Օրվա լրահոսը
«Օրանժ Արմենիա» ընկերության աշխատակցի տանից գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բալոյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին հայտարարություն է տվել Բալահովիտ գյուղի Սումգայիթ թաղամասի բնակիչ
ԱԺ պատգամավորի «Տոյոտա Քեմրին» բախվել է բեռնատարին. Կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 51-ամյա Օնիկ Ծատուրյանի վարած «Գազ 53» մակնիշի 59 ԼՕ 003 համարանիշի և Երևան Ավան Առինջ 2/6 շենքի բնակիչ, 29-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի
Բավարարվեցին 8-րդ եւ 13-րդ տեղերով
Պեկինում ընթացող «Համաշխարհային մտավոր խաղերում» աշխարհի 16-ական տղամարդ եւ կին ուժեղագույն շախմատիստները պայքարն ավարտեցին կայծակնային շախմատում: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 3,5 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց ութերորդ տեղը, իսկ տղամարդկանց պայքարում Լեւոն Արոնյանը 2,5 միավորով բավարարվեց 13-րդ հորիզոնականով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տիգրան Լ. Պետրոսյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնի կոչմանը
Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որի առաջին օրվա ավարտին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 6,5 միավորով ընթանում է առաջատարների շարքում: Նա կես միավոր է ետ մնում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից եւ գերմանացի Արկադի Նայդիչից: Լեհաստանի մայրաքաղաքում երկրորդ մեդալը կարող է նվաճել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը 6,0 միավորով 11-րդն է: Հիշեցնենք, որ
Կալինինգրադում եվս երեք հայեր են պայքարում ոսկե մեդալի համար
Եվրոպայի 18-23 տարեկանների առաջնության կիսաեզրափակչին, բացի երեք հայաստանցիներից, մասնակցում են մեր եւս երեք հայրենակիցներ, որոնք, սակայն, հանդես են գալիս այլ երկրների դրոշի ներքո: Ռուսաստանի հավաքականի կազմում 64 կգ քաշային Ավագ Ուզլյանը, որը ներկայացնում է հենց Կալինինգրադը, հանդիպելու է ադրբեջանցի Հայբաթուլա Հաջիալիեւի, Արայիկ Մարությանը (69 կգ, Գերմանիա)՝ ռուսաստանցի Արտյոմ Զելենովսկու, Գեւորգ Մանուկյանը (91 կգ, Ուկրաինա)՝
Արթուր Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով
Այս գիշեր Նյունբերգում կայացած մենամարտում Արթուր Աբրահամը պահպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը՝ 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տանելով գոտու ֆրանսիացի հավակնորդ Մեհդի Բուատլայի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեք հոգի պայքարում են եզրափակչի ուղեգրի համար
Կալինինգրադում ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի 18-23 տարեկանների առաջնությունը: Այսօր սկսվում են կիսաեզրափակիչ մենամարտերը, որոնցում Հայաստանն ունի երեք մասնակից: Նրանք բոլորն էլ իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: 49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը եզրափկչի ուղեգրի համար պայքարելու է ռուսաստանցի Վալերի Եգորովի հետ, Նարեկ Աբգարյանը (52 կգ) ուժերը չափելու է ՌԴ մեկ այլ ներկայացուցչի՝
Համագումարը Մազմանյանին վստահություն է ներշնչել (տեսանյութ)
Կոմպոզիտոր եւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը, թեեւ կուսակցական չէ, սակայն այսօր հրավիրվել էր ՀՀԿ համագումարին: «Գլխավոր կուսակցությունն ինձ համար հայրենանվեր լինելն է, Հայաստանն է եւ նշանակություն չունի` ես կուսակցության անդամ եմ, թե ոչ: Ինձ հրավիրել են այսօր, ու ես այն սիրով ընդունել եմ եւ հուսով եմ, որ այս համագումարը իր որոշիչ դերն
Իրան մեկնող ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել Մեղրու տարածաշրջանում, կա զոհ
Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող ավտոբուսն այսօր ժամը 19-00-ի սահմաններում Մեղրու տարածաշրջանում վթարի է ենթարկվել, որի հետեւանքով 25 ուղեւորներից մեկը, ըստ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության նախնական տվյալների, զոհվել է, իսկ մյուսները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափովել են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով` վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել: Ինչպես տեղեկացանք բժշկական կենտրոնից` Մեղրու հիվանդանոցում եւ
Վեցամյա գյումրեցի աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին
Հատկապես ձմռան ամիսներին Գյումրու տնակային ավաններում հաճախակի են դառնում հրդեհի դեպքերը: Երեկ կեսօրին անսպասելի և ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթևան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 և 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա
EurasiaNet. «Հայաստանը գիտի մաքուր կառավարության արժեքը»
Բոլորի պես Հայաստանի կառավարության պաշտոնյաները ցանկանում են լավագույն տեսքն ունենալ: Բայց ինչքա՞ն պետք է հարկատուները վճարեն, որպեսզի նրանց ապահովեն ատամի մածուկով, շամպունով և զուգարանի թղթով: Գրում է «Եվրասիանեթ» պարբերականը` ներկայացնելով դեկտեմբերի 9-ին «Սիվիլնեթ» առցանց հեռուստաընկերության կողմից հրապարակված 2011թ. սեպտեմբերից 2012թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում կառավարության կողմից տնտեսական, անձնական հիգիենայի պարագաների, լվացքի միջոցների վրա ծախսված գումարը, որն
ՀՀԿ պատգամավոր. «Ես չեմ ասում, որ մենք 71-ս էլ սուրբ ենք»
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի նման չկա՞ն ՀՀԿ-ում մարդիկ, որոնք սեփականություններ ունեն, բայց հայտարարագրում լրիվ ուրիշ բան են նշում, նման մարդիկ միայն ԲՀԿ-ո՞ւմ են, ՀՀԿ-ում չկա՞ն: Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Գուցեեւ լինեն: Դա ավելի շատ ներքին զգայական, բարոյական հարթության խնդիր է, երբ որ այլ բան ես ներկայացնում, ունենում ես այսքան, ներկայացնում՝
Բրազիլիայում Սանտա Կլաուսի հետ զրուցելու համար հեռախոսային խցիկ են տեղադրել (Տեսանյութ)
Բրազիլիայի հեռահաղորդակցության խոշորագույն Oi ընկերության կողմից մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում տեղադրվել է կախարդական ավտոմատ-հեռախոս, որը թույլ է տալիս երեխաներին զանգահարել և զրուցել Սանտա Կլաուսի հետ: Երեխաները զրուցում են Սանտայի հետ, որն տեսախցիկի օգնությամբ հետևում է երեխաներին: Սակայն հրաշքներն այդքանով չեն ավարտվում: Մինչ երեխաները զրուցում են Սանտայի հետ, անմիաջապես նրանց հետևում հայտնվում են տարբեր տեսակի ոչ
Եվրոպական Միությունը կոչ է անում վերջ տալ ինքնահրկիզումներին
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընն ասել է, թե Միությունը ՝՝խորապես ցավում է՛՛ տիբեթցիների կողմից իրականացվող ինքնահրկիզումների աստիճանաբար աճող թվի համար։ Նրա խոսքերով ԵՄ-ը մտահոգված է այն հանգամանքով, որ Չինաստանի ճնշող քաղաքականությունն է դարձել այս տարածքում տիբեթցիների ինքնահրկիզումների թվի աճի պատճառ։ Հրապարակված հայտարարությամբ Էշթընը կոչ է անում տիբեթցիներին հեռու մնալ բողոքի ծայրահեղ միջոցներից
Արամ Սարգսյանի «դեմ» լինելը հիշում են, Նիկոլ Փաշինյանի մասին չեն ուզում խոսել
Թե ինչ է եղել ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցի քննարկման օրը ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում՝ տարբեր կոնգրեսականներ տարբեր կերպ են մեկնաբանում: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ քաղխորհուրդը վստահել է այդ հարցում Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը եւ որեւէ կերպ նպատակահարմար չի համարել կաշկանդել իր գործունեությունը՝ այդ ուղղությամբ: Սակայն օրերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, պատմեց, թե ինչ
«Մի քիչ հետո էլի, հիմա հավես չունեմ»
ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը « բարձր ու դրական ակնկալիքներով» էին եկել ՀՀԿ համագումարին: «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Բեգլարյանը մասնավորապես ասաց, որ այսօր նա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանին արժանի մրցակից չի տեսնում. «Որովհետեւ ես ՀՀԿ գործադիրի անդամ եմ, եւ ամենաարժանին մեր թեկնածուն է: Ըստ մեր Սահմանադրության, օրենքների` բոլորն
Հայտնի գինեկոլոգը հպարտանում է ինչպես Գագիկ Ծառուկյանով, այնպես էլ Սամվել Ալեքսանյանով
Այսօր Գյումրիում նշվեց ծննդատան հիմնադրման 75 –ամյակը: Aravot.am-ը Գյումրու ծննդատան բուժական գործի պատասխանատու, Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է ծնելիությունը հանրապետության երկրորդ քաղաքում: «Եթե համեմատենք մինչերկրաշարժյան ծնելիության հետ, պակասել է 3 անգամ, այսինքն 4500 փոխարեն տարեկան մեր ծննդատունն այսօր ունի 1500-1700 ծնունդ:Իսկ ինչ մնում է վերջին տարիներին, թիվը համարյա կայուն
«Ջհանգիրյանը մեծ ստվեր է գցում ՀԱԿ-ի վրա. եթե զղջացել է, թող ինքնախոստովանական ցուցմունք գրի»
«Ես ցավում եմ ՀԱԿ-ի համար, որ Գագիկ Ջհանգիրյանը մտել է ՀԱԿ: Նա մեծ ստվեր է գցում ՀԱԿ-ի վրա եւ զրոյացնում է ՀԱԿ-ի գոյությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նրա հետ զրուցեցինք օրերս նախագահական նստավայրի մոտ բանակում սպանված զինծառայողների ծնողների հետ բողոքի ակցիայի ժամանակ: Ինչպես «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, այնպես
Թեյը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը. Թեյի միջազգային օրն է
«Ամեն առավոտ դասի գնալուց պարտադիր թեյ եմ խմում: Նույնիսկ այսօր ընկերուհիներիս հետ հավաքվելու ենք մեր տանը ու անցկացնելու թեյի երեկո՝ համեմված բամբասանքներով, երաժշտությամբ և այլն: Բոլորս էլ թեյի խելագարներ ենք»,-ասում է 21-ամյա Լիանան ու հավաստիացնում, որ բացի թեյից այլ հեղուկ՝ մանավանդ խմիչք չեն օգտագործելու: Այսօր թեյի միջազգային օրն է: Տոնը նշվում է 2004 թ.-ից՝ հատկապես
Հակադարձում է ՀԱԿ պատգամավորին. «Պոռոտախոսությունը դարձրել են կյանքի նորմա»
«Տնտեսական օլիգարխը իր մեջ ուժ չգտավ պառակտվել քաղաքական օլիգարխից»,- մեզ հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսպես է բացատրում նախագահական ընտրություններում չառաջադրվելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը: Ըստ նրա, Ծառուկյանի առաջադրումը Հայաստանում մրցակցություն ստեղծելու եւ արտասահմանի համար քաղաքակիրթ երկիր երեւալու առումով անհրաժեշտ էր. «Հետընթաց եղավ: Հայաստանում քաղաքական կյանքը կաթվածահար եղավ»: Քաղաքագետը կարծում է, որ թեկուզ քաղաքական գործընթացները
Հանրային դեմքերի անձնական կյանքից մինչև նրանց «Oդնոկլասսնիկյան պրոֆայլ». Ամենաքննարկվածն այս շաբաթ
Սոնա Շահգելդյանը շարունակում է իր ֆեյսբուքի միջոցով սիրո խոստովանություններ հղել մեկին, ում բացահայտել դեռ չի ցանկանում, վերջերս էլ գրել է. «Իմ արևը դու ես, իմ երկինքը դու ես, ինչ էլ որ լինի, գիտես, միայն քոնն եմ ես: Ձեռքդ մեկնիր ինձ, քո գիրկն եմ ուզում: Քեզ, որ ծնվել ես արևից… երկնքից սեր»: Նախորդ անգամ, երբ հարցրել
Bleacher Report. «Հենրիխ Մխիթարյանը՝ գոլ խփողների լավագույն քսանյակում»
«Բլիչեր ռիփորթ» պարբերականը կազմած աշխարհի գոլ խփողների լավագույն քսանյակի մեջ է ներառել Հենրիխ Մխիթարյանին, որը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Պարբերականը գրում է, որ Հայաստանի «Փյունիկ» ակումբում իրենց ֆուտբոլային կարիերան սկսած ոչ շատ ֆուտբոլիստներ կերազեին հանդես գալ այնպիսի խոշոր ակումբում, ինչպիսին է «Շախտյոր»-ը: Այնպես որ, ակումբում լավագույններից մեկը լինելը Մխիթարյանի համար հեքիաթի պես բան է: Եթե
«Mynews.am»-ի բջջային հավելվածն նախապատրաստվում է նախագահական ընտրություններին. Բջջային հավելվածի նորություններն ու առավելությունները
Mynews.am-ի բջջային հավելվածը ստեղծվել է 2012թ. մայիսին` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Հավելվածի տեխնիկական իրականացումը կատարվել է ՀԼԱ գործընկեր mLAB ECA –ի կողմից: Այդ ժամանակ այն նախատեսված էր որպես ընտրությունների լուսաբանման գործիք: Ինչպես ասում է Mynews հանրային թղթակցության կայքի հիմանդիր Սեդա Մուրադյանը` դա կարճաժամկետ նպատակն էր: Երկարաժամկետ նպատակն է`հնարավորություն տալ լայն հասարակությանը իրենց Smartphone-ների միջոցով ուղարկել ականատես դարձած
Российская Газета. «Բռնաբարության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացուն սպառնում է ցմահ ազտազրկում»
Մոսկվայի դատարան է ուղարկվել Հայաստանի քաղաքացի, 26-ամյա Երվանդ Մնացականյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է մի շարք բռնաբարությունների մեջ, որոնք ուղեկցվել են կողոպուտով: Հայտնում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը: Թերթը հիշեցնում է, որ Մնացականյանը ձերբակալվել է հունվար ամսվա վերջին: Ըստ հետաքննության, 2011-2012թթ. ընթացքում, Մոսկվայի Վեշնյակի շրջանում կասկածյալը կանանց վրա առնվազն ութ հարձակում է կատարել: Մոսկվայի
«Օպերատորի համար ֆիլմը եւ տեխնիկա է, եւ արվեստ». Իգոր Կլեբանով
«Մեզ մոտ սովորույթ է դարձել Հայաստան հրավիրել աշխարհի խոշորագույն կինոգործիչների: Նրանք լավագույն կինոմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի ներկայացուցիչներ են: Ս. Գերասիմովի համալսարանը հայ կինոյի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի, որովհետեւ հայ մեծ կինոգործիչներն ավարտել են նման հաստատությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ս. Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի օրերը Երեւանում» ծրագրի մեկնարկի շուրջ նշեց կինոյի
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Անդրե Մանուկյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երևանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ: Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել և համատեղ
Ալիկ Սարգսյան. «Այդ բոլոր մեղադրանքները անհեթեթություն են, մի քիչ էլ զառանցանք»
«Բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, ես որեւիցէ հանցանք թույլ չեմ տվել, որ ինձ որեւիցէ մեկը մեղադրի: Դրանք դատարկ խոսակցություններ են, կյանքը ցույց կտա` կտեսնեք: Ես մաքուր եմ` հաստատ: Այդ բոլոր մեղադրանքները անհեթեթություն են, մի քիչ էլ զառանցանք»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Պարոն Սարգսյանը շտապում էր եւ
Լեւոն Սարգսյանը` Սաշիկ Սարգսյանի որդու կրակոցներից տեղյակ չէ
«Անկեղծ ասած, ես ընդամենը լրատվամիջոցներից, այն էլ կցկտուր, տեղեկություններ ունեմ ինչ-որ կոնֆլիկտի հետ կապված: Դրանից տեղյակ չեմ, անկեղծ եմ ասում: Մեքենայի վթարից տեղյակ եմ, ու փառք եմ տալիս Աստծուն, որ իրեն որեւէ բան չի եղել, առողջությանը վտանգ չի սպառնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ համագումարում հրավիրյալի կարգավիճակով ներկա ՀՀ նախագահի եղբայրը`Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր
Տիգրան Արզաքանցյանը` Վլադիմիր Գասպարյանին. «Եթե ինքը ուզում ա, կոնցերտ անի, թող անի»
Այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողները նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանից հետաքրքրվեցին` Վլադիմիր Գասպարյանը կատարե՞ց իր խոստումը եւ նրա համար կոնցերտ ապահովե՞ց: Արզաքանցյանն ասաց. «Էտի իրա խնդիրն ա, ինչ ուզում ա թող անի։ Եթե ինքը ուզում ա, կոնցերտ անի, թող անի: Ինքը իրա գործն ա անում, մենք կզբաղվենք մեր գործերով»: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը`


















































