Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմատիկայի մասնագետներն իրենց անգրագիտությամբ ցնցել են հանձնաժողովականներին

Դեկտեմբեր 29,2012 18:34

 

Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ  մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը,  հաշվետու զեկույց  ներկայացնելով 2012 թվականին իր ոլորտում կատարած աշխատանքների, ձեռբերումների և բացթողումների մասին, մի տխուր փաստ հրապարակեց. «Մեր ամբողջ հանրապետական կրթական համակարգը  գնում է որակական բարեփոխումների, այդ թվում նաև մեր մարզի համակարգը, սակայն չունենք դեռևս  սպասելի արդյունք, որովհետև կադրային ռեզերվը չի համալրվում  բարձրորակ մանկավարժական համակազմով: Գեղանիստ գյուղում  հայտարարվել է մաթեմատիկա առարկայի մրցույթ, երրորդ անգամ մրցույթում հաղթող չի ճանաչվել և ոչ մեկը, և այնպիսի ցուցանիշով, որ  ներկայացված հարցաշարի նույնիսկ 50 տոկոսը չեն լրացրել»:

Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, դպրոցի տնօրենն էլ,  խախտելով ՀՀ  -ում գործող կարգը, ըստ որի 2-րդ  անգամ մրցույթի չկայանալու դեպքում  տնօրենը իրավունք  ունի նշանակել  մրցույթին մասնակից ցանկացած  անձի,  գործող մասնագետներին պարտադրել է վերցնել  ավելի ժամանաքանակ  և  պատրաստվում է  հայտարարել նոր մրցույթ`  նոր ուսումնական տարում: Այս փաստը  այնպես  տխրեցրեց մարզխորհրդի մասնակիցներին, որոնք, ի դեպ,   բոլորն էլ սովետական ժամանակաշրջանի որակյալ կրթություն ստացած  մասնագետներ են,  որ նրանցից մեկը նստած տեղից  նետեց. «Բա ով քնից ելնում մագիստրոս է դառնում, ի՞նչ էիք ուզում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31