Լրահոս
Օրվա լրահոսը

Alaska Dispatch. Արգենտինայում սատկած արջը հիշեցրել է երևանյան արջին

Դեկտեմբեր 29,2012 18:56

Մի քանի օր առաջ Բուենոս Այրեսում բարձր ջերմաստիճանի պատճառով սատկած արջը «Ալյասկա դիսփեչ» պարբերականին հիշեցրել է սովետական տարիների Երևանի կենդանաբանական այգու սպիտակ արջին:

Հրապարակման հեղինակը, որն, ի դեպ, ազգությամբ հայ է, գրում է.«Մենք հաճախ այցելում էինք այն ժամանակվա Սովետական Հայաստանի մայրաքաղաքի` Երևանի կենդանաբանական այգին: Ասիական Վովա փղի հետ մեկտեղ, ամենագրավիչ կենդանիներից էր այս խեղճ արարածը:  Բևեռային արջերին Հայաստանում ասում են սպիտակ արջ: Բայց նրա վրա շատ քիչ սպիտակ գույն էր մնացել: Նրա մորթին կանաչավուն երանգ էր ստացել:  Թեպետ ձմռանը Երևանում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև մինուս 20 աստիճանի, ամառները ահավոր շոգ է:  Այդ արջից ամենատպավորված հիշողությունս այն է, որ նա շուռումուռ էր գալիս` հուսահատորեն փորձելով ինքն իրեն զովացնել խեղդող շոգից: Ոչ էլ ջրավազանի մեջի ջուրն էր բավական սառը այդ խեղճ արարածի համար»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31