Լրահոս
Օրվա լրահոսը

Guardian. «Մուսա Լեռան 40 օրը` այս տարվա ընթերցված լավագույն գրքերից»

Դեկտեմբեր 29,2012 18:52

«Գարդիան» թերթը հրապարակել է իր ընթերողների այս տարի կարդացած լավագույն գրքերը:

Ջի Հադսըն Ջերոու անունով ընթերցողներից մեկը նշել է, որ այս տարի իր կարդացած գրքերից ամենաշատը իրեն դուր է եկել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը. «Առաջին անգամ այն հրատարակվել է 1936թ. և վերահրատարակվել է այս տարի` վերստուգված և ընդարձակ անգլերեն թարգմանությամբ: Այն պատմում է 1915թ. թուրք կառավարության կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ մի  խումբ հայ գյուղացիների հերոսական դիմադրության մասին: Վերֆելը` գերմանախոս հրեան, այս գիրքը գրել է, որպեսզի մարդկանց տեղեկացնի հայերի տառապանքների մասին, ինչպես նաև զգուշացնի գերմանացիներին ռասայական անհանդուրժողականության վտանգների մասին», – ասել է Ջի Հադսըն Ջերոուն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31