Լրահոս
Օրվա լրահոսը

Los Angeles Times. «Հայ վազող ձմեռ պապերը` շաբաթվա լուսանկարներից»

Դեկտեմբեր 29,2012 19:02

«Լոս Անջելես թայմս» թերթի շաբաթվա լուսանկարների մեջ տեղ է գտել նաև հայկական մի լուսանկար:

Նկարում պատկերված է դեկտեմբերի 28-ին Երևանում անցկացված Ձմեռ պապերի մրցավազքը, որի ժամանակ Ձմեռ պապու շոր հագած մոտ 100 երիտասարդ Հյուսիսային պողոտայից վազեցին դեպի Ազատության հրապարակ: Ամենաշուտը տեղ հասած երեք մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով:

Ձմեռ Պապերի մրցավազքի կազմակերպիչը «Դիմ Քոմունիքեյշնս» ընկերությունն է: Ձմեռ պապերի մրցավազքը Երևանում անցկացվում է 2011թ.:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել