս Շանհայում պայթեց 37 տոննայանոց ակվարիումը շնաձկներով: Նրանց կարծիքով, պատճառը նյութի մաշվածությունը եւ ոչ ճիշտ շահագործումն էր: Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին մեգապոլիսի առեւտրային կենտրոններից մեկում: Այն արձանագրել էին տեսախցիկները: Ակվարիումի երկարությունը 8 մետր էր, բարձրությունը 5 մետր եւ պատրաստված էր հաստ ապակուց: Շանհայի արտադրանքի անվտանգության բյուրոյի ներկայացուցիչ Շեն Բեյչժունն ասում
«Ազատ դեմոկրատներ»-ն էլ թեկնածու չեն առաջադրի
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել: Այս պարագայում «Ազատ դեմոկրատների» մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու
Կդիմի ԿԸՀ՝ Սերժ Սարգսյանի նախագահի թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով
«Հանրությունը տեղյակ է, որ ՀՀԿ-ն նախորդ ընտրություններում ընտրակաշառք է բաժանել։ Ընտրակաշառք տալը և վերցնելը քրեորեն պատժելի արարք են։ Հետեւաբար, կարծում եմ՝ ՀՀԿ-ն չունի բարոյական, քաղաքական և իրավական իրավունք մասնակցել ընտրություններին իր թեկնածուով։ Հայաստանի համար լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն հրաժարվեր ընտրություններում մասնակցելուց իր սեփական որոշմամբ եւ ոչ թե հանրային ճնշման տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախագահի
Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող վարորդների նկատմամբ իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի
Նկատի ունենալով, որ տարեվերջին ոչ բոլոր վարորդներն են հասցրել ձեռք բերել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, իսկ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, ոստիկանության պետի հանձնարարականով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Դալմա Գարդեն մոլ» առևտրային կենտրոնում «Դիջի ընդ Հադսոն» ՍՊԸ-ի տնօրենից գողացել են խոշոր գումար
Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 26-ին «Դալմա Գարդեն մոլ» առևտրային կենտրոնում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը, 20:40 -ի սահմաններում, անհայտ անձը առևտրի կենտրոնում գտնվող Ավան-Առինջի բնակիչ 33-ամյա Ռոբերտ Էվանեսյանի գրպանից գողացել է դրամապանակը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դրամապանակում եղել է 2600 ԱՄՆ դոլար, 100 վրացական լարի,
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան «Տարվա Լավագույն Նախարար» է ճանաչել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքացիական ծառայողների, լրագրողների և հեռուստաընկերությունների ընտրություն: Նրանք պարգևատրվում են պատվոգրերով և շնորհակալագրերով: 2012 թվականին հարցումներին մասնակցել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց ամփոփման արդյունքում մի քանի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների տրվել են պատվոգրեր: Մի շարք հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված հարցումները պարզել են, որ
Պատմաբանը Լևոն Տեր-Պետրոսյանին «Ռեյգանը 80 քանի տարեկան չէ՞ր, որ առաջադրվեց»
Այսօր Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանին հարցրեց` արժանահավատ համարո՞ւմ է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պատճառաբանությունը, թե նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրում 68 տարեկան, այսինքն տարեց լինելու պատճառով: «Ռեյգանը 80 քանի տարեկան չէ՞ր, որ առաջադրվեց: Ես կասեմ հակառակը, տարիքը նաև իմաստնություն է խորհրդանշում: Ավելին, վերցնենք թե գեներալ դե Գոլին, թե Ուինսթոն Չերչիլին,
Արման Մելիքյանն էլ ինքնաառաջադրման դիմումը ԿԸՀ կներկայացնի այսօր
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է. «Քիչ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ինձ տրամադրվեց ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, մինչ այդ էլ ՀՀ կենտրոնական բանկ մուտքագրեցի օրենքով սահմանված ընտրագրավը: Կարծում եմ, որ այսօր մինչև օրվա վերջ իմ ինքնաառաջադրման
Նախագահի թեկնածու. «Մեր հիմնական ողբերգությունների պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական է»
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի համար 2013 թվականի նախագահական ընտրություններն ամենամրցակցայինն են լինելու: «Այս ընտրություններն այնքանով են տարբերվում նախորդներից, որ ձայները պետք է բաժանվեն ըստ քաղաքացիների նախապատվության: Բոլոր նախորդ ընտրություններում կար մի թեկնածու, որին ժողովուրդը համարել է հավանական հաղթող թեկնածու, ում էլ գնում էր ընտրողների ձայների գերակշիռ մասը: 2003-ին Կարեն Դեմիրճյանն էր, 2008-ին՝ Լեւոն
ՀՀ ոստիկանությունը շարունակում է պետռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից շարունակվում են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկություններն հերթական անգամ ամփոփվել են 2012 թ. դեկտեմբերի 28-ին: Ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 9641 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 7175-ին պարզաբանել


















































